• Armenianeconomy.com

Ֆրանսիայից Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը համակարգող հանձնախումբ է ձևավորվել

«Ազնավուր» հիմնադրամը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Ֆրանսիայի հայկական հիմնադրամը, «Ազնավուր» հիմնադրամը և ՀԲԸՄ Ֆրանսիան հայտարարում են արտակարգ մարդասիրական օգնության տրամադրման գործընթացը համակարգող հանձնախմբի ստեղծման մասին։

Հինգշաբթի՝ նոյեմբերի 12-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներին` հաստատելու Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին և Արցախին հրադադարի հաստատումից հետո:

Հանրապետության նախագահության հրավերով հանդիպմանը մասնակցել են հետևյալ բարեգործական կազմակերպությունները՝ Ֆրանսիայի հայկական հիմնադրամ (ի դեմս հիմնադրամի նախագահ Բեդրոս Թերզյանի); «Ազնավուր» հիմնադրամ (ի դեմս Հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրի) և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիա (ի դեմս Միության նախագահ Նադյա Գործունյանի): Հանդիպմանը ներկա էին նաև Յուրի Ջորկաեֆը, Նիկոլա Ազնավուրը, Անդրե Մանուկյանը և Ստեֆան Հասբանյանը:

Երկրի ղեկավարը այս առիթով վերահաստատել է Ֆրանսիայի և Հայաստանի «պատմական բարեկամությունը»: «Այս դժվարին ժամանակներում Ֆրանսիան ամուր կանգնած է Հայաստանի կողքին»,- շեշտել է Մակրոնը: Դեպի Հայաստան բժշկական առաքելություն ուղարկելուց բացի, Մակրոնը նաև հայտարարել է Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրելու և առողջապահության ոլորտում ֆրանս-հայկական համագործակցությունը զարգացնելու մասին:

Հանդիպման ընթացքում բոլոր հյուրերը կարևորել են Արցախի Հանրապետության ճանաչումը՝ որպես տևական խաղաղություն հաստատելու և իր նախնիների հողում հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու առհավատչյա: Նրանք նշել են նաև Արցախում մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հրատապության մասին, ինչպես նաև կարևորել Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությունը մարդասիրական օգնության տրամադրման հարցում:

Հանդիպման ավարտին Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությանը կից ճգնաժամերի հաղթահարման և աջակցության կենտրոնի հետ միասին կազմավորվել է աշխատանքային խումբ` սատարելու Հայաստանին աջակցող բարեգործական կազմակերպությունների նախաձեռնությունները:

Ֆրանսիայի հայկական հիմնադրամը, «Ազնավուր» հիմնադրամը և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), համագործակցելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և նախագահի աշխատակազմի հետ, հայտարարում են արտակարգ հանձնախմբի ստեղծման մասին, որը կզբաղվի Ֆրանսիայից Հայաստան ուղարկվող մարդասիրական և բժշկական օգնության համակարգման հարցերով: Միավորումը պատրաստ է համագործակցել բոլոր այն բարեգործական կազմակերպությունների հետ, որոնք ցանկանում են աջակցել պատերազմի արդյունքում տեղահանված բնակչությանը, որ բախվել է բազմաթիվ հրատապ կարիքների:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապվել ՀԲԸՄ Ֆրանսիա հետևյալ էլեկտրոնային հասցեով ՝ humanitail@ugabfrance.org:

b24.am

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Տեղի է ունեցել «Հայաստան՝ աջակցություն հակամարտությունից տուժած ընտանիքներին» ծրագրի հանրային քննարկումը• ԵԱՏՄ անդամ երկրներում մեկնարկել է ձեռնարկատիրության աջակցության նոր ծրագիր• Ռուսաստանյան, չինական, արաբական ընկերությունները հետաքրքրված են ՀՀ-ի վերականգնվող էներգետիկայի շուկայով• Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և ՀՀ Կառավարության համագործակցության շրջանակում գումար կհատկացվի արցախահայության աջակցության ծրագրերին• Նախարարի տեղակալ Վ․ Տերտերյանը մասնակցել է «Հայաստանում ՏԻՄ-երի ֆիսկալ ինքնավարության և ֆիսկալ կարողությունների բարձրացում» թեմայով տեսակոնֆերանսին• Հայաստանն ու Ղազախստանը կարևորել են Երևան-Նուր-Սուլթան-Երևան ուղիղ ավիաչվերթի վերաբացումը• «Արդյունաբերությունը ԵԱՏՄ տնտեսական համակարգի շարժիչ ուժերից է». Նիկոլ Փաշինյանի ելույթը Կազանում• «Մաջիդ Ալ Ֆութաիմ Գրուպ, Քարֆուր Հայաստանը» կընդլայնի իր գործունեությունը Հայաստանում․ Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել գլխավոր տնօրեն Վաչե Արսենի հետ• Կայացել է Ներառական արժեշղթաների միջոցով պարենային կայուն համակարգերի ստեղծման առաջին երկփուլ երկխոսությունը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն