• Armenianeconomy.com

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

19 նոյեմբերի 2020 | Օրենսդրություն, Նախագծեր | Цитата

Նախագծի ընդունումը պայմանավորված է «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի կատարմամբ։

Որոշման նախագծի նպատակն է սահմանել նավթամթերքի դասերի և հացահատիկի բնական կորուստների չափերը դրանց պահպանման դեպքում՝ ըստ վերգետնյա, ստորգետնյա, պահեստային և էլևատորային պահպանման եղանակի:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

N   - Ն

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել պետական պահուստի նյութական արժեքների պահպանման ընթացքում առաջացող բնական կորուստների հաշվարկման կարգը և նորմատիվները՝ համաձայն հավելվածի։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Սույնով սահմանվում է պետական պահուստի՝ նավթամթերքի և հացահատիկի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը (բնական կորուստը պահպանման ժամանակ)։

Նախագծի ընդունումը պայմանավորված է «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի կատարմամբ։

Որոշման նախագծի նպատակն է սահմանել նավթամթերքի դասերի և հացահատիկի բնական կորուստների չափերը դրանց պահպանման դեպքում՝ ըստ վերգետնյա, ստորգետնյա, պահեստային և էլևատորային պահպանման եղանակի:

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
   Նախագծով նախատեսվում է հաստատել ՀՀ վարչապետի 2020 թվականի ապրիլի 8-ի N  435-Ա որոշմամբ հաստատված «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 8-րդ կետով նախատեսված և «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 8-րդ կետի կատարումն ապահովող միջոցառումը։ Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել ԵԱՏՄ անդամ պետությունների համապատասխան ոլորտը կարգավորող իրավական նորմերը, մասնավորապես՝ Приказ Минсельхоза РФ от 14.01.2009 N 3 (ред. от 02.07.2009) «Об утверждении норм естественной убыли зерна, продуктов его переработки и семян различных культур при хранении» (Зарегистрировано в Минюсте РФ 16.02.2009 N 13359), Приказ Минэнерго России от 16.04.2018 N 281 Об утверждении норм естественной убыли нефтепродуктов при хранении, Ղազախստանի Հանրապետության ПСТ РК 46-2015 «Нормы естественной убыли нефти и нефтепродуктов при перевозках, приемке, хранении, отпуске, а также транспортировании по магистральным нефтепродуктопроводам на территории Республики Казахстан», Постановление Министерства торговли Республики Беларусь от 09.12.2011 № 43 Об установлении норм естественной убыли нефти и нефтепродуктов при поставках на экспорт и внутренний рынок, ինչպես նաև Постановление Госснаба СССР от 26.03.1986 N 40 (с изм. от 11.08.2011) Об утверждении норм естественной убыли нефтепродуктов при приеме, хранении, отпуске и транспортировании (բեռնաբարձման և բեռնաթափման բնական կորստի չափերի հաշվարկման և կորստի չափերի սահմանման համար) փաստաթղթերի հիման վրա:

Նախագծով նախատեսված բնական կորստի չափերի հաշվարկն իրականացվել է՝ անդամ պետությունների համապատասխան բնակլիմայական գոտիներում սահմանված ցուցանիշների միջինացված արժեքներով և հաշվի առնելով սեզոնայնության գործոնը:

Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել նավթամթերքի դասերի և հացահատիկի բնական կորուստների չափերը դրանց պահպանման դեպքում՝ ըստ վերգետնյա, ստորգետնյա, պահեստային և էլևատորային պահպանման եղանակի:
Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան պետական պահուստի նյութական արժեքներ դիտարկվող վառելիքի տեսակների և հացահատիկի կորուստների չափերի նորկավորումն է:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
     Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել պետական պահուստի նյութական արժեքներ դիտարկվող վառելիքի տեսակների և հացահատիկի պահպանման ժամանակ առաջացող բնական կորուստների չափերը:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի թիվ 113-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• Կառավարւթյն 2018 թվականի հունիսի 27-Ի N 707-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին• 2021Թ. ՄԱՅԻՍԻՆ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇԸ• «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N2215-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ• ՊԵԿ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ• Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց• «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին• Ի՞նչպես դառնալ խնամատար ընտանիք․ ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դիմել• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն