• Armenianeconomy.com

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՈՒՂՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11 նոյեմբերի 2020 | Օրենսդրություն, Նախագծեր | Цитата

Աբովյան համայնքի 2020 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից ֆինանսական միջոցներ ֆոնդային մաս ուղղելը։
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 90-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի, Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է`
1. Աբովյան համայնքի 2020 թվականի բյուջեով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից «Փողոցների ասֆալտապատում» (բաժին 05, խումբ 1, դաս 1) նախահաշվի «5113» հոդվածին ուղղել 50 000 000 (հիսուն միլիոն) դրամ։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

   ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ  ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՈՒՂՂԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 Աբովյան համայնքի անագանու քննարկմանը ներկայացվող որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 90-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի պահանջներին համապատասխան։ Նախագիծը մշակելիս  հաշվի է առնվել համայնքի ղեկավարի առաջարկությունը։
2020 թվականի բյուջեն պլանավորելիս «Ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքեր» տողում նախատեսվել է 355 145.7 հազար դրամ, սակայն կորոնավիրուսի  և պատերազմական իրավիճակների հետ կապված հետաձգվել է բոլոր աճուրդները և այդ տողում փաստացի մուտքը  31 438.1 հազար դրամ է։ Քանի որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 90-րդ հոդվածի 4-րդ կետը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ կետը հնարավորություն են ընձեռնում բյուջեի վարչական մասից ֆինանսական միջոցներ ուղղել ֆոնդային մաս՝ առաջարկվում է Աբովյան համայնքի 2020 թվականի բյուջեի վարչական  մասի պահուստային ֆոնդից 50 000.0 հազար դրամ ուղղել ֆոնդային մասի «Փողոցների ասֆալտապատում» նախահաշվի «5113» հոդվածին։
«Աբովյան համայնքի 2020 թվականի բյուջով նախատեսված վարչական մասի պահուստային ֆոնդից ֆոնդային մաս միջոցներ ուղղելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում։      
«Աբովյան համայնքի 2020 թվականի բյուջով նախատեսված վարչական  մասի պահուստային ֆոնդից ֆոնդային մաս միջոցներ ուղղելու մասին» Աբովյան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Աբովյան համայնքի բյուջեում  եկամուտների և ծախսերի  ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։      
Քանի որ համայնքի բյուջեն կրում է նորմատիվ բնույթ, ուստի սույն նախագծով առաջարկվող որոշումը ևս կրում է նորմատիվ բնույթ։  

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• ՊԵԿ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ• Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց• «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին• Ի՞նչպես դառնալ խնամատար ընտանիք․ ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դիմել• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 134-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 483-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին• Սպիտակ ձեռնափայտ՝ տեսողական խնդիրներ ունեցող անձանց ազատ կողմնորոշման ու անվտանգ տեղաշարժման համար․ տրամադրման գործընթացը շարունակվում է• Փոփոխություններ՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացում (Երևան, Գյումրի, Վանաձոր)

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն