• Armenianeconomy.com

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

11 նոյեմբերի 2020 | Օրենսդրություն, Նախագծեր | Цитата

Նախագծով առաջարկվում է լրացում կատարել  «Սնանկության մասին» օրենքում, համաձայն որի օրենքի գործողությունը ընդերքօգտագործման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կտարածվի այնքանով, որքանով այն չի հակասի Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված կարգավորումներին:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում սնանկ ճանաչված ընդերքօգտագործողի համար կպահպանվի Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով սահմանված և ընդերքօգտագործման իրավունքից բխող բոլոր պարտավորությունները ժամանակին և ամբողջ ծավալով իրականացնելու պարտականությունը, բացառությամբ  մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողի կողմից ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ տարեկան հրապարակային հաշվետվությունը լիազոր մարմին և  վարչապետի աշխատակազմ ներկայացնելու պարտավորությունից, ինչն էլ ամրագրված է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասում:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  Օ Ր Ե Ն Ք Ը

 «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-51-Ն օրենքի 2-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով․

 «6․ Սույն օրենքի գործողությունը ընդերքօգտագործման հետ կապված հարաբերությունների նկատմամբ տարածվում է այնքանով, որքանով չի հակասում Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված կարգավորումներին:»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

Սնանկության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է հետևյալով.

 Սնանկ ճանաչելու գործընթացը բավականին երկարատև գործընթաց է, որի ընթացքում ընդերքօգտագործման իրավունքով ծանրաբեռնված կազմակերպությունները փաստացի կարող են երկու օրենքների միջև տարբեր կարգավորումները շահարկելով չիրականացնել Ընդերքի օրենսգրքով, բնապահպանական օրենսդրությամբ, ընդերքօգտագործման պայմանագրով և այլ կերպ սահմանված պարտականությունները օրինակ՝ չվճարել հարկային պարտավորությունները, բնապահպանական վճարները կամ դրամագլխի գումարները, չիրականացնել պայմանագրով և այլ հիմնադրույթներով ստանձնած հանձնառությունները կամ դրանք իրականացնել ժամկետային և այլ էական խախտումներով: Ավելին, նույն այդ օրենքի մեկնաբանմամբ տեսչական մարմինները, որոնց իրավասությունն է իրականացնել օրենքով սահմանված նորմերի վերահսկողություն, չեն կարող իրականացնել ստուգումներ և այլն:  Ստուգում կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ և անհասկանալի է, թե դատարանները յուրաքանչյուր դեպքում ինչով առաջնորդվելով են որոշում ընդունելու համապատասխան թույլտվությունը տրամադրելու կամ մերշելու մասին որոշում ընդունելիս:

Ինչպես նշվեց, ընկերությունների սնանկության գործընթացը կարող է տևել տարիներ՝ սնանկության մասին որոշման ընդունումից, առողջացման ծրագիր կազմելուց, հաստատելուց մինչև այն իրականացնելը: Ընդերքօգտագործման բնագավառում, ի տարբերություն այլ տնտեսական ոլորտների, պետության համար ի հայտ են գալիս մի շարք ռիսկեր: Մասնավորապես, ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է և տրամադրվում է ուսումնասիրության կամ արդյունահանման նպատակով: Այն, որ պետությունն իր ռեսուրսը նպատակային տրամադրում է մասնավոր ընկերությանը՝ որոշակի հստակ ժամանակահատվածում տնտեսական օգուտներ կամ հավելյալ արժեքէ պլանավորել ստանալ, օրինակ՝ ուսումնասիրության արդյունքում հաստատված նոր պաշարներ կամ հավելյալ երկրաբանական տեղեկություն, իսկ այս պարագայում <<պարապուրդի է մատնվում>> նպատակային տրամադրված ռեսուրսը, փաստ է: Բացի այդ, ստացվում է, որ ընդերքօգտագործողը սնանկ ճանաչվելով շարունակում է օգտվել թույլտվությունից բխող բոլոր իրավունքներից, սակայն պարտականությունների մասով ոչ միայն հիմնավորում է չկատարման հնարավորությունը, այլև պետությունը զրկվում է վերահսկողական, կանխման և սանկցիաների կիրառման ընթացակարգերից և օրենքով մանրակրկտորեն սահմանված մեխանիզմներից: Իրավիճակն առավել անընդունելի է դառնում ընդերքօգտագործման ոլորտում խախտումների դեպքում հանրային առողջության և շրջակա միջավայրի գործոնների վրա ազդեցության ռիսկայնության բարձր մակարդակով պայմանավորված:

Խնդրի վերաբերյալ քննարկումների ընթացքում անգամ առաջարկներ են եղել սնանկ ճանաչվելը ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման հիմք սահմանելը: Սակայն լիազոր մարմինը այդ տարբերակը ողջամիտ չի համարել՝ գտնելով, որ ընկերությունները կարող են ունենալ ընդերքպգտագործման իրավունքով պայմանավորված պարտականություններին համահունչ առողջացման ծրագիր և առողջանալ: 

Հաշվի առնելով վերոգրյալը,  սույն նախագծով առաջարկվում է լրացում կատարել  «Սնանկության մասին» օրենքում, համաձայն որի օրենքի գործողությունը ընդերքօգտագործման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կտարածվի այնքանով, որքանով այն չի հակասի Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված կարգավորումներին:

Օրենքի նախագծի ընդունման դեպքում սնանկ ճանաչված ընդերքօգտագործողի համար կպահպանվի Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով սահմանված և ընդերքօգտագործման իրավունքից բխող բոլոր պարտավորությունները ժամանակին և ամբողջ ծավալով իրականացնելու պարտականությունը, բացառությամբ  մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողի կողմից ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ տարեկան հրապարակային հաշվետվությունը լիազոր մարմին և  վարչապետի աշխատակազմ ներկայացնելու պարտավորությունից, ինչն էլ ամրագրված է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասում:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• ՊԵԿ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ• Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց• «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին• Ի՞նչպես դառնալ խնամատար ընտանիք․ ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դիմել• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 134-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 483-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին• Սպիտակ ձեռնափայտ՝ տեսողական խնդիրներ ունեցող անձանց ազատ կողմնորոշման ու անվտանգ տեղաշարժման համար․ տրամադրման գործընթացը շարունակվում է• Փոփոխություններ՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացում (Երևան, Գյումրի, Վանաձոր)

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն