• Armenianeconomy.com

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 987-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29 հոկտեմբերի 2020 | Օրենսդրություն, Նախագծեր | Цитата

Սույն նախագիծը մշակվել է վիճակախաղերի կազմակերպման բնագավառի կարգավորման մեխանիզմների կատարելագործման նպատակով: Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի N 987-Ն ՀՀ կառավարության որոշումը համապատասխանեցնել «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի պահահջներին (հոդված 5.2-րդ և 5.3-րդ) և ապահովել օրենքի կիրարկումը:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 987-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով, հիմք ընդունելով «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 5․2-րդ հոդվածի 1-ին մասը և 5․3-րդ հոդվածը ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 987-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 2-րդ կետով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները`
3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա» և «ժբ» ենթակետերով.
ժա) վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի՝ (այդ թվում ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման առկայության դեպքում՝ հայտարարագիր` «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5․3-րդ հոդվածով կիրառվող պահանջի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1531-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափանիշներին համապատասխանության վերաբերյալ (նշելով գործունեության իրականացման վայրը, խաղասրահի մակերեսը (քառ. մետրերով), նախասրահի, դրամարկղի և սանհանգույցի տեղակայման առկայության մասին),

ժբ) վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի՝ (այդ թվում ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման առկայության դեպքում՝ հայտարարագիր` գործունեության իրականացման վայրի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5․2-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1531-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վարչական սահմաններում գտնվելու և տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորության համապատասխանության վերաբերյալ։։

Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7–րդ կետով․
7․ Լիազոր մարմինը սույն կարգի 3-րդ կետի «ժբ» ենթակետով սահմանված փաստաթուղթն ընդունելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հարցում է կատարում՝  Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե` «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5․2-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1531-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վարչական սահմաններում գտնվելու և տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորության և անշարժ գույքի (խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության և օգտագործման պետական գրանցման վերաբերյալ, որի մասին տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեն լիազոր մարմնին տրամադրում է հարցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Մինչև սույն որոշման ընդունումը լիցենզիա ունեցող վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի կազմակերպիչը՝ վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի՝ (այդ թվում ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման առկայության դեպքում մեկամսյա ժամկետում լիազոր մարմին է ներկայացնում սույն կարգի 3-րդ կետի ժա և «ժբ» ենթակետերով սահմանված փաստաթղթերն։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Հայաստանի Հանրապետության

 վարչապետ Ն. Փաշինյան 

ՏԵՂԵԿԱՆՔ – ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 987-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

Իրավական ակտերի հիմնավորումը

1. Անհրաժեշտությունը
 
Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է   2020թ.  նոյեմբերի  1-ից ուժի մեջ մտնող «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատա­րելու մասին» Հայաստանի Հանրա­պետության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-186-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք) և ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1531-Ն որոշմամբ։

«Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.2-րդ և 5․3-րդ հոդվածների համաձայան 2020թ. նոյեմբերի 1-ից բուքմեյքե­րական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի) միջո­ցով տոտալիզատոր կազմակերպման  գործունեություն  կարող է իրականացվել կրթական և պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցներից ՀՀ կառավարության կողմից սահմանված որոշակի հեռավորության վրա գտնվող տարածքներում, ինչպես նաև այդ տարածքների նկատմամբ կիրառվող չափանիշների համաձայն։ Նշված չափանիշները և պայմանները սահմանվել են ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի Վիճակախաղի կամ անմիջականորեն տոտալիզատորի յուրաքանչյուր կազմակերպչի բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորությունը և չափա­նիշ­ները հաստատելու մասին» N 1531-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում)։

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
 
Մինչև վերը նշված փոփոխության ընդունումը  բուքմեյքե­րական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջո­ցով) տոտալիզատորի կազմակերպում իրակացնող կազմակերպություններին գործունեության իրականացման վայրի նկատմամբ չափանիշների և պահանջների (կրթական և պատմամշակութային օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցներից ՀՀ կառավարության կողմից սահմանված որոշակի հեռավորության վրա գտնվող տարածքներում, ինչպես նաև այդ տարածքների նկատմամբ կիրառվող չափանիշների)  վերաբերյալ սահմանված չէր և Որոշման մեջ ընդգրկված չեն Օրենքի 5.2-րդ և 5․3-րդ հոդվածներով գործունեության իրականացման վայրի նկատմամբ կիրառվող պահանջները:  «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի  1-ին մասի ա կետի համաձայն վիճակախաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգում պետք է արտացոլվեն  հայտատուի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը։

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
 
Վիճակախաղերի կազմակերպման բնագավառի կարգավորման մեխանիզմների կատարելագործում:

4. Կարգավորման նպատակը և բնույթը
 
Սույն նախագիծը մշակվել է վիճակախաղերի կազմակերպման բնագավառի կարգավորման մեխանիզմների կատարելագործման նպատակով: Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի  N 987-Ն ՀՀ կառավարության որոշումը համապատասխանեցնել  Վիճակախաղերի մասին ՀՀ օրենքի պահահջներին (հոդված 5.2-րդ և 5.3-րդ) և ապահովել օրենքի կիրարկումը:

Նախագծով սահմանվում է, որ վիճակախաղի (վիճակախաղերի) կազմակերպման և անցկացման կանոնակարգում բուքմեյքերական գրասենյակի կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատորի՝ (այդ թվում ինտերնետ տոտալիզատորի) կազմակերպման առկայության դեպքում՝ Կազմակերպիչները ներկայացնում են հայտարարագիր` գործունեության իրականացման վայրի Օրենքի 5․2-րդ, 5․3-րդ  հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1531-Ն որոշմամբ սահմանված չափանիշներին, վարչական սահմաններում գտնվելու և տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորության համապատասխանության վերաբերյալ։

Լիազոր մարմինը վերը նշված հայտարարգրերը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հարցում է կատարում՝  Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե` Օրենքի 5․2-րդ հոդվածի 1-ին մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 17-ի N 1531-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված վարչական սահմաններում գտնվելու և տոտալիզատորի կազմակերպման գործունեության իրականացման վայրի՝ կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից հեռավորության և անշարժ գույքի (խաղասրահի տարածքի) նկատմամբ սեփականության և օգտագործման պետական գրանցման վերաբերյալ, որի մասին տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեն լիազոր մարմնին տրամադրում է հարցումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
 
 Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6.Ակնկալվող արդյունքը
 
Վիճակախաղի վիճակախաղերի կազմակերպման բնագավառի բնականոն գործունեության ապահովում:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• ՊԵԿ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ• Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց• «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին• Ի՞նչպես դառնալ խնամատար ընտանիք․ ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դիմել• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 134-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 483-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին• Սպիտակ ձեռնափայտ՝ տեսողական խնդիրներ ունեցող անձանց ազատ կողմնորոշման ու անվտանգ տեղաշարժման համար․ տրամադրման գործընթացը շարունակվում է• Փոփոխություններ՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացում (Երևան, Գյումրի, Վանաձոր)

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն