• Armenianeconomy.com

Հաստատվել է 25-րդ հակաճգնաժամային ծրագիրը․ աջակացություն կտրամադրվի զբոսաշրջային տրանսպորտային ընկերություններին

24 սեպտեմբերի 2020 | Օրենսդրություն, COVID-19 | Цитата

ՀՀ կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանհինգերորդ միջոցառումը, որի նպատակը զբոսաշրջության ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերություններին աջակցելն է։

Նշված տրանսպորտային ընկերություններին կտրամադրվի 2020 թվականի ապրիլի 1-ից սկսած չվճարված տոկոսագումարների 75 տոկոսի փոխհատուցման միջոցով աջակցություն, որը կնպաստի վերջիններիս վարկային պարտավորությունների կատարմանը՝ իրենց գործունեության շարունակականությունն ապահովելու, ինչպես նաև զարգացման նպատակով ձեռքբերված վարկի դիմաց գրավի առարկա հանդիսացող գույքը պաշտպանելու համար։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված միջոցառման շահառու են տնտեսական գործունեության H49.3, H49.42 և N79 դասակարգիչները հայտարարագրած տրանսպորտային ոլորտի՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն տնտեսվարողները, որոնք․

ստեղծվել են մինչև 2019 թվականի հունվարի 1-ը,
կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումից օգտվելու հայտ չեն ներկայացրել,
2019 թվականի իրացման շրջանառության առնվազն 50 տոկոսը ձևավորվել է հետևյալ պատվիրատուների անկանխիկ վճարումների արդյունքում՝
. զբոսաշրջային գործակալություններ և օպերատորներ, տեղերի ամրագրում և
. զբոսաշրջության ոլորտի այլ ծառայություններ մատուցող տնտեսվարողներ,
. կացության կազմակերպում իրականացնող տնտեսվարողներ, օտարերկրյա բանկային հաշվից վճարում իրականացրած քաղաքացիներ, կամկազմակերպություններ։
ունեցել են բարվոք վարկային պատմություն, այսինքն՝ ըստ ԱՔՌԱ տեղեկատվության՝ 2019 թվականի ընթացքում չեն ունեցել 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ
ներկայացրել են բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրված գրավոր հաստատումն այն մասին, որ վարկը տրամադրվել է մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներառյալ՝ տրանսպորտային միջոց ձեռք բերելու նպատակով,
ներկայացրել են բանկի կամ վարկային կազմակերպության կողմից տրված գրավոր հաստատումն այն մասին, որ աջակցության շահառու ճանաչվելու դեպքում վարկի մայր գումարի մարումները կհետաձգվեն առնվազն մինչև 2021 թվականի ապրիլ ամիսը։
Փոխհատուցումը տրամադրվում է մինչև 2021 թվականի մարտ ամիսը ներառյալ։

Դիմումը կարող եք լրացնել այստեղ

Դիմումը լրացնելու հետ կապված խնդիրների դեպքում կարող եք զանգահարել 011 597 157 հեռախոսահամարով։ 

Հավելված N 3 Զբոսաշրջային ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների՝ 2019 թվականի իրացման շրջանառության վերաբերյալ՝ համաձայն ներկայացված բաժինների տեղեկանք

Հավելված N 4 Զբոսաշրջային ոլորտը սպասարկող տրանսպորտային ընկերությունների 2019 թվականի իրացման շրջանառության վերաբերյալ տեղեկանք

«ԱՔՌԱ քրեդիտ ռեփորթինգ» ՓԲԸ-ից վարկային զեկույցներ եվ այլ ծառայություններ ստանալու լիազորագիր

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Քննարկվել են բիզնեսի համար կառուցապատման հեշտացման աշխատանքները• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011Թ. ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Արձակուրդ՝ մինչև աշխատանքի 6 ամիսը լրանալը, տուժանք՝ աշխատողին արձակուրդ չտրամադրելու դեպքում․ ի՞նչ է առաջարկվում նոր փոփոխություններով• ՀՀ-ն ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀԱՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Ի՞նչ անել, եթե քաղաքացին համաձայն չէ բժշկասոցիալական փորձաքննության որոշման հետ• Ո՞ւմ և ի՞նչ չափով է վճարվում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը• «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծեր
COVID-19
• Կառավարությունը մեղմացնում է կորոնավիրուսային համավարակի կարանտինի սահմանափակումները. պատշաճ պատվաստման հավաստագիր ունեցող քաղաքացիները ՊՇՌ թեստ հանձնելու կարիք չեն ունենա• Աշխատանքի Միջազգային Կազմակերպության (ILO) «10 քայլ ԿՈՎԻԴ 19–ի ժամանակներում առողջ և անվտանգ աշխատանքի վերադառնալու համար» ձեռնարկ• Աշխատանքի Միջազգային Կազմակերպության (ILO) «10 քայլ ԿՈՎԻԴ 19–ի ժամանակներում առողջ և անվտանգ աշխատանքի վերադարձ քաղաքականության համառոտագիր» ձեռնարկ• Կորոնավիրուսից ու պատերազմից տուժած հյուրանոցային տնտեսությունը ելքեր է փնտրում• Տիգրան Սարգսյանը մանրամասներ հայտնեց «Ճանապարհորդություն առանց Covid-19-ի» ծրագրից• Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառում․0-ից բիզնես• Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում ՅՈՒՆԻՍԵՖ-ը միանվագ դրամական աջակցություն կցուցաբերի նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող 3110 երեխաների• Հակաճգնաժամային 24-րդ միջոցառումով Կառավարությունը կաջակցի մթերման շրջանը սահուն կազմակերպելուն• Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն