• Armenianeconomy.com

Հայտարարություն` Մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախմբի թափուր պաշտոնը համալրելու համար մրցույթ հայտարարելու մասին

Արդարադատության նախարարությունը  հայտարարում է մրցույթ՝ Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի իրավաբանի (ծածկագիր՝ 12-32.5-Մ6-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար և վարկանիշային ցուցակի համապատասխան համարներում գրանցված անձանց հրավիրում է հարցազրույցի, որը տեղի կունենա 2020 թվականի սեպտեմբերի 3-ին ժամը 1000-ին Արդարադատության նախարարության վարչական շենքում (Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան,   Վ. Սարգսյան 3/8):

Հարցազրույցին հրավիրող անձը հարցազրույցի օրը պետք է ներկայացնի հետևյալ բնօրինակ փաստաթղթերը՝
1. Անձնագիր (ՀԾ համարանիշ)
2. Դիպլոմ
3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ (առկայության դեպքում)
5. Արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք: 

Հարցազրույցի փուլը «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը կազմում է՝ 111.115 (մեկ հարյուր տասնմեկ հազար հարյուր տասնհինգ) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվություն ստանձնելու կարողություն:

Քաղաքացիական ծառայության նշված թափուր պաշտոնի անձնագրի էլեկտրոնային տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ Պաշտոնի անձնագիր:

Աշխատավայրի հասցեն՝ Հայաստան, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան,    Վ. Սարգսյան 3/8:

Վարկանիշային ցուցակում գրանցված անձանց հարցազրույցի հրավիրելու համար տեղեկացնելու վերջնաժամկետի օրն է 2020 թվականի օգոստոսի 31–ը:

Անհրաժեշտ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010-59-40-56 հեռախոսահամարով կամ ուղարկել հաղորդագրություն varkanish12@moj.am էլեկտրոնային փոստի հասցեին:

26 օգոստոսի 2020թ.

moj.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Արդարադատություն
• Սևանա լճի կենտրոնական էկոլոգիական գոտում օրենքի խախտմամբ 110 շինության առկայության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ• Արդարադատության նախարարությունը գործարկել է Վճարման կարգադրությունների էլեկտրոնային համակարգ• Պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգում (վեթինգ) լինելու է․ ԱՆ հարց ու պատասխանն՝ այս թեմայի վերաբերյալ• Հայաստանը Եվրապոլի հետ համագործակցության իրավական շրջանակը սահմանող փաստաթուղթ կկնքի• Աշխատանքներ են տարվում հանքագործության մեջ կիրառվող հրահանգների, չափորոշիչների արդիականացման ուղղությամբ• Դատավորների բարեվարքության ստուգման ինստիտուտ կներդրվի. Նախագծերն արժանացել են Կառավարության հավանությանը
Հայտարարություններ
• Հայտարարություն․ «Ագրոտեխնիկա» ծրագրի մրցույթ՝ ՀՀ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի բնակավայրերում գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգման համար• ԴԱՍԸՆԹԱՑ` ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ• Երևանում կկայանա «Արցախի բարիքներ» ցուցահանդես-տոնավաճառը• Մանկական, հոգեբուժական և ակնաբանական փորձաքննություն անցնելու համար այսուհետ դիմել ՄՍԾ• ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ՝ ՊԵԿ-ՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՈՎ• Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություններին ծանոթացեք• ԴԱՍԸՆԹԱՑ՝ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ• Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է• ԴԱՍԸՆԹԱՑ՝ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն