• Armenianeconomy.com

Հայաստանում գազի գինը լավագույնը կլինի ԱՊՀ–ում. էներգետիկայի նախարար

Հայաստանում գազի գինը լավագույնը կլինի ԱՊՀ–ում. էներգետիկայի նախարար
Հայաստանում գազի գինը լավագույնը կլինի ԱՊՀ-ում, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։

«Բանակցությունների ավարտից հետո մենք վերջնականապես կհայտարարենք գինը։ Մենք գազի լավագույն գինը կունենանք»,– ասաց Մովսիսյանը։

Միաժամանակ նա հերքեց այն պնդումները, որ բանակցություններն ավարտված են, և գազի գինը չեն հայտնում նախագահական ընտրությունների պատճառով։

Ավելի վաղ հայկական թերթերը գրում էին, որ Հայաստան մատակարարվող ռուսական գազի գինը 2013թ.–ի ապրիլի 1–ից կաճի' 1000 խորանարդ մետրի դիմաց մինչև 240 դոլար' գործող 180 դոլարի փոխարեն։ Ըստ ԶԼՄ–ների տվյալների' համապատասխան համաձայնագիրն իբրև արդեն պատրաստ է և, ամենայն հավանականությամբ, կհրապարակվի ՀՀ նախագահական ընտրություններից հետո, որը տեղի կուեննա փետրվարի 18–ին։

Ներկա պահին Հայաստանը «Գազպրոմից» 1000 խորանարդ մետր գազ է գնում 180 դոլարի դիմաց, սպառողների համար նախատեսված սակագինը կազմում է 132 դրամ/խմ։

«ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման ոլորտի մենաշնորհատերն է։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։ «Գազպրոմ» ՍՊԸ-ի մասնաբաժինն ընկերության կանոնադիր կապիտալում կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս։

Աղբյուրը՝ newsarmenia.ru

Վիդեոյի աղբյուրը՝ mir24.tv


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանն ընդգրկվել է ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի կազմում• Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանին• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Նուր-Սուլթանում կայացել է տնտեսական համագործակցության հարցերով հայ- ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը• Արտաշատ-Մեղրի ճանապարհ, ներդրումային ծրագրեր, նոր չվերթներ․ Իրանի նախարարը ներկայացնում է համատեղ նախագծերը• ԵԱՏՄ-ի ղեկավարներն ընդհանուր շուկայում գազի գների եւ սակագների հարցին կվերադառնան երկրորդ կիսամյակում• Վաչե Տերտերյանը ԶՖԳ ներկայացուցիչների հետ քննարկել է ջրամբարաշինության ծրագրերի իրականացումը• Նարեկ Մկրտչյանն ընդունել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով զեկուցող Պոլ Գավանին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն