• Armenianeconomy.com

Վարչապետն ընդունել է տեքստիլի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներին

05 օգոստոսի 2020 | Արդյունաբերություն | Цитата

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տեքստիլի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներին:

Վարչապետը նշել է, որ հանդիպման նպատակն է ճշգրտել ճգնաժամի պայմաններում ոլորտում առկա խնդիրներն ու քննարկել դրանց լուծման հնարավորությունները: «Պետք է քննարկենք այն հնարավոր աջակցության գործիքակազմը, որը կնպաստի ոլորտի՝ ճգնաժամից դուրս գալուն ու զարգացման ուղու վրա վերադառնալուն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նախարար Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ տեքստիլի ոլորտի հայկական արտադրանքի 90 տոկոսն արտահանվում է արտերկիր և նույնիսկ ճգնաժամի պայմաններում պահանջարկի նվազում չի արձանագրվել: Այս տարվա առաջին եռամսյակում տեքստիլի բնագավառում արձանագրվել է 22 տոկոսի աճ, իսկ երկրորդ եռամսյակում՝ 15 տոկոսի նվազում, ինչը հիմնականում պայմանավորված է եղել կորոնավիրուսի պայմաններում աշխատանքային ռեժիմի կրճատմամբ, աշխատակիցների գործունեության սահմանափակմամբ:

Ընկերությունների ներկայացուցիչները որպես խնդիր ներկայացրել են լոգիստիկ անբարենպաստ պայմաններում արտադրանքի արտահանման ծավալների կրճատումը, ինչը թույլ չի տալիս ներգրավվել նոր աշխատակիցների և պատրաստել անհրաժեշտ որակավորմամբ կադրեր: Վերջիններս անդրադարձել են նաև այլ հարցերի, որոնք կարող են նպաստել ոլորտի զարգացմանն ու առաջընթացին:

Այդ համատեքստում քննարկվել են աշխատատեղերի պահպանման, կադրերի պատրաստման, տեխնիկական վերազինման ուղղությամբ կառավարության կողմից օժանդակության հնարավորություններն ու մեխանիզմները: Անդրադարձ է կատարվել նաև արտահանման և ներմուծման ընթացակարգերի պարզեցման հետ կապված հարցերի:

Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է առաջիկա մեկ շաբաթում մասնավոր հատվածի հետ շարունակել քննարկումները և դրանց արդյունքներով ներկայացնել օժանդակության գործիքակազմերին վերաբերող որոշման նախագիծ: Գործադիրի ղեկավարը մասնավոր հատվածի ներկայացուցիչներին հորդորել է նաև պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կորոնավիրուսի նոր բռնկումներից խուսափելու նպատակով:

primeminister.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Արդյունաբերություն
• Հայաստանը՝ լավ տեղ կրեատիվ մարդկանց համար. ամփոփվել են հայկական տեքստիլի զարգացման ծրագրի արդյունքները• «Լիդիանը» վերաբացում է Գորայքի լաբորատորիան. ընկերությունը դիմելու է լաբորատորիայի միջազգային սերտիֆիկացման համար• Կառավարությունը արտոնություններ տրամադրեց մի քանի ներդրումային ծրագրերի• USAID Armenia. Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել հանքարդյունաբերության ոլորտում• Վարչապետն այցելել է Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս• 2020թ. հունվար-ապրիլին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 28.6%-ով• Էկոնոմնախի ՀԳՌԿՄ2 ծրագրի շրջանակում 30 վերամշակողների կտրամադրվեն դրամաշնորհներ • Ռազմարդյունաբերությունը պետք է լինի մեր տնտեսության քարշակող ուժերից, առաջատար ոլորտներից մեկը. վարչապետ• Ջինսե հագուստ արտադրող ընկերությունն արտոնություն ստացավ. 2,5 մլրդ դրամի ներդրում եւ 26 նոր աշխատատեղ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն