• Armenianeconomy.com

Հայաստան մշտական բնակության տեղափոխված 30 քաղաքացի արդեն ստացել է անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսային վճարների ներմուծելու արտոնությունից

23 հուլիսի 2020 | Սպասարկում | Цитата

Հայաստան մշտական բնակության տեղափոխվող 30 քաղաքացի արդեն ստացել է անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսային վճարների ներմուծելու հնարավորություն: Այս մասին այսօր հայտնել է ՊԵԿ մաքսային հսկողության վարչության ոչ սակագնային կարգավորման և մաքսային ընթացակարգերի համակարգման բաժնի պետ Վաղինակ Ջանինյանը: Նա տեղեկացրել է, որ «Մաքսային կարգավորման մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո պարզեցվել են նաև ընթացակարգերը. հայրենադարձն արտոնությունը և ապրանքներն ստանում է շատ արագ. «Վերջին փոփոխությունները դյուրացրել են մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձանց արտոնության տրամադրումը: Արդեն շուրջ երեսուն քաղաքացի ստացել է արտոնություն: Այս պահին ՊԵԿ-ն ուսումնասիրում է ևս հինգ քաղաքացու դիմում»:

Արտոնությունից օգտվելու համար անհրաժեշտ է նախ` ստանալ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխման փաստի ճանաչումը հաստատող փաստաթուղթը` դիմելով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, այնուհետև` դիմել ՊԵԿ։ Սակայն եթե քաղաքացին սկզբում դիմում է ՊԵԿ, կոմիտեն քաղաքացու փոխարեն հարցում է կատարում անձնագրային և վիզաների վարչություն` կցելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, հատուկ կամ մշտական (երկարաժամկետ) կացության կարգավիճակ կամ միջազգային պայմանագրով սահմանված դեպքում դրանց հավասարեցված կարգավիճակ ունենալու հանգամանքը հաստատող փաստաթուղթը։

«Ամբողջ գործընթացը տևում է միջինը 2-3  օր: Եթե ֆիզիկական անձը նախօրոք ներկայացնի ոստիկանությունից իրեն մշտական բնակության անձ ճանաչող փաստաթուղթը, ապա այդ ժամանակը կկրճատվի և մաքսային մարմնում կտևի մոտավորապես մեկ օր»,-վստահեցրել է Վաղինակ Ջանինյանը` հավելելով, որ հայտարարագիրը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ մաքսային  մարմինների օժանդակությամբ և տևում է առավելագույնը 1-1.5 ժամ: 

Համապատասխան կարգավորման համար նախագիծը մշակած ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի գնահատմամբ` նախագիծը կարող է նաև խթանել հայրենադարձությունը: Արտոնությունից արդեն օգտվել են հայրենադարձներ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Չինաստանից, Ֆրանսիայից: Պատգամավորը վստահ է, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված սահմանների բացվելուց հետո աշխարհագրությունը կընդլայնվի` հաշվի առնելով, որ օրենքի մշակման ընթացքում սփյուռքից դրական ազդակներ են ստացել:

Հնարավորությունից այսօր օգտվել է Վերա Սահակյանը, ով վերադարձել է ԱՄՆ-ից: «Իմ տան իրերն եմ բերել, ավելորդ ոչինչ չեմ բերել, ինձ ուրիշ ոչինչ պետք չէր: Օր չի տևել. առավոտյան եկել ենք, թղթերը պատրաստել են, րոպեներ չտևեց»,-ասաց Վերա Սահակյանը:

Նշենք, որ արտոնությունը վերաբերում է միայն օգտագործված ապրանքներին: Օգտվել կարող են այն անձինք, ովքեր մշտական բնակության տեղափոխման փաստաթղթի համար դիմելու օրվան նախորդող 1825 օր (մոտ 5 տարի) ժամանակահատվածում առնվազն 915 օր (մոտ 2.5 տարի) բացակայել են Հայաստանից: Ընդ որում, ներմուծումը պետք է իրականացնել 18 ամսվա ընթացքում:

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը պատրաստել և կայքում հրապարակել է ընթացակարգերը մանրամասն ներկայացնող տեսաուղեցույց: Այս պահին կոմիտեն մշակում է նաև ուղեցույց, որը կտրամադրվի ՀՀ արտաքին գործերի նախարարությանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակին, ՀՀ դեսպանատներին՝ օտարերկրյա պետություններում բնակվող հայրենակիցներին ներկայացնելու նպատակով:

petekamutner.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Սպասարկում
• 2021 թվականին 3120 անձի տրամադրվել է 6385 աջակցող միջոց. ինչպես և ուր դիմել• 424 ընտանիք 2021 թ․ ընթացքում օգտվել է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերից• Նախատեսվում է ստեղծել Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե• ՊԵԿ-Ը ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ Է ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ• Գործարարները կստանան անվճար խորհրդատվական աջակցություն հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ• Տեղեկատվություն ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիների համար• Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար ավտոմեքենաների համար• Վարչական շրջանների աշխատակազմերի ուժերով 2020-ին տասնյակ բակեր վերադարձվեցին բնակիչներին• «Սանիթեք»-ն ընդդեմ Հայաստանի պահանջ կներկայացնի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն