• Armenianeconomy.com

Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը

Ազգային ժողովը քիչ առաջ արտահերթ նիստով երկրորդ ընթերցմամբ ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նշենք, որ, ըստ այս օրենքի նախագծի, Կառավարությունն առաջարկում է փոփոխել տնտեսվարողների կողմից վճարվող շահութահարկի կանխավճարի մեխանիզմը։

Գործող կարգավորումներով նախատեսված է շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորություն ԱԱՀ վճարող տնտեսվարող սուբյեկտների համար։ Այսպես կանխավճարը հաշվարկելիս հիմք է ընդունվում կա՛մ նախորդ տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսը, կա՛մ եթե հարկ վճարողը ընտրել է շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակը, ապա նախորդ եռամսյակի ամիսների համար ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկներով արտացոլված հարկման բազայի (որը մոտարկվում է իրացման շրջանառությանը) երկու տոկոսը։

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը երեկ առաջին ընթերցման ժամանակ ասաց՝ խնդիրն այն է, որ շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության հնարավորությունը սահմանված է մինչեւ ընթացիկ տարվա մարտի 20-ը վերջնաժամկետով, իսկ իրենց դիտարկումները ցույց են տալիս՝ շահութահարկ վճարողների շուրջ 10 տոկոսն է, որ մինչեւ մարտի 20-ը որոշում է կայացրել օգտվելու շահութահարկի կանխավճարների այլընտրանքային եղանակով հաշվարկման հնարավորությունից։ Խոսելով թվերի լեզվով՝ Պողոսյանն ասաց՝ այսօր շուրջ 7650 հարկ վճարող պարտավոր է կատարել շահութահարկի կանխավճար, որոնցից միայն 700-ն է օգտվել այս հնարավորությունից։

Այսպես՝ նախագծով առաջարկվում է պահպանել երկու մոտեցումներն էլ, եւ սահմանել, որ տնտեսավարող սուբյեկտները կանխավճարը կատարեն երկու եղանակով հաշվարկվող մեծություններին նվազագույնի չափով։ Զուգահեռաբար առաջարկվում է առհասարակ հրաժարվել այլընտրանքային եղանակով կանխավճարներ կատարելու համար հայտարարության ներկայացման պահանջից, որովհետեւ, ինչպես հիմնավորեց փոխնախարարը, գործնականում սա արդեն իսկ կարող է որակվել իմաստազրկված գործիք։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն արտահերթ նիստ էր հրավիրել՝ առաջին ընթերցմամբ ընդունելու այս օրինագիծը։ Ինչպես այսօր, երեկ նույնպես պատգամավորները միաձայն ընդունել էին օրենքի նախագիծը։

armtimes.com


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 134-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 483-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին• Սպիտակ ձեռնափայտ՝ տեսողական խնդիրներ ունեցող անձանց ազատ կողմնորոշման ու անվտանգ տեղաշարժման համար․ տրամադրման գործընթացը շարունակվում է• Փոփոխություններ՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացում (Երևան, Գյումրի, Վանաձոր)• Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով• ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՊԱՌՔՆԵՐ ԿՈՒՏԱԿԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ• Մեր երկրի կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները • Հայաստանի Հանրապետությունում 2021/2022 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերն հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն