• Armenianeconomy.com

ՊԵԿ-Ը 2020 թ. հունվար-մայիս ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ապահովել է հարկային եկամուտների 2.2 տոկոս աճ

ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետի տեղակալ Արթուր Հակոբյանը հունիսի 12-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում ներկայացրել է 2020 թվականի հունվար-մայիս ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտների ցուցանիշները, ինչպես նաև իրականացվող հսկողական միջոցառումները:

2020թ-ի 1-ին եռամսյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (221 միլիարդ 20 միլիոն դրամ) գերազանցել է 24 միլիարդ 613 միլիոն դրամով կամ 11.1 %-ով: 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2020թ-ի հունվար-մայիս ամիսներին ընդհանուր առմամբ հավաքագրել է ավելի քան 583 միլիարդ 650 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (571 միլիարդ 156 միլիոն դրամ) գերազանցել է 12 միլիարդ 493 միլիոն դրամով կամ 2.2%-ով: Իսկ 2020-ի առաջին եռամսյակում (349 միլիարդ 34 միլիոն դրամ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (299 միլիարդ 653 միլիոն դրամ) համեմատ՝ արձանագրվել է 16.5% աճ: Ըստ Ա.Հակոբյանի, հատկանշական է, որ համավարակի տարածման պայմաններում, թեպետ 2020 թվականի ապրիլ-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվախի համեմատ՝ արձանագրվել է հարկային մուտքերի նվազում (ապրիլին՝ նվազումը կազմել է 9.1%, իսկ մայիսին՝ 20.8%), այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, հունվար-մայիս ամիսներին հարկային եկամուտների աճը 2019-ի նուն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 2.2%: «Եվ սա այն պայմաններում, երբ ԱԱՀ-ի և եկամտային հարկի գումարի վերադարձը 2020թ-ի հունվար-մայիս ամիսներին ևս աճել է՝ 2019թ-ի նույն ժամանակաշրջանի համեմատ: Աճը կազմել է 9 միլիարդ 317 միլիոն դրամ (2020 թվականի հունվար-մայիս ամսիներին՝ 52 միլիարդ 698 միլիոն դրամ, իսկ 2019 հունվար-մայիս ամիսներին՝ 43 միլիարդ 380 միլիոն դրամ): Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների չափով եկամտային հարկի վերադարձին և ԱԱՀ-ի դեբետային գումարներից ու ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած փոխհատուցված գումարներին»,-նշել է Արթուր Հակոբյանը: 

Անդրադառնալով որոշ հարկատեսակների գծով նվազումներին ու դրանց պատճառներին, մասնավորապես եկամտային հարկի մասով, Ա.Հակոբյանն ընդգծել է, որ բացի ՀՀ-ում ներկա իրավիճակից, նվազումը կապված է նաև 2020թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններով՝ եկամտային հարկի համահարթ դրույքաչափի՝ 23%-ի կիրառմամբ։ Միայն աշխատավարձի մասով՝ ապրիլ ամսվա արդյունքներով պակաս հավաքագրված եկամտային հարկը կազմում է ավելի քան 2.6 մլրդ դրամ, որը կազմում է 10%: Ապրիլ ամսվա արդյունքներով գրանցված աշխատակիցների թիվը մարտ ամսվա համեմատ՝ նվազել է 12 300-ով: Իսկ ապրիլ ամսվա արդյունքներով մարտի համեմատ՝ շուրջ 74 հազարով աճել է զրո դրամ եկամուտ հայտարարագրած աշխատողների թիվը: Իսկ շրջանառության հարկի նվազումը, նույնպես, բացի ստեղծված իրավիճակից, կապված է նաև 2020-ի հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության համակարգի ներդրմամբ: 

Ըստ Արթուր Հակոբյանի, արտակարգ դրության ժամանակահատվածում շարունակվում է հետևողական հսկողությունը հարկ վճարողների կողմից իրացման շրջանառությունների, հարկման բազաների և հարկային պարտավորությունների ամբողջ ծավալով հայտարարագրման նկատմամբ: Այսպիսով, մարտ, ապրիլ և մայիս ամիսներին իրականացվել են 3,565 թեմատիկ ստուգումներ և ուսումնասիրություններ, որից ՀԴՄ կիրառման կանոնների 2,743 ստուգմամբ՝ արձանագրվել է խախտման 1,739 դեպք, իսկ չգրանցված աշխատողների մասով՝  329 ստուգման արդյունքում արձանագրվել է  չգրանցված աշխատողի 406 դեպք։ Միայն ապրիլ ամսվա ընթացքում  իրականացվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների 864 ստուգում, արձանագրվել է 596 խախտում։

petekamutner.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 134-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 483-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին• Սպիտակ ձեռնափայտ՝ տեսողական խնդիրներ ունեցող անձանց ազատ կողմնորոշման ու անվտանգ տեղաշարժման համար․ տրամադրման գործընթացը շարունակվում է• Փոփոխություններ՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացում (Երևան, Գյումրի, Վանաձոր)• Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով• ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՊԱՌՔՆԵՐ ԿՈՒՏԱԿԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ• Մեր երկրի կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները • Հայաստանի Հանրապետությունում 2021/2022 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերն հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն