• Armenianeconomy.com

Քննարկվել են տեղեկատվության ազատության, շրջակա միջավայրի, ավտոմեքենաների կայանատեղմանն առնչվող մի շարք օրենքների նախագծեր

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ հունիսի 12-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանի` օրինագծի ընդունումը բխում է «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ  տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» /Օրհուսի/ կոնվենցիայի պահանջից եւ այլ փաստաթղթերից:

Մի շարք խնդիրներ կարգավորելու նպատակով ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահն առաջարկել է հարցի քվեարկությունը հետաձգել մինչեւ երկու ամիս ժամկետով: Քննարկման արդյունքում` Կառավարության ներկայացուցիչն ընդունել է առաջարկությունը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը նշել է, որ Օրենսգրքի համաձայն` պետության սեփականություն հանդիսացող հողամասերը կառավարության որոշմամբ, իսկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը` կառավարության համաձայնությամբ, նվիրաբերության պայմանագրով անհատույց սեփականության իրավունքով կարող են տրամադրվել սոցիալական, բարեգործական կամ Կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով:
 
Կառավարության համապատասխան որոշման մեջ եւ նվիրաբերության պայմանագրում պետք է սահմանվեն հողամասի օգտագործման նպատակներն ու պայմանները: Նախագծի ընդունման նպատակը ծրագրերը որպես սոցիալական որակելու չափանիշների սահմանումն է, ինչի համար դրանք սահմանելու լիազորությունը վերապահվում է Կառավարությանը:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Առաջարկվում է սահմանել համայնքում ճանապարհային երթեւեկության արդյունավետ կազմակերպման եւ կառավարման պարտականության պատասխանատու լիազոր մարմին: Ըստ հիմնական զեկուցողի` ակնկալվում է առավել արդյունավետ դարձնել այս տիրույթում իրավակիրառ եւ իրավաիրացնող խնդիրների լուծումը` համայնքում ճանապարհային երթեւեկության արդյունավետ կառավարման գործում:

Կառավարության դիրքորոշումը դրական էր: Պատգամավորները կողմ են քվեարկել:

Հանձնաժողովականներն առաջին ընթեցմամբ քննարկել են ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Սոնա Ղազարյանի, Սիփան Փաշինյանի ներկայացրած «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասի» եւ  «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ փորձ է արվում սահմանել ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճար չվճարելու հետ կապված գործերով իրականացվող վարչական վարույթի մի շարք առանձնահատկություններ: Դրույթներից մեկով կարգավորվում է նաեւ  իրավախախտման արձանագրությունը իրավախախտի բացակայությամբ կազմելու եւ վերջինիս ուղարկելու հնարավորությունը: Նույն ավտոկայանատեղում միատեսակ ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար տուրքի միասնական դրույքաչափ սահմանելու կանոնից նախատեսում  է բացառություն այն դեպքերի համար, երբ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը օգտագործվում է ձեռնարկատիրական գործունեության նպատակով: «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում» փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» օրինագծով նախատեսվում է տուգանքի նշանակում ձեռնարկատիրական գործունեության նպատակով ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի կայանատեղիում կայանելու համար օրենքով սահմանված տեղական վճարը չվճարելու համար: Նշվել է նաեւ, որ փաթեթը հնարավորություն է ընձեռում համայնքապետարանին Երեւանում կայանատեղիի դրույքաչափերը սահմանել ըստ վարչական շրջանների, այդ թվում` նաեւ գոտիավորման սկզբունքով:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել  Կառավարության հեղինակած «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ու Կառավարության եւ ԱԺ «Իմ քայլը» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ու կից նախագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացված երկու առաջարկությունը:

Հիմնական զեկուցողի առաջարկով մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Նիկոլայ Բաղդասարյանի, Նարեկ Զեյնալյանի, Կորյուն Մկրտչյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթի քննարկումը:

parliament.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 134-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 483-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին• Սպիտակ ձեռնափայտ՝ տեսողական խնդիրներ ունեցող անձանց ազատ կողմնորոշման ու անվտանգ տեղաշարժման համար․ տրամադրման գործընթացը շարունակվում է• Փոփոխություններ՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացում (Երևան, Գյումրի, Վանաձոր)• Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով• ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԱՊԱՌՔՆԵՐ ԿՈՒՏԱԿԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԸ• Մեր երկրի կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները • Հայաստանի Հանրապետությունում 2021/2022 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերն հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն