• Armenianeconomy.com

Հարկել տեսանելի հարստությունը համարժեքորեն. Կառավարությունը հաստատել է Հարկային օրենսգրքում փոփոխությունները

29 մայիսի 2020 | Օրենսդրություն | Цитата

Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նախարարի ներկայացմամբ, հարկային ոլորտը կարգավորող օրենսգրքում կատարվող փոփոխությունները բխում են ՀՀ կառավարության ծրագրով, Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազ­մա­վարությամբ (https://bit.ly/2ZJ0WPY), Հարկային բարե­փոխումների հայեցակարգով ամրագրված դրույթներից։

«Առաջարկվող փոփոխություններով հնարավորություն է ստեղծվում հարկել տեսանելի հարստությունը համարժեքորեն»,- ասել է նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Նախարարը մատնանշել է ուսումնասիրության արդյունքները, որոնց համաձայն Հայաստանում անշարժ գույքի հարկ/ՀՆԱ հարաբե­րակ­ցությունը կազմում է 0.2 տոկոս, իսկ անշարժ գույքի հարկ/ընդհանուր հարկային եկամուտներ հարաբերակցությունը Հայաս­տանում դարձրյալ ցածր է՝ 0.74 տոկոս։ Համեմատության համար նշենք, որ անշարժ գույքի հարկ/ՀՆԱ հարաբե­րակ­ցությունը հարևան Վրաստանում կազմում է 1.1 տոկոս, Ռուսաստանում՝ 1.2 տոկոս, ԱՄՆ-ում՝ 2.7 տոկոս։ Իսկ անշարժ գույքի հարկ/ընդհանուր հարկային եկամուտներ հարաբերակցությունը Վրաստանում 4.2 տոկոս է, Ռուսաստանում 5.96 տոկոս։

Հայաստանում այս ցուցանիշի պատճառը, ըստ նախարարի, այն է, որ հարկման բազայի համար հիմք է ընդունվում անշարժ գույքի կադաստրային արժեքը, ինչը էականորեն տարբերվում է շուկայական արժեքից։

Անշարժ գույքի հարկը գանձվելու է համայնքների կողմից և ուղվելու է համայնքային բյուջե։
«Առաջարկվող փոփոխության արդյունքում ակնկալվում է, որ գույքային հարկերի հարկման պոտենցիալը մոտ 4.3 անգամ կաճի, ինչը նշանակում է, որ համայնքներին հնարավորություն կընձեռվի մեծացնել համայնքային բյուջեների եկամուտը», -նշել է նախարարը։

Այս փոփոխությամբ, ըստ նախարարի, 2020 թվականի հուն­վարի 1-ից եկամտային հարկի համահարթ հարկման համատեքստում, հնա­րա­վոր կլինի ապա­հովել պետության՝ վերաբաշխ­ման գործառույթի արդյունավետ իրա­կա­նա­ցումը՝ այդպիսով ապահովելով տարբեր եկամտային խմբերում գտնվող անձանց հարկ­ման արդար ու տրամաբանական համակարգ:

Գործող օրենսդրությամբ մինչև 3 մլն արժեք ունեցող անշարժ գույքի դիմաց հարկ չի գանձվում, սակայն նոր մոտեցումներով, առաջարկվում է ցանկացած արժեք ունեցող գույքի դիմաց հարկել գույքահարկ։ Նախարարը բացատրել է՝ ինչու. «Պետք է փորձել հասնել նրան, որ հարկ վճարողը լինի ոչ միայն շահառու այլ նաև պահանջատեր։ Այսինքն՝ թեկուզ փոքր չափով, բայց վճարում կատարելով համայնքային բյուջե, նաև լինի պահանջատեր համայնքային ծառայությունների տեսանկյունից»։

Կառավարությունում համաձայնության են եկել, որ այս փոփոխությունները ներդրվեն ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար՝ 3 տարիների ընթացքում։ Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ 2021 թվականին վճարման ենթակա կլինի անշարժ գույքի նոր արժեքի և նոր դրույքա­չափերի հիման վրա հաշվարկված հարկի 25 տոկոսը, 2022 թվականին՝ 50 տոկոսը, 2023 թվականին՝ 75 տոկոսը, և նոր համակարգը ամբողջությամբ կներդրվի 2024 թվականից:

minfin.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Քննարկվել են բիզնեսի համար կառուցապատման հեշտացման աշխատանքները• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011Թ. ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Արձակուրդ՝ մինչև աշխատանքի 6 ամիսը լրանալը, տուժանք՝ աշխատողին արձակուրդ չտրամադրելու դեպքում․ ի՞նչ է առաջարկվում նոր փոփոխություններով• ՀՀ-ն ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀԱՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Ի՞նչ անել, եթե քաղաքացին համաձայն չէ բժշկասոցիալական փորձաքննության որոշման հետ• Ո՞ւմ և ի՞նչ չափով է վճարվում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը• «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծեր

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն