• Armenianeconomy.com

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

Նախագծով առաջարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 63-րդ հոդվածը լրացնել նոր մասերով, որոնց համաձայն տարափային(հեղեղային) ջրահեռացման և(կամ) ցամաքուրդային(դրենաժային) համակարգեր կեղտաջրեր (բացառությամբ համապատասխանաբար տարափային(հեղեղային) և ցամաքուրդային(դրենաժային) ջրերի) արտանետելու, կենտրոնացված ջրահեռացման համակարգ տարափային(հեղեղային) (բացառությամբ ջրահեռացման համակարգի շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով նախատեսված դեպքերի) և(կամ) ցամաքուրդային(դրենաժային) ջրեր ընդունելու, ինչպես նաև ոռոգման համակարգերի աղբոտման, աղտոտման  համար  սահմանվել է վարչական պատասխանատվություն: Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսված  կարգավորումների սահմանման նպատակը լողափերում հանգստացողների և լողացողների անվտանգությունը ապահովելն է, Սևանա լճում արդյունագործական որսի ընթացքում թույլատրված ռեսուրսի օգտագործման  նկատմամբ պատշաճ մակարդակով հսկողություն և վերահսկողություն իրականացնելն է, ինչպես նաև իրավախախտումների նկատմամբ կանխարգելիչ քաղաքականության վարումը: Նախագծի 9-րդ հոդվածով հստակեցվել է Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնի լիազորությունները՝ կապված Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնին կամ այդ մարմնի համակարգի կազմակերպություններին հանձնված ջրային համակարգերի մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության և վարչական տույժեր նշանակելու հետ։

Նախագծով խստացվել են նաև ՀՀ վարչական օրենսգրքի  ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի  օգտագործմանն ու պահպանությանը վերաբերվող 61-րդ, 62-րդ, 63-րդ, 63.1-րդ, 63.3-րդ, 63.4-րդ, 63.5-րդ, 63.6-րդ հոդվածներով նախատեսված սանկցիաները:

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը

  ՎԱՐՉԱԿԱՆ  ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)  61-րդ հոդվածի՝

 1) 2-րդ մասում  «հիսնապատիկի» բառը փոխարինել «հարյուրապատիկի» բառով, իսկ «հարյուրապատիկի» բառը՝  «երկուհարյուրապատիկի» բառով,

2) 4-րդ մասում «հարյուրապատիկի» բառը փոխարինել «երկուհարյուրապատիկի» բառով, իսկ «երեքհարյուրապատիկի» բառը՝  «հինգհարյուրապատիկի» բառով,

3) 6-րդ մասում «երեքհարյուրապատիկի» բառը փոխարինել «հինգհարյուրապատիկի» բառով, 

4) 8-րդ մասում «հարյուրապատիկի» բառը փոխարինել «երկուհարյուրապատիկի» բառով, իսկ «երեքհարյուրապատիկի» բառը՝  «հինգհարյուրապատիկի» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 62-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում  «հարյուրապատիկի» բառը փոխարինել «երկուհարյուրապատիկի» բառով, իսկ «երեքհարյուրապատիկի» բառը՝  «հինգհարյուրապատիկի» բառով,

2) 4-րդ մասում «հարյուրապատիկի» բառը փոխարինել «երկուհարյուրապատիկի» բառով, իսկ «երեքհարյուրապատիկի» բառը՝  «հինգհարյուրապատիկի» բառով:

Հոդված 3. Օրենսգրքի 63-րդ հոդվածի՝

 1) Վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 63. Ջրային համակարգերը (այդ թվում` ոռոգման համակարգերը) և հարմարանքները վնասելը, դրանց օգտագործման կանոնները խախտելը»

 2) 1-ին մասում «Ջրային համակարգերը» բառերից հետո լրացնել «(այդ թվում` ոռոգման համակարգերը)» բառերով, իսկ «վնասելը,» բառից հետո՝ «չտեղադրելը,» բառով,

3) 2-րդ մասում  «հիսնապատիկի» բառը փոխարինել «հարյուրապատիկի» բառով, իսկ «հարյուրապատիկի» բառը՝  «երկուհարյուրապատիկի» բառով,

    4) 4-րդ մասում «ութսունապատիկի» բառը փոխարինել «հարյուրհիսնապատիկի» բառով, իսկ «հարյուրհիսնապատիկի» բառը՝  «երեքհարյուրապատիկի» բառով,

5) 5-րդ մասում «Ջրային համակարգերի» բառերից հետո լրացնել «(այդ թվում` ոռոգման համակարգերի)» բառերով,

6) 6-րդ մասում «ութսունապատիկի» բառը փոխարինել «հարյուրհիսնապատիկի» բառով, իսկ «հարյուրհիսնապատիկի» բառը՝  «երեքհարյուրապատիկի» բառով:

7) լրացնել  7-14-րդ նոր մասերով՝

«Տարափային(հեղեղային) ջրահեռացման համակարգեր կեղտաջրեր արտանետելը, բացառությամբ տարափային(հեղեղային) ջրերի՝

 առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի  հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի  երեքհարյուրաապատիկի չափով և ինքնակամ կառույցների վերացմամբ:

 Ցամաքուրդային(դրենաժային) համակարգեր կեղտաջրեր արտանետելը, բացառությամբ ցամաքուրդային(դրենաժային) ջրերի՝

 առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի  հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի  երեքհարյուրաապատիկի չափով և ինքնակամ կառույցների վերացմամբ:

Կենտրոնացված ջրահեռացման համակարգ տարափային(հեղեղային) ջրեր (բացառությամբ ջրահեռացման համակարգի շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով նախատեսված դեպքերի) և(կամ) ցամաքուրդային(դրենաժային) ջրեր ընդունելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:

Ոռոգման համակարգերի օգտագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է դրանց աղտոտում, աղբոտում՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրաապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 63.1-րդ հոդվածի 2-րդ մասում  «ութսունապատիկի» բառը փոխարինել «հարյուրհիսնապատիկի» բառով, իսկ «հարյուրհիսնապատիկի» բառը՝ «երեքհարյուրապատիկի» բառով:

Հոդված 5. Օրենսգրքի 63.4-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում «ութսունապատիկի» բառը փոխարինել «հարյուրհիսնապատիկի» բառով, իսկ «հարյուրապատիկի» բառը՝  «երկուհարյուրապատիկի» բառով,

2) 4-րդ մասում «հարյուրապատիկի» բառը փոխարինել «երկուհարյուրապատիկի» բառով, իսկ «հարյուրհիսնապատիկի» բառը՝  «երեքհարյուրապատիկի» բառով:

Հոդված 6.  Օրենսգրքի 63.5-րդ հոդվածի 2-րդ մասում «երեսնապատիկից հիսնապատիկի» բառերը փոխարինել «հիսնապատիկից հարյուրապատիկի» բառերով, իսկ «հարյուրհիսնապատիկի» բառը՝  «երեքհարյուրապատիկի» բառով:

Հոդված 7. Օրենսգրքի 63.6-րդ հոդվածի 2-րդ մասում «երեսնապատիկի» բառը փոխարինել «հիսնապատիկի» բառով:  

Հոդված 8. Օրենսգրքի 125.1-րդ հոդվածը լրացնել 7-10-րդ նոր կետերով.

«7. Հանգստյան գոտիներում լողալու համար նախատեսված վայրերում լողամիջոցներ վարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Լողամիջոցները լողափնյա հատվածների հատուկ նշաններով առանձնացված գոտիներից դուրս լողափնյա տարածքներում ափին մոտեցնելը և/կամ հեռացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով,

Սևանա լճում ձկնորսության նպատակով օգտագործվող լողամիջոցները արդյունագործական որսի համար ստեղծված/նախատեսված մուտքի և ելքի տեղամասերից դուրս տարածքներից մուտք և ելք իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։

Սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված արարքը վարչական տույժ նշանակելուց հետո կրկին անգամ կատարելը ` որսի թույլտվության ժամանակահատվածում՝
 առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով և որսի թույլտվության զրկում։»։

Հոդված 9.  Օրենսգրքի 239-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

   «Սույն օրենսգրքի 43.1-րդ հոդվածի 4-րդ մասով, 50.1-րդ, 62-րդ հոդվածներով (Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնին կամ այդ մարմնի համակարգի կազմակերպություններին հանձնված  ջրային համակարգերի մասով), 63-րդ, 63.1-րդ, 63.4-րդ, 63.5-րդ, 63.6-րդ հոդվածներով (Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնին կամ այդ մարմնի համակարգի կազմակերպություններին հանձնված ջրային համակարգերի մասով), 145-րդ հոդվածով (Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնին կամ այդ մարմնի համակարգի կազմակերպություններին հանձնված ջրային համակարգերի մասով) և 152-րդ հոդվածով (Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնին կամ այդ մարմնի համակարգի կազմակերպություններին հանձնված ջրի պոմպերի ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի մասով) նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և վարչական տույժեր նշանակում է Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնի  ղեկավարը կամ նրա լիազորած պաշտոնատար անձը:»:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող 63-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի, որոնք  ուժի մեջ են մտնում  2030 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ  ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ 

Ընթացիկիրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
    «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» oրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է 2018 թվականի մարտի 3-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-126-Ն օրենքի պահանջներից, ինչպես նաև ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի անարդյունավետ և անխնա օգտագործումը կանխելու, պատշաճ պահպանություն ապահովելու,  իրավախախտումների նկատմամբ կանխարգելիչ քաղաքականություն վարելու անհրաժեշտությունից։ Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվող լրացման անհրաժեշտությունը բխում է Կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի N 1945-Ն որոշման հավելվածի 11.1-րդ և 11.2-րդ, Կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն որոշման 3-րդ հավելվածի 4-րդ մասի 1-ին և Կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի N 1293-Ն որոշման հավելվածի 9-րդ և 10-րդ ենթակետերով սահմանված դրույթների կիրարկման ապահովման պահանջից։ 239-րդ հոդվածով նախատեսվող փոփոխությամբ հստակեցվել է լիազոր մարմնի գործառույթները։

Առաջարկվողկարգավորման բնույթը
      Նախագծով առաջարկվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 63-րդ հոդվածը լրացնել նոր մասերով, որոնց համաձայն տարափային(հեղեղային) ջրահեռացման և(կամ) ցամաքուրդային(դրենաժային) համակարգեր կեղտաջրեր (բացառությամբ համապատասխանաբար տարափային(հեղեղային) և ցամաքուրդային(դրենաժային) ջրերի) արտանետելու, կենտրոնացված ջրահեռացման համակարգ տարափային(հեղեղային) (բացառությամբ ջրահեռացման համակարգի շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով նախատեսված դեպքերի) և(կամ) ցամաքուրդային(դրենաժային) ջրեր ընդունելու, ինչպես նաև ոռոգման համակարգերի աղբոտման, աղտոտման  համար  սահմանվել է վարչական պատասխանատվություն: Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսված  կարգավորումների սահմանման նպատակը լողափերում հանգստացողների և լողացողների անվտանգությունը ապահովելն է, Սևանա լճում արդյունագործական որսի ընթացքում թույլատրված ռեսուրսի օգտագործման  նկատմամբ պատշաճ մակարդակով հսկողություն և վերահսկողություն իրականացնելն է, ինչպես նաև իրավախախտումների նկատմամբ կանխարգելիչ քաղաքականության վարումը: Նախագծի 9-րդ հոդվածով հստակեցվել է Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնի լիազորությունները՝ կապված Ջրային համակարգերի կառավարման լիազորված մարմնին կամ այդ մարմնի համակարգի կազմակերպություններին հանձնված ջրային համակարգերի մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության և վարչական տույժեր նշանակելու հետ։

    Նախագծով խստացվել են նաև ՀՀ վարչական օրենսգրքի  ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի  օգտագործմանն ու պահպանությանը վերաբերվող 61-րդ, 62-րդ, 63-րդ, 63.1-րդ, 63.3-րդ, 63.4-րդ, 63.5-րդ, 63.6-րդ հոդվածներով նախատեսված սանկցիաները: Այդ հոդվածներով վարչական պատասխանատվություն ենթադրող սանկցիաների կիրառման ժամանակ կրկնապատկվել են նախատեսվող տուժանքների գումարային չափերը, քանի որ վերոնշյալ հոդվածների դեսպոզիցիաներում ներկայացված ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի օգտագործման ու  պահպանության կանոնների խախտմանն ուղղված գործողություններն առաջացնում են ջրերի աղտոտում, աղբոտում, հյուծում  և այլ վնասակար երևույթներ: 

Նախագծիմշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի  նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը
 Նախագծի ընդունմամբ կսահմանվի  վարչական պատասխանատվություն տարափային(հեղեղային) ջրահեռացման և(կամ) ցամաքուրդային(դրենաժային) համակարգեր կեղտաջրեր (բացառությամբ համապատասխանաբար տարափային(հեղեղային) և ցամաքուրդային(դրենաժային) ջրերի) արտանետելու, կենտրոնացված ջրահեռացման համակարգ տարափային(հեղեղային) (բացառությամբ ջրահեռացման համակարգի շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերով նախատեսված դեպքերի) և(կամ) ցամաքուրդային(դրենաժային) ջրեր ընդունելու  և ոռոգման համակարգերի աղբոտման, աղտոտման համար: Ինչպես նաև  ջրերի մասով վարչական պատասխանատվություն ենթադրող սանկցիաների կիրառման ժամանակ նախատեսվող տուժանքների գումարային չափերի կրկնապատկումը կնպաստի ջրային ռեսուրսների և ջրային համակարգերի վրա ազդող վնասակար գործողությունների էական նվազմանը, ջրային ռեսուրսների պահպանությանը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՎԱՐՉԱԿԱՆ  ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Օրենքի նախագծի ընդունումից հետո այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՎԱՐՉԱԿԱՆ  ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

     «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: Վարչական պատասխանատվության կիրառման դեպքում նախատեսվում է պետական բյուջեների եկամտային մասի ավելացում։

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Քննարկվել են բիզնեսի համար կառուցապատման հեշտացման աշխատանքները• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011Թ. ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Արձակուրդ՝ մինչև աշխատանքի 6 ամիսը լրանալը, տուժանք՝ աշխատողին արձակուրդ չտրամադրելու դեպքում․ ի՞նչ է առաջարկվում նոր փոփոխություններով• ՀՀ-ն ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀԱՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Ի՞նչ անել, եթե քաղաքացին համաձայն չէ բժշկասոցիալական փորձաքննության որոշման հետ• Ո՞ւմ և ի՞նչ չափով է վճարվում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը• «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծեր

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն