• Armenianeconomy.com

ՊԵԿ-Ը ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻՆ

Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 20-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկվելու է 0.04 տոկոսի չափով, իսկ արգելադրման համար օրենսգրքով սահմանված հարկային չկատարված պարտավորությունների շեմը 500 հազար դրամից 2020 թվականի ապրիլի 20-ից հետո դարձել է 1 մլն 500 հազար դրամով:

Հարց 1․   Արդյո՞ք որոշումը ենթակա է փոփոխման այն դեպքում, երբ չվճարված հարկային պարտավորության համար վարչական վարույթ է կիրառվել քաղաքացու նկատմամբ` վերջինիս մեկուսացման մեջ գտնվելու ժամանակ։ 

Պատասխան․ Հիմք ընդունելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից որդեգրված քաղաքականությունը և 27․04․2020 թվականի հայտարարությունը, հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության ժամանակահատվածում և դրանից հետո՝ անորոշ ժամկետով, ՊԵԿ իրավաբանական վարչությունը մինչև 1,5 միլիոն դրամ պարտավորությունների մասով չկատարված պարտավորությունների հարկադիր գանձման գործողություններ, ինչպես նաև արգելադրման գործողություններ չի իրականացնի։ Հարկ վճարողի պարտավորությունները 1,5 միլիոն դրամը գերազանցելու դեպքում, հարկային մարմնի կողմից հարուցված նոր վարչական վարույթների շրջանակում կկայացվեն այդ պարտավորությունների գանձման որոշումներ և դրանց հետագա ընթացքը կապահովվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Մինչ այդ ՀՀ ՊԵԿ-ի կողմից կայացված վարչական ակտերով արձանագրված հարկային պարտավորությունները սահմանված ժամկետում չվճարվելու դեպքում նշված ստուգման կամ այլ վարչական ակտերը կատարվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

Հարուցված վարչական վարույթի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ տրամադրելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ՊԵԿ՝ ներկայացնելով անհրաժեշտ տվյալներ (հարկ վճարողի անվանում, ՀՎՀՀ, անձնական տվյալներ)։

Հարց 2․   Արդյո՞ք  oրենսդրական այս փոփոխությունը  վերաբերում է նաև 2019 թվականին hարկ վճարողի պարտավորությունները 1,5 միլիոն դրամը գերազանցելու դեպքում, հարկային մարմնի կողմից հարուցված վարչական վարույթներին:

Պատասխան․ Սույն  օրենսդարական փոփոխությունը վերաբերում է տվյալ պահի դրությամբ առկա մինչև 1,5 միլիոն դրամ պարտավորությունների մասով չկատարված պարտավորությունների հարկադիր գանձման գործողություններին։

Հարց 3․ Արդյո՞ք արտակարգ դրության ժամակահատվածում հաշվարկվելու են տույժերը և տուգանքները:

Պատասխան․ Հարկի վճարման կարգը և ժամկետները նախատեսված են ՀՀ հարկային օրենսգրքով և այն խախտելու դեպքում հարկային մարմինը օրենքով սահմանված կարգով պարտավոր է հաշվարկել տույժ և տուգանք։ ՀՀ  հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՕ-220-Ն օրենքով (ընդունվել է 22․04․2020թ) նախատեսված կարգով, որը տարածվում է 2020 թվականի ապրիլի 21-ից հետո ծագած հարաբերությանների վրա: 2020 թվականի ապրիլի 21-ից ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը տույժը վճարում է 0․04 տոկոսի չափով` 0.075 տոկոսի փոխարեն, այդ թվում՝ նաև այն դեպքում, եթե տույժերի հաշվարկն սկսվել է մինչև օրենքն ուժի մեջ մտնելը։

petekamutner.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Քննարկվել են բիզնեսի համար կառուցապատման հեշտացման աշխատանքները• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011Թ. ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Արձակուրդ՝ մինչև աշխատանքի 6 ամիսը լրանալը, տուժանք՝ աշխատողին արձակուրդ չտրամադրելու դեպքում․ ի՞նչ է առաջարկվում նոր փոփոխություններով• ՀՀ-ն ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀԱՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Ի՞նչ անել, եթե քաղաքացին համաձայն չէ բժշկասոցիալական փորձաքննության որոշման հետ• Ո՞ւմ և ի՞նչ չափով է վճարվում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը• «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծեր

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն