• Armenianeconomy.com

Քննարկվել են ՏԻՄ ընտրություններին, hողային օրենսգրքին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 25-ի նիստում Վարազդատ Կարապետյանի նախագահությամբ քննարկվել է Կառավարության, ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Վահե Ղալումյանի, Սերգեյ Բագրատյանի, Վահագն Հովակիմյանի, Համազասպ Դանիելյանի, Գեւորգ Գորգիսյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն  է հայտնել խորհրդարանական խմբակցություններին համատեղ արդյունավետ աշխատանքի համար:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանել մինչեւ 4000 ընտրող ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների մեծամասնական կարգով ընտրություններ, իսկ 4000 եւ ավելի ընտրող ունեցող եւ մինչեւ 4000 ընտրող ունեցող բազմաբնակավայր համայնքներում՝ տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններ: Համապատասխան ընտրողների քանակի՝ սահմանվել է համայնքների ավագանու անդամների թիվը: Հստակեցվել են մեծամասնական եւ համամասնական ընտրակարգերի դեպքերում ընտրական գրավի չափերը: Ամրագրվել են մեծամասնական ընտրակարգով ընտրությունների դեպքում՝ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուների նախընտրական հիմնադրամի դրույթները, մանդատների բաշխմանը մասնակցելու համար՝ անցողիկ շեմը կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների համար: Նշվել է, որ օրենսդրական նախագծերի փաթեթն ընդունելու արդյունքում, 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների ղեկավարների մասով կգործի համայնքի ղեկավարի պաշտոնանկության՝ համայնքի ավագանու կողմից վերջինիս անվստահություն հայտնելու ինստիտուտը: Այն ոչ միայն կհանդիսանա որպես փոխզսպման մեխանիզմ ավագանու եւ համայնքի ղեկավարի փոխհարաբերություններում, այլեւ հնարավորություն կընձեռի լիարժեք ապահովելու սահմանադրական նորմի իրացումը:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանի ներկայացրած  «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկությունները պայմանավորված են համայնքներում իրականացված բնապահպանական ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունների ընդունմամբ եւ հրապարակմամբ: Մասհանումներ կկատարվեն մետաղական օգտակար հանածոների արդյունահանման իրավունք ունեցող բոլոր կազմակերպությունների վճարած բնապահպանական հարկերից: Օրինագծի ընդունումը կնպաստի համայնքի շրջակա միջավայրի պահպանմանը, բնակչության առողջության ապահովմանն ուղղված միջոցառումների թափանցիկությանը, ինչպես նաեւ ժողովրդավարության արմատավորմանը:

Կառավարության հեղինակած «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նշվել է, որ նախատեսվող փոփոխության եւ լրացումների ընդունման արդյունքում կապահովվի սպանդանոցների կառուցման համար վարչարարական ընթացակարգերի պարզեցումը՝ համապատասխան օրենսդրական գործիքակազմի կիրառման հնարավորությամբ: Կապահովվի նաեւ աճուրդով վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմի բարձրացում, որի արդյունքում կավելանան համայնքի սեփական եկամուտները, կստեղծվի բաց դասական եղանակով աճուրդ կազմակերպելու եւ անցկացնելու հնարավորություն, աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց կտրվի հստակ նախավճարը վճարելու հնարավորություն:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Կերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը: Ըստ հիմնական զեկուցողի՝ առաջարկվում է կանոնակարգել անասնաբուծության մեջ հակաբիոտիկների օգտագործումը:

Ներկայացնելով Կառավարության հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը  նշել է, որ Հայաստանում մեծ նշանակություն է տրվում էկոլոգիական կրթությանը եւ դաստիարակությանը: Բնապահպանական ուղղվածության կոնվենցիաներով մեր երկիրը ստանձնել է միջազգային պարտավորություններ, ինչպիսիք են` բնապահպանական հիմնախնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացումը, համապատասխան կադրերի պատրաստումը, վերապատրաստումը եւ էկոլոգիական կրթության խթանումը:

Առաջարկվող փոփոխություններով կկատարելագործվի բնապահպանական կրթության եւ դաստիարակության համակարգի օրենսդրական դաշտը` ՀՀ տնտեսական եւ կրթական բարեփոխումներին ներդաշնակ եւ «Կրթություն` հանուն կայուն զարգացման ռազմավարության» սկզբունքներին համահունչ՝ նպատակ ունենալով ուժեղացնելու բնապահպանական կրթության եւ դաստիարակության դերը:

Պատգամավորների հարցերը վերաբերել են համայնքներում էկոլոգիական կրթությամբ մասնագետների վերապատրաստմանը, ՏԻՄ ընտրություններին, ծրագրերի համար պահանջվող հաշվետվություններին եւ հրապարակումներին:

Քննարկված նախագծերն ու նախագծերի փաթեթները ստացել են դրական եզրակացություն:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթի եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հեղինակների առաջարկությամբ հետաձգվել է մինչեւ երկամսյա ժամկետով:

«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ հետաձգվել է Կառավարության հեղինակած «ՀՀ հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քվեարկությունը:

parliament.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Քննարկվել են բիզնեսի համար կառուցապատման հեշտացման աշխատանքները• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011Թ. ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Արձակուրդ՝ մինչև աշխատանքի 6 ամիսը լրանալը, տուժանք՝ աշխատողին արձակուրդ չտրամադրելու դեպքում․ ի՞նչ է առաջարկվում նոր փոփոխություններով• ՀՀ-ն ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀԱՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Ի՞նչ անել, եթե քաղաքացին համաձայն չէ բժշկասոցիալական փորձաքննության որոշման հետ• Ո՞ւմ և ի՞նչ չափով է վճարվում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը• «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծեր

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն