• Armenianeconomy.com

Տիգրան Խաչատրյանը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է համավարակի հետևանքներով առաջացած խնդիրների հաղթահարման ուղիները

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչների ներգրավմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդամների հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել զբոսաշրջության ոլորտում կորոնավիրուսի համավարակի հետևանքներով առաջացած խնդիրների հաղթահարման ուղիները։

Նախարարը կարևորել է ստեղծված իրավիճակում սերտ համագործակցությունը մասնավոր հատվածի հետ և աշխատանքների համակարգված իրականացումը։ Նա վիճակագրական տվյալներ է ներկայացրել հանդիպման մասնակիցներին  Հայաստանի կառավարության կողմից հաստատված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի ընթացքի վերաբերյալ։ Նշվել է զբոսաշրջության ոլորտի կողմից դիմումների թիվը, ինչպես նաև մերժված դիմումների քանակը և մերժումների հիմնական պատճառները։ Տիգրան Խաչատրյանը կարևորել է պետության կողմից արձագանքման ծրագրերից անցումը զարգացման բնույթի ծրագրերին։

Ոլորտի ներկայացուցիչները՝ ֆեդերացիաների, ասոցիացիաների, այլ կազմակերպությունների ղեկավարները, բարձրաձայնել են կառավարության կողմից ձեռնարկած կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված օժանդակության խնդիրները զբոսաշրջության ոլորտի համար, նաև ներկայացրել առաջարկներ` ուղղված զբոսաշրջության ոլորտի ռիսկերի մեղմմանը։ Մասնավորապես, առաջարկվել է անտոկոս վարկերով օժանդակել զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի ներկայացուցիչներին և լրամշակել մեխանիզմներ, որոնք ուղղված կլինեն տնտեսության ամենատուժած և ամենաուշ վերականգնվող ոլորտի կարիքներին։

Էկոնոմիկայի նախարարը նախանշել է ոլորտի վերականգնմանն ուղղված կարճաժամկետ և երկարաժամկետ անելիքները, որոնք կնպաստեն Հայաստանի մրցակցային առավելությունների պահպանմանը և զարգացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ներքին զբոսաշրջության խթանմանն ուղղված կառավարության հետագա քայլերի կարևորությունը։ Ոլորտի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել հանդես գալ ներքին զբոսաշրջության խթանմանն ուղղված առաջարկներով։
 
mineconomy.am

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ծառայություններ
• «Ճանաչիր Հայաստանը». Երևանի սրտում կներկայացվեն մարզերի զբոսաշրջության հնարավորությունները• Հայաստանը կմասնակցի Դուբայում մայիսի 16-ին կայանալիք զբոսաշրջային ցուցահանդեսին• Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով• Նախարար. Հայկական ԱԷԿ-ի տեխնիկական վերազինումը կշարունակվի• Նախարար. Հյուսիս-հարավ մայրուղու հարավային հատվածի մրցույթը կհայտարարվի այս տարվա օգոստոսին• Տրվել է Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի շինարարության մեկնարկը• Մեկնարկել են ՀՀ-ում առաջին սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքները• Վահան Քերոբյանն այս տարի զբոսաշրջության ոլորտում կանխատեսում է 319 տոկոս աճ• Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ջրանցքների վերանորոգման աշխատանքներին․ մի քանիսը շուտով կշահագործվեն

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն