• Armenianeconomy.com

Իրազեկում կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներից, մարդատար - տաքսի ավտոմեքենաներից օգտվող ուղևորների անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ

18 մայիսի 2020 | Հայտարարություններ | Цитата

Համաձայն ՀՀ ՊԱՐԵՏԻ 2020 թվականի մայիսի 14-ի N 74 որոշման, մայիսի 18-ից հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղևորների համար գործելու են կանխարգելիչ և  անվտանգության  հետևյալ կանոնները։ 

Բացառվում է ուղևորների նստեցումը և տրանսպորտային միջոցի սրահում ուղևորների առկայությունն՝ առանց նրանց կողմից անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակ և ձեռնոց կրելու: 
Տրանսպորտային միջոց նստելուց ուղևորները պարտադիր ախտահանում են ձեռքերը ալկոհոլային հիմքով ախտահանիչ միջոցներով։ 
Տրանսպորտային միջոցից օգտվելիս անհրաժեշտ է ունենալ մանրադրամ ուղևորավարձի չափով՝ հնարավորինս բացառելով մանր վերադարձնելու անհրաժեշտությունը։ 
Ուղևորատար ավտոտրանսպորտային միջոցում արգելվում է վարորդի կողքին ուղևորի նստեցումը:
Երկարատև երթուղիների ժամանակ խմելու ռեժիմի կազմակերպման համար օգտագործվում է միայն ջուր անհատական տարաների մեջ կամ մեկանգամյա սպասք: Իրականացվում է օգտագործված մեկանգամյա սպասքի, ինչպես նաև անհատական պաշտպանության միջոցների, դիմակների, ախտահանիչ անձեռոցիկների հավաքում մեկանգամյա օգտագործման հերմետիկ փակվող պլաստիկ ծրարների/տոպրակների մեջ, որոնք աղբարկղի բացակայության դեպքում տեղավորվում են բեռնախցիկում՝ ժամանման վայրում հեռացնելու:
Երկաթուղային տրանսպորտից եվ մետրոպոլիտենից օգտվող ուղեվորները պետք է հետեվեն անվտանգության նշված կանոններին․ 

Չի թույլատրվում ուղևորների մուտքը երկաթուղային կայարանի կամ մետրոպոլիտենի տարածք՝ առանց անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ և ձեռնոց կրելու: 
Երկաթուղային տրանսպորտի դեպքում՝ նախքան նստեցումն իրականացվում է ուղևորների ջերմաչափում հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով: 
Ջերմություն ունենալու դեպքում չի թույլատրվում ուղևորի նստեցումը, և այդ մասին անհապաղ տեղեկացվում է ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ` զանգահարելով 8003 համարով:

utfsib.am

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Հայտարարություններ
• Հայտարարություն․ «Ագրոտեխնիկա» ծրագրի մրցույթ՝ ՀՀ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի բնակավայրերում գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգման համար• ԴԱՍԸՆԹԱՑ` ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ• Երևանում կկայանա «Արցախի բարիքներ» ցուցահանդես-տոնավաճառը• Մանկական, հոգեբուժական և ակնաբանական փորձաքննություն անցնելու համար այսուհետ դիմել ՄՍԾ• ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ՝ ՊԵԿ-ՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՈՎ• Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություններին ծանոթացեք• ԴԱՍԸՆԹԱՑ՝ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ• Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է• ԴԱՍԸՆԹԱՑ՝ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն