• Armenianeconomy.com

Քննարկվել է ենթակառուցվածքների և բնակարանաշինության ոլորտներում կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը և պաշտոնատար այլ անձինք։ Խորհրդակցության ժամանակ քննարկվել է ենթակառուցվածքների և բնակարանաշինության ոլորտներում կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքը:

Վարչապետը նշել է, որ կապիտալ ծրագրերն այս տարի առանձնահատուկ նշանակություն ունեն և առանձնահատուկ նախանձախնդրությամբ պետք է վերաբերվել այդ ծախսերի պլանավորված չափով իրականացմանը: «Ինչո՞ւ է այս տարի առանձնահատուկ կարևոր և նախորդ տարիներից ի՞նչ պրակտիկա ունենք կապիտալ ծախսերի հետ կապված. նախորդ տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ ավանդաբար Հայաստանում կապիտալ ծախսերը թերակատարվում են: Բայց եթե 2019 թվականին ի հեճուկս կապիտալ ծախսերի թերակատարման, մենք ունեցանք աննախադեպ տնտեսական ակտիվություն, այս տարի մենք գտնվում ենք ճգնաժամի մեջ և, հետևաբար, ճգնաժամից դուրս գալու մեր առաջնային գործիքը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն է: Մենք համարում ենք, որ այս տարի կապիտալ ծախսերի թերակատարված ամեն տոկոս նշանակում է չստեղծված աշխատատեղեր, նշանակում է աշխատավարձ չստացած ընտանիքներ, նշանակում է տնտեսվարողներ, որոնք պետք է օգտվեին, շահույթ ստանային, գործունեություն ծավալեին պետական ծախսերի համատեքստում, ինչն իր հերթին բերում է մեր երկրում ծանրացող սոցիալական իրադրության ավելի բարդացում: Այս առումով, մենք իսկապես պետք է առանձնահատուկ որակով և ծավալով կապիտալ ծախսեր իրականացնենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ կապիտալ ծախսերի մեծ մասն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցել է, որ նախարարության կապիտալ ծախսերի համար 2020 թվականին պետական բյուջեով հատկացվել է 22 մլրդ 380 մլն դրամ, որից 21 մլրդ դրամն ուղղված է ճանապարհաշինությանը: Վերը նշված միջոցների շրջանակում նախատեսվում է հանրապետությունում հիմնանորոգել 250 կմ ճանապարհ: Այլ ծրագրերի շրջանակում նախատեսվում է ևս 80 կմ ճանապարհի վրա իրականացնել մասնակի նորոգում, վերանորոգել 65 կմ երկարությամբ կենսական ճանապարհներ, 90 կմ ճանապարհ էլ հիմնանորոգել վարկային ծրագրերի շրջանակում: Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ շինարարության նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են և մայիսի 5-ից բուն շինարարությունը կմեկնարկի:

Նախարարն անդրադարձել է նաև այլ ուղղություններով կապիտալ ծախսերի իրականացման ուղղությամբ նախատեսվող ծրագրերին:

Այնուհետև քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը զեկուցել է աղետի գոտում՝ Սպիտակում, Վանաձորում և Գյումրիում բնակարանաշինության ծրագրի ընթացքի մասին, անդրադարձել բնակարանների կառուցման նախագծային աշխատանքներին:

Վարչապետը հանձնարարել է վերը նշված բոլոր աշխատանքներն իրականացնել լայն թափով և սահմանված ժամկետներում:

mtad.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ծառայություններ
• «Ճանաչիր Հայաստանը». Երևանի սրտում կներկայացվեն մարզերի զբոսաշրջության հնարավորությունները• Հայաստանը կմասնակցի Դուբայում մայիսի 16-ին կայանալիք զբոսաշրջային ցուցահանդեսին• Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով• Նախարար. Հայկական ԱԷԿ-ի տեխնիկական վերազինումը կշարունակվի• Նախարար. Հյուսիս-հարավ մայրուղու հարավային հատվածի մրցույթը կհայտարարվի այս տարվա օգոստոսին• Տրվել է Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի շինարարության մեկնարկը• Մեկնարկել են ՀՀ-ում առաջին սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքները• Վահան Քերոբյանն այս տարի զբոսաշրջության ոլորտում կանխատեսում է 319 տոկոս աճ• Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ջրանցքների վերանորոգման աշխատանքներին․ մի քանիսը շուտով կշահագործվեն

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն