• Armenianeconomy.com

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ներքոհիշյալ խնդիրները կարգավորելու անհրաժեշտությամբ՝

Գործող Պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) համակարգն ինչպես ինստիտուցիոնալ (անկախության), այնպես էլ կիրառելիության տեսակետից գնահատվել է Համասշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, ԵՄ ՍԻԳՄԱ ծրագրի փորձագետների կողմից, պետական կառավարման այլ ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ)կողմից և տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձևավորվել է միասնական դիրքորոշում` մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգերը «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նախատեսելու անհրաժեշտության մասին։ ՊՄԳ ընթացակարգերի կազմակերպման համար միասնական կանոնների ոչ ամբողջական շրջանակը հանգեցնում է դրանց կազմակերպման և կառավարման համար տարբեր մասնագիտական կարողություններ և աշխատանքային ունակություններ ունեցող մասնագետների անհրաժեշտության: Այս կապակցությամբ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Համաշխարհային Բանկի կողմից իրականացվել է գնումների մասին օրենսդրության, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերության օրենսդրության և ընթացակարգերի ուսումնասիրություն, որի արդյունքում ներկայացվել է ներդրումային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ՊՄԳ մրցույթներ կազմակերպելու առկա իրավական համակարգում բացակայող  պայմանները։
          Նախագծում ներառված են այն պայմանները, որոնք ենթակա են օրենքով սահմանման:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2019 թվականի հունիսի 28-ի պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենքի (այսուհետ՝ Օրենք 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «Սույն օրենքը սահմանում է պետություն-մասնավոր գործընկերության (այսուհետ՝ նաև ՊՄԳ) կարգավորման իրավական շրջանակը, ներառյալ՝ պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի (այսուհետ՝ նաև ՊՄԳ ծրագրեր) մշակմանը և իրականացմանն առնչվող կանոնները և ընթացակարգը, մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգերը, կառավարման ինստիտուցիոնալ շրջանակը, կիրառելի չափանիշները և ՊՄԳ-ներին առնչվող այլ հարցեր»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) հայտատու` մասնավոր գործընկեր դառնալու և հանրային գործընկերոջ հետ պայմանագիր կնքելու նպատակով մասնավոր գործընկերոջ ընտրության մրցույթին մասնակցող իրավաբանական անձ կամ իրավաբանական անձանց կոնսորցիում.»:

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «23.1» կետով.

«23.1) մասնավոր գործընկերոջ ընտրության մրցույթ կամ մրցույթ՝ ՊՄԳ շրջանակներում մասնավոր գործընկերոջ ընտրության գործընթաց»։

Հոդված 4. Օրենքի 2-րդ հոդվածի`

1-ին մասի 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգ՝ մասնավոր գործընկերոջ ընտրություն կատարելու նպատակով ՊՄԳ մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի, իրավունքների և պարտականությունների իրագործմանն ուղղված գործողությունների ամբողջություն»

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «24.1», «24.2», «24.3», «24.4», «24.5», «24.6» և «24.7»  կետերով.

«24.1) հրավեր` ՊՄԳ պայմանագիր կնքելու նպատակով հայտատուին առաջարկվող պայմաններ.»։

«24.2) հայտ` հրավերի հիման վրա հայտատուի կողմից ներկայացվող առաջարկ.»

«24.3) հայտի ապահովում` սույն օրենքով նախատեսված դեպքերում որակավորման փուլում հայտատուների կողմից ներկայացվող հայտով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովող միջոց.»։

«24.4) պայմանագրի ապահովում` հաղթող հայտատուի կողմից ՊՄԳ պայմանագրով ստանձնվող պարտավորությունների կատարումն ապահովող միջոց, որը նախատեսվում է հրավերով կամ ՊՄԳ պայմանագրով.»։

«24.5) տեղեկագիր` սույն օրենքով նախատեսված հրատարակման ենթակա տեղեկատվության հրապարակման նպատակով www.mineconomy.am հասցեով գործող ինտերնետային կայք.»։

«24.6) որակի և արժեքի վրա հիմնված ընտրություն` որակավորման փուլի գնահատման եղանակ, որի դեպքում հրավերով նախատեսված կշիռներին համապատասխան միաժամանակ գնահատվում են ոչ գնային գործոնները և ֆինանսական առաջարկը.»։

«24.7) արժեքի վրա հիմնված ընտրություն` որակավորման փուլի գնահատման եղանակ, որի դեպքում ընտրվում է ոչ գնային գործոններին բավարարող (նախաորակավորված) նվազագույն ֆինանսական առաջարկ ներկայացրած հայտատուն.»։

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 21 գլխով.

«ԳԼՈՒԽ 21

ՊՄԳ ԾՐԱԳՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 9.1. ՊՄԳ ծրագրի ընթացակարգը

ՊՄԳ ծրագրի ընթացակարգը բաղկացած է հետևյալ փուլերից`
ՊՄԳ ծրագրի վերհանում (հատկորոշում).
ՊՄԳ ծրագրի պատրաստում.
մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգ.
ՊՄԳ պայմանագրի կառավարում»։

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 10․ ՊՄԳ ծրագրերի վերհանումը և պատրաստումը»։

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) կողմերի իրավունքները եւ պարտավորությունները՝ հիմնված ՊՄԳ ծրագրի ռիսկերի և այդ ռիսկերի հանրային գործընկերոջ և մասնավոր գործընկերոջ միջև բաշխման վրա»

Հոդված 8. Օրենքի 16-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 3-րդ կետը ուժը կործրած ճանաչել։

Հոդված 9. Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«ԳԼՈՒԽ 3

ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ»

Հոդված 10. Օրենքի 3-րդ գլխում`

14-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 14. Մասնավոր գործընկերոջ ընտրության սկզբունքները

Մասնավոր գործընկերոջ ընտրության սկզբունքները հետևյալն են.
1) մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի միասնական կանոններով մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպում.

պայմանագրի կնքման նպատակով հայտատուների շրջանակի ընդլայնում և նրանց միջև մրցակցության խրախուսում.
ցանկացած իրավաբանական անձի համար, անկախ նրա օտարերկրյա կազմակերպություն լինելու հանգամանքից, մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավահավասարություն.
մասնավոր գործընկերոջ ընտրության ճկուն ընթացակարգերի ստեղծում»։
14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «14.1․», «14.2․», «14.3.», «14.4․», «14.5․», «14.6.», «14.7․», «14.8․», «14.9․», «14.10․», «14.11․» «14.12․» «14.13․» «14.14․» և «14.15․»-րդ կետերով.
«14.1․ Հոդված 14.1. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունքը և որակավորման չափանիշները

1․ Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք՝

1) որոնք հայտերի բացման օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ.

2) որոնք հայտերի բացման օրվա դրությամբ ունեն չկատարված հարկային պարտավորություններ.

3) որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտերի բացման օրվան նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, երեխայի շահագործման կամ մարդկային թրաֆիքինգ ներառող հանցագործության, հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ դրան մասնակցելու, կաշառք ստանալու, կաշառք տալու կամ կաշառքի միջնորդության և օրենքով նախատեսված տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է.

4) որոնց վերաբերյալ հայտերի բացման օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում առկա է օրենքով սահմանված կարգով կայացված անբողոքարկելի վարչական ակտ` պետություն-մասնավոր գործընկերության կամ գնումների ոլորտում հակամրցակցային համաձայնության կամ գերիշխող դիրքի չարաշահման համար.

5) որոնք հայտերի բացման օրվա դրությամբ ներառված են Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող երկրների գնումների մասին օրենսդրության համաձայն հրապարակված գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում.

6) որոնք հայտերի բացման օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին կամ մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Հայտատուն ընդգրկվում է նշված ցուցակում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով` հետևյալ հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում`

ա. խախտել է ՊՄԳ պայմանագրով նախատեսված պարտավորությունը, որը հանգեցրել է հանրային գործընկերոջ կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը, կամ մասնավոր գործընկերոջ ընտրության շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է հայտատուի հետագա մասնակցության դադարեցմանը,

բ. մրցույթի երկրորդ փուլի հայտերը բացելուց հետո հրաժարվել է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին հետագա մասնակցությունից,

գ. որպես հաղթող հայտատու հրաժարվել է պայմանագիր կնքելուց։

Հայտատուն պետք է բավարարի հրավերով սահմանված որակավորման չափանիշներին։ Հայտատուն պետք է ունենա ՊՄԳ պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող`
1) մասնագիտական փորձառություն,

2) տեխնիկական միջոցներ,

3) ֆինանսական և տնտեսական կարողություններ,

4) աշխատանքային ռեսուրսներ,

5) ՊՄԳ ծրագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման համար էական որակավորման այլ չափանիշներ։

Չեն կարող սահմանվել հայտատուի` մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունքի և որակավորման հետ կապված այնպիսի չափանիշներ, որոնք`
1) նախատեսված չեն սույն հոդվածով.

2) խտրական են և անհիմն կերպով սահմանափակում են մրցակցությունը.

3) համարժեք չեն` ուղղակիորեն չեն բխում ՊՄԳ պայմանագրով նախատեսվող պարտավորությունների կատարման անհրաժեշտությունից:

Հրավերով նախատեսված որակավորման չափանիշներին իր տվյալների համապատասխանության ապահովման շրջանակում հայտատուն, անհրաժեշտության դեպքում կարող է հիմնվել այլ անձանց ֆինանսական և տեխնիկական միջոցների վրա՝ համապատասխան պայմանագրով սահմանված իրավահարաբերության հիման վրա:
Հրավերով սահմանվում են մասնակցի` տվյալ գնումներին մասնակցելու իրավունքը և որակավորումը գնահատելու չափանիշները, կարգը և դրա համար պահանջվող փաստաթղթերին (տեղեկություններին) ներկայացվող պահանջները:
Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին որևէ երկրի ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի (անձանց) մասնակցությունը կարող է սահմանափակվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, եթե դա անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության և պաշտպանության ապահովման համար: Սույն մասով նախատեսված սահմանափակումը պետք է նախատեսված լինի հրավերով։
Արգելվում է փոխկապակցված իրավաբանական անձանց կամ միևնույն իրավաբանական անձի կողմից հիմնադրված կամ ավելի քան հիսուն տոկոս միևնույն իրավաբանական անձի պատկանող բաժնեմաս ունեցող իրավաբանական անձանց միաժամանակյա մասնակցությունը մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին, բացառությամբ` կոնսորցիումով մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու դեպքերի։ Իրավաբանական անձինք սույն մասի իմաստով համարվում են փոխկապակցված, եթե`
ա. նրանցից մեկը քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի, այսուհետ` բաժնետոմս) տասը և ավելի տոկոսին, կամ իր մասնակցության ուժով կամ տվյալ անձանց միջև կնքված պայմանագրին համապատասխան հնարավորություն ունի կանխորոշել մյուսի որոշումները,

բ. նրանցից մեկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի տասը տոկոսից ավելիին տիրապետող կամ օրենքով չարգելված այլ ձևով նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող մասնակիցը (բաժնետերը) կամ մասնակիցները (բաժնետերերը) կամ նրանց ընտանիքի անդամները (եթե մասնակիցը ֆիզիկական անձ է) իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետել (այդ թվում` առուվաճառքի, հավատարմագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարականի կամ այլ գործարքների հիման վրա) մյուսի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի տասը տոկոսից ավելիին կամ ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևով վերջինիս որոշումները կանխորոշելու հնարավորություն,

գ. նրանցից մեկի որևէ կառավարման մարմնի կամ նման պարտականություններ կատարող այլ անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներից որևէ մեկը միաժամանակ հանդիսանում է մյուս անձի որևէ կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ,

դ. նրանք գործել կամ գործում են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:»: ՀՀ կառավարության որոշմամբ կսահմանվեն հնարավոր այն չափանիշները, որոնք հաշվի առնելով` գնահատող հանձնաժողովը կհամարի իրավաբանական անձանց գործունեությունն ընդհանուր տնտեսական շահերից բխող:

«14.2. Հոդված 14.2. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի արձանագրությունը և հաշվետվությունները

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի յուրաքանչյուր փուլի, այդ թվում` գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրման, այն չկայացած համարելու, ՊՄԳ պայմանագրի կնքման և կատարման արդյունավետության մասին հաշվետվությունների կազմման և ներկայացման կարգը»:
«14.3. Հոդված 14.3. Հայտատուների հակաօրինական գործողությունների հետևանքները

Եթե հայտնաբերվում է հայտատուի կամ նրա ղեկավար մարմնի ներկայացուցչի մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի շրջանակներում հակաօրինական արարք, ապա դրա ի հայտ գալու օրը իրավասումարմիննայդ մասին գրավոր տեղեկացնում է իրավապահ մարմիններին»:
«14.4. Հոդված 14.4. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի պաշտոնական լեզուն

Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին վերաբերող փաստաթղթերը կազմվում և սույն օրենքով նախատեսված դեպքերում տեղեկագրում հրապարակվում են հայերեն, իսկ նախաորակավորման հայտարարությունները` նաև անգլերեն և ռուսերեն:
Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն:
Անգլերեն կամ ռուսերեն հրավեր տրամադրելու համար կարող է գանձվել վճար, որը սահմանվում է նախաորակավորման հայտարարությամբ և չի կարող գերազանցել դրա թարգմանության, պատճենահանման և առաքման համար կատարվող ծախսերը։»:
«14.5. Հոդված 14.5. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի փուլերը

Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը բաղկացած է հետևյալ փուլերից`
մասնավոր գործընկերոջ ընտրության մրցույթ.
ՊՄԳ պայմանագրի շնորհում։»:
«14.6. Հոդված 14.6. Մրցույթի ձևերը և գնահատման եղանակները

Մրցույթի անցկացման ձևերն են` բաց և փակ։
Բաց մրցույթը իրականացվում է երկու փուլով` նախաորակավորման և որակավորման։ ՊՄԳ ստորաբաժանումը հայտարարում է նախաորակավորման փուլ, որի արդյունքների հիման վրա հրավեր է ներկայացնում միայն նախաորակավորված հայտատուներին։ Որակավորման փուլի ընթացքում նախաորակավորված հայտատուներին տրամադրվում է վերջնական հրավեր։
Փակ մրցույթն իրականացվում է երկու փուլով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։ Փակ մրցույթը կիրառվում է, եթե ՊՄԳ ծրագրի նախագիծը պարունակում է պետական գաղտնիք։
Մրցույթի գնահատման եղանակներն են`
որակի և արժեքի վրա հիմնված ընտրություն կամ,
արժեքի վրա հիմնված ընտրություն։
Մրցույթի գնահատման նախընտրելի եղանակը որակի և արժեքի վրա հիմնված ընտրությունն է։
Մրցույթի գնահատման եղանակը, ոչ գնային գործոններին և ֆինանսական առաջարկին ներկայացվող պահանջները և առկայության դեպքում դրանց տրվող կշիռները սահմանվում են հրավերով:»:

«14.7. Հոդված 14.7. Գնահատող հանձնաժողովը

Իրավասու մարմնի ղեկավարը հաստատում է գնահատող հանձնաժողովի կազմը, այդ թվում` գնահատող հանձնաժողովի նախագահին։
Գնահատող հանձնաժողովը`
հաստատում է նախաորակավորման հայտարարության և հրավերի տեքստերը և փոփոխություն կատարում դրանցում.
հաստատում է որակավորման հայտարարության և հրավերի տեքստերը և փոփոխություն կատարում դրանցում.
պարզաբանումներ է ներկայացնում մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի վերաբերյալ.
բացում և գնահատում է նախաորակավորման և որակավորման հայտերը.
որոշում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի հաղթողին և հաջորդաբար այլ տեղեր զբաղեցրած առնվազն երկու հայտատուներին։
Գնահատող հանձնաժողովի քարտուղարի գործառույթները իրականացնում է ՊՄԳ ստորաբաժանումը։ Քարտուղարը հանձնաժողովի անդամ չէ։
Քարտուղարը`

կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները.
ստանում է ՊՄԳ ծրագրի նախագիծը և մասնավոր գործընկերոջ ընտրության իրականացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթերը.
ըստ անհրաժեշտության պահանջում մրցութային փաստաթղթերի կազմման համար լրացուցիչ փաստաթղթեր.
կազմում և հանձնաժողովին է ներկայացնում վերջինիս հաստատմանը ենթակա փաստաթղթերի նախագծերը.
տրամադրում է հրավեր.
համապատասխան փաստաթղթեր կազմելով` գրառում է հանձնաժողովի գործունեությանը վերաբերող տեղեկությունները և ապահովում հանձնաժողովի գործունեության ընթացքում այդ փաստաթղթերի անվնաս պահպանումը.
կազմակերպում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի վերաբերյալ պարզաբանումների տրամադրման աշխատանքները.
պատասխանատվություն է կրում հանձնաժողովի գործունեության` պետություն-մասնավոր գործընկերության օրենսդրության պահանջներին համապատասխանության համար.
իրականացնում է իրեն վերապահված այլ գործառույթներ:
Հանձնաժողովի անդամները և քարտուղարը պարտավոր են հանձնաժողովի ողջ գործունեության ընթացքում պահպանել հայտերով ներկայացված տեղեկությունների գաղտնիությունը:
Գնահատող հանձնաժողովի անդամը կամ քարտուղարը չի կարող մասնակցել գնահատող հանձնաժողովի աշխատանքներին, եթե նախաորակավորման հայտերի բացման նիստին պարզվում է, որ վերջիններիս կողմից հիմնադրված կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունը, կամ իրենց մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձը (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, ինչպես նաև ամուսնու ծնող, երեխա, եղբայր կամ քույր) կամ այդ անձի կողմից հիմնադրված կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունը տվյալ ընթացակարգին մասնակցելու համար ներկայացրել է հայտ:
Եթե առկա է սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված պայմանը, ապա նախաորակավորման հայտերի բացման նիստից անմիջապես հետո տվյալ ընթացակարգի առնչությամբ շահերի բախում ունեցող գնահատող հանձնաժողովի անդամը կամ քարտուղարն ինքնաբացարկ է հայտնում տվյալ ընթացակարգից: Հանձնաժողովի անդամները և քարտուղարը ստորագրում են շահերի բախման բացակայության մասին հայտարարություն, որը նախաորակավորման հայտերի բացման նիստի ավարտին հաջորդող առաջին աշխատանքային օրը հրապարակվում է տեղեկագրում:
Գնահատող հանձնաժողովի կազմավորմանը վերաբերող պահանջները և վերջինիս կողմից իրականացվող գործառույթները սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ»։
«14.8. Հոդված․ 14.8. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի հայտարարությունը և հրավերը

Հայտարարություններին և հրավերներին ներկայացվող պահանջները, հրավերներում փոփոխություններ կատարելու և դրանց վերաբերյալ պարզաբանումներ տրամադրելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։
ՊՄԳ ստորաբաժանումը պետք է պատասխանի հայտատուի հայտարարությունների կամ հրավերների վերաբերյալ պարզաբանումներ տալու հարցմանը։ Հարցմանևտրված պարզաբանման մասին տեղեկատվությունը ՊՄԳ ստորաբաժանումը միաժամանակ հրապարակում է տեղեկագրում, ընդ որում, չեն նշվում պարզաբանում պահանջած հայտատուի տվյալները։ Որևէ հայտատուին տեղեկություն տրամադրելու դեպքում ՊՄԳ ստորաբաժանումը պետք է ապահովի այդ տեղեկատվության մատչելիությունը բոլոր հնարավոր մասնակիցների համար։
Հայտարարության կամ հրավերի մեջ կարող են կատարվել փոփոխություններ կամ լրացումներ հայտերի ներկայացման վերջնաժամկետը լրանալուց առնվազն յոթ աշխատանքային օր առաջ։ Այդ դեպքում հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը հաշվվում է այդ փոփոխությունների մասին տեղեկագրում հայտարարության հրապարակման օրվանից։
ՊՄԳ պայմանագիր կնքելու, կնքված պայմանագրի և մրցույթը չկայացած հայտարարելու մասին հայտարարությունները տեղեկագրում հրապարակվում են նաև անգլերենով և ռուսերենով:
5. Փակ մրցույթի անցկացման դեպքում ` ՊՄԳ ծրագրի իրականացման որոշմամբ ընտրված ​​անձանց ուղարկվում է մրցույթի նախաորակավորման հրավերը և հայտարարությունը։»:

«14.9․ Հոդված․ 14.9. Կոնսորցիումով մրցույթին մասնակցելու առանձնահատկությունները

Հայտատուները կարող են մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցել կոնսորցիումով, որի կարգն սահմանվում է հրավերով։ Նման դեպքում՝
1) նախավորակավորման հայտը ներառում է նաև համատեղ գործունեության պայմանագիր.

2) նախաորակավորման հայտի գնահատման ժամանակ հաշվի են առնվում համատեղ գործունեության պայմանագրի բոլոր անդամների միասնական որակավորումները, որոնք պետք է համապատասխանեն այդ պայմանագրով տվյալ անդամի ստանձնած` հրավերով սահմանված որակավորման պահանջներին․

3) հայտատուները կրում են համատեղ և համապարտ պատասխանատվություն;

Ընդ որում, ՊՄԳ պայմանագրի շնորհման փուլում կոնսորցիում անդամի կոնսորցիումից դուրս գալու դեպքում կիրառվում են հրավերով նախատեսված պատասխանատվության միջոցները և ՊՄԳ պայմանագրի կնքման առաջարկ է ներկայացվում որակավորման փուլում հաջորդող տեղ զբաղեցրած հայտատուին։ ՊՄԳ պայմանագրի կնքումից հետո կոնսորցիումի անդամի կոնսորցիումից դուրս գալու դեպքում կոնսորցիումի հետ իրավասու մարմնի կնքած ՊՄԳ պայմանագիրը միակողմանիորեն լուծվում է, և կոնսորցիումի անդամների նկատմամբ կիրառվում են ՊՄԳ պայմանագրով նախատեսված պատասխամատվության միջոցները.

4) կոնսորցիումի անդամը (անդամները) չի (չեն) կարող նույն մրցույթին ներկայացնել առանձին հայտ (հայտեր): Սույն մասով պահանջի չպահպանման դեպքում հայտերի բացման նիստում մերժվում են ինչպես կոնսորցիումով, այնպես էլ առանձին ներկայացված հայտերը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել կոնսորցիումով մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու` սույն հոդվածով չնախատեսված լրացուցիչ պահանջներ։»։
«14.10․ Հոդված․ 14.10. Մրցույթի նախաորակավորման փուլը

1․ Մրցույթն սկսվում է նախաորակավորման փուլով, որի մասին հրապարակավում է հայտարարություն և հրավեր։

Նախաորակավորման հայտերի ներկայացման համար նախատեսվող ժամկետը հաշվարկվում է նախաորակավորման հայտարարությունը և հրավերը տեղեկագրում հրապարակելու օրվանից։
Նախաորակավորման հրավերով սահմանված կարգով գնահատվում է նախաորակավորման հայտը` մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին մասնակցելու իրավունքը և որակավորումը, կազմվում է նախաորակավորված հայտատուների ցուցակ։ Նախաորակավորման փուլի արդյունքներով գնահատող հանձնաժողովը հաստատում է նախաորակավորված հայտատուների ցուցակը։ Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին հետագա մասնակցության իրավունք են ստանում նախաորակավորված հայատատուները:

Եթե նախաորակավորման փուլին հայտ է ներկայացրել մինչև երեք հայտատու, ապա գնահատող հանձնաժողովի որոշմամբ կարող է`
1) նախաորակավորման հայտարարությունը վերահրապարակվել.

2) կազմակերպվել նախաորակավորման նոր փուլ.

3) նախաորակավորման փուլը չկայացած հայտարարվել:

ՊՄԳ ստորաբաժանումը որակավորման հրավեր է ներկայացնում միայն նախաորակավորված հայտատուներին։
Հայտատուն չի կարող նույն մրցույթին ներկայացնել մեկից ավելի նախաորակավորման հայտ: Հայտատուն նախաորակավորման հայտը լրացնում և ներկայացնում է հրավերով սահմանված կարգով: Նախաորակավորման հայտը ներառում է հայտատուի հաստատած`
1) հրավերի պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին հայտարարությունը.

2) ոչ գնային առաջարկը, եթե հրավերով նախատեսված է.

3) հրավերով նախատեսված այլ փաստաթղթեր (տեղեկություններ):

Նախաորակավորման հայտերի կազմման, ներկայացման, հաշվառման, հայտատուների ծրարների բացման, հայտերի գնահատման և առկա անհամապատախանությունների դեպքում դրանց շտկման, ինչպես նաև հայտի գործողության ժամկետը, հայտը հետ վերցնելու և դրանում փոփոխություն կատարելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։
Սույն հոդվածի պահանջներին չհամապատասխանող հայտերը գնահատող հանձնաժողովը հայտերի բացման նիստում մերժում է և նույնությամբ վերադարձնում ներկայացնողին:»։
«14.11․ Հոդված 14.11. Հայտի ապահովումը

Որակավորման փուլում հայտատուն ոչ գնային առաջարկի ծրարով հրավերով սահմանված չափով ներկայացնում է հայտի ապահովումը, որի գործողության ժամկետը պետք է լինի առնվազն 60 օր` հաշվված որակավորման հայտերի բացման նիստի օրվանից։ Գնահատող հանձնաժողովի որոշմամբ հայտի ապահովման ժամկետը կարող է երկարաձգվել։ Հայտի ապահովման ժամկետի երկարաձգման վերաբերյալ որոշման դեպքում հայտատուի կողմից այդ պահանջը չբավարարելը հանգեցնում է ներկայացված հայտի մերժման, իսկ հայտի ապահովումը վերադարձվում է հայտատուին։ Հայտի ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով: Կանխիկ փողի ձևով ներկայացված հայտի ապահովումը պահվում է լիազոր մարմնի անվամբ բացված գանձապետական հաշվում:
Հայատատունվճարում է հայտի ապահովումը, եթե նա`
1) հայտարարվել է ընտրված հայտատու, սակայն հրաժարվում կամ զրկվում է ՊՄԳ պայմանագիր կնքելու իրավունքից.

2) խախտել է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի  շրջանակում ստանձնած պարտավորություն, որը հանգեցրել է գործընթացին տվյալ հայտատուի հետագա մասնակցության դադարեցմանը.

3) հայտերի բացումից հետո հրաժարվել է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգին հետագա մասնակցությունից:

Ընդ որում, եթե հայտատուն հայտի ապահովումը ներկայացրել է հրավերով սահմանված չափից ավելի, ապա հայտը համարվում է հրավերի պահանջներին բավարարող և ենթակա չէ մերժման.

Հայտի ապահովմանը ներկայացվող պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։»։
 

 «14.12․ Հոդված․ 14.12. Մրցույթի որակավորման փուլը

Նախաորակավորված հայտատուների ցուցակի հաստատման օրվան հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում գնահատող հանձնաժողովի քարտուղարը տեղեկագրում հրապարակում է և նախաորակավորված բոլոր հայտատուներին միաժամանակ տրամադրում (ուղարկում) է որակավորման փուլի հրավեր:
Որակավորման հրավերով սահմանվում է մրցույթի գնահատման եղանակը, որակավորման հայտերի լրացման և ներկայացման կարգը, տեխնիկատնտեսական և այլ ուսումնասիրությունների հիման վրա մշակված ՊՄԳ պայմանագրի նախագիծը և սույն օրենքի 14.8-րդ հոդվածով նախատեսված այլ տեղեկություններ։
Որակի և արժեքի վրա հիմնված գնահատման եղանակի ընտրության դեպքում որակավորման հայտերի ներկայացումն իրականացվում է միաժամանակ երկու ծրարով` ոչ գնային և ֆինանսական։ Ոչ գնային առաջարկի գնահատման արդյունքում հրավերով նախատեսված շեմը չհաղթահարած հայտերը մերժվում են, իսկ ներկայացված ֆինանսական առաջարկի ծրարը, առանց բացվելու, վերադարձվում է տվյալ հայտատուին ֆինանսական ծրարների բացման նիստի օրը։ Ոչ գնային առաջարկի գնահատման արդյունքում հրավերով նախատեսված շեմը հաղթահարած հայտերը գնահատվում են հիմք ընդունելով հրավերով նախատեսված կշիռներին համապատասխան հաշվված ոչ գնային և ֆինանսական առաջարկները։
Արժեքի վրա հիմնված գնահատման եղանակի ընտրության դեպքում որակավորման հայտերի ներկայացումն իրականացվում է երկու ծրարով` ոչ գնային և ֆինանսական։ Ոչ գնային առաջարկի գնահատման արդյունքում հրավերով նախատեսված շեմը չհաղթահարած հայտերը մերժվում են, իսկ ներկայացված ֆինանսական առաջարկի ծրարը, առանց բացվելու, վերադարձվում է տվյալ հայտատուին ֆինանսական ծրարների բացման նիստի օրը։ Ոչ գնային առաջարկի գնահատման արդյունքում հրավերով նախատեսված շեմը հաղթահարած հայտերը գնահատվում են հիմք ընդունելով նվազագույն ֆինանսական առաջարկը։
Ոչ գնային առաջարկի ծրարը չի պարունակում ՊՄԳ ծրագրի իրականացման` հայտատուի կողմից առաջարկվող ֆինանսական պայմանները։
Նախքան որակավորման հայտերի ներկայացումը գնահատող հանձնաժողովի որոշմամբ կարող է կազմակերպվել հանդիպում (բանակցություն) բոլոր նախաորակավորված հայտատուների հետ միաժամանակ։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը համընկնում է հայտերի բացման նիստի ժամկետի հետ, որից ուշ ներկայացված հայտերը չեն ընդունվում և առանց բացվելու վերադարձվում են այն ներկայացնողին։
Որակավորմյան փուլի հայտերի գնահատման արդյունքներով տեղեկագրում հրապարակվում է հայտարարություն առնվազն առաջին երեք տեղեր զբաղեցրած հայտատուների տվյալները։ Փակ մրցույթի անցկացման դեպքում որակավորման փուլի արդյունքները տրամադրվում են միայն նախաորակավորված հայտատուներին։
Որակավորման հայտերի գնահատման արդյունքում գնահատող ահանձնաժողովի որոշմամբ հայտարարվում է մրցույթում հաղթող հայտատուն։
Ոչ գնային և ֆինանսական ծրարների կազմման, ներկայացման, գնահատող հանձնաժողովի կողմից կազմակերպվող բանակցությունների վարման, հայտերի գնահատման և առկա անհամապատախանությունների դեպքում դրանց շտկման, ինչպես նաև հայտի գործողության ժամկետը, հայտը հետ վերցնելու և դրանում փոփոխություն կատարելու կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։»։
«14.13․ Հոդված 14.13. ՊՄԳ պայմանագրի շնորհումը

Որակավորման հայտերի գնահատման արդյունքում հաղթող հայտատուին առաջարկվում է կնքել ՊՄԳ պայմանագիր։
ՊՄԳ պայմանագրի շնորհման փուլում իրավասու մարմնի ղեկավարի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից հաստատվում է ՊՄԳ պայմանագրի բանակցությունների վարման համար պատասխանատու աշխատանքային խմբի կազմը (բանակցությունների վարման խումբ)։
Բանակցությունների վարման խմբի և հաղթող հայտատուի միջև տարվում են բանակցություններ` ՊՄԳ պայմանագրի նախագծի վերջնականացման նպատակով։ Բանակցությունները չեն կարող հանգեցնել հրավերով և ՊՄԳ պայմանագրի նախագծով առաջարկված պայմանների էական փոփոխության։ Արժեքի վրա հիմնված գնահատման եղանակի ընտրության դեպքում բանակցությունները չեն կարող հանգեցնել ֆինանսական առաջարկի փոփոխության` ի վնաս Հայաստանի Հանրապետության կառավարության կամ վերջնական սպառողների։ Հայտատուների կողմից հայտը հետ վերցնելու և դրանում փոփոխություն կատարելու կարգը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։»։
Եթե բանակցությունների արդյունքում չի հաջողվում կնքել կողմերի համար ընդունելի պայմաններով ՊՄԳ պայմանագիր, ապա բանակցությունների վարման խումբը Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ իրավունք ունի դադարեցնելու դրանք և ՊՄԳ պայմանագրի կնքման նպատակով բանակցությունների հրավիրել հաջորդ տեղը զբաղեցրած հայտատուին։»։
«14.14․ Հոդված 14.14․ Բողոքարկման կարգը

Յուրաքանչյուր անձ իրավունք ունի սույն օրենքի համաձայն դատական կարգով բողոքարկելու իրավասու մարմնի, գնահատող հանձնաժողովի և ՊՄԳ բողոքարկման խորհրդի գործողությունները (անգործությունը) և որոշումները:
Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի, այդ թվում՝ բողոքի քննման հետ կապված հարաբերությունները վարչական հարաբերություններ չեն, և դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ:
Յուրաքանչյուր անձ իրավունք ունի սույն օրենքի համաձայն նախքան ՊՄԳ պայմանագրի կնքումը բողոքարկելու իրավասու մարմնի և գնահատող հանձնաժողովի գործողությունները (անգործությունը) և որոշումները ՊՄԳ բողոքարկման խորհրդին:
ՊՄԳ բողոքարկման խորհրդում բողոքարկման ժամկետըՊՄԳ պայմանագիր կնքելու որոշման հաջորդող օրվա և պայմանագիրը կնքելու օրվա միջև ընկած ժամանակահատվածն է, որը կազմում է 10 օրացուցային օր։
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում է մասնավոր գործընկերության ընտրության ընթացակարգի ՊՄԳ բողոքարկման խորհրդի անդամների ներգրավման, վարձատրության և որակավորման, տվյալ բողոքի քննման համար անհրաժեշտ խորհրդի կազմի հաստատման, ՊՄԳ բողոքարկման խորհրդի գործունեության և որոշումների կայացման կարգը, ինչպես նաև բողոքների ներկայացման համար անհրաժեշտ վճարների չափը և դրանց վճարման կարգը։»։
«14.15․ Հոդված․ 14.15. Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը չկայացած հայտարարելը.

Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը չկայացած է հայտարարվում, եթե`
1) հայտերից ոչ մեկը չի համապատասխանում հրավերի պայմաններին.

2) չի ներկայացվել որակավորման առնվազն երեք հայտ.

3) ոչ մի հայտ չի ներկայացվել.

4) ՊՄԳ պայմանագիր չի կնքվել։

Մասնավորգործընկերոջ ընտրության ընթացակարգը  չկայացած հայտարարվելուց հետո արգելվում է բացել չբացված հայտերը, որոնք վերադարձվում են հայտատուներին:
Մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը չկայացած հայտարարվելուն հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում իրավասու մարմինը տեղեկագրում հրապարակում է հայտարարություն, որում նշվում է մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգը չկայացած հայտարարվելու հիմնավորումը: Փակ մրցույթի դեպքում սույն կետով նախատեսված հայտարարությունը չի հրապարակվում:»։
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

1.
Ընթացիկ իրավիճակը և անհրաժեշտությունը
 
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ներքոհիշյալ խնդիրները կարգավորելու անհրաժեշտությամբ՝

Ø  Գործող Պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) համակարգն ինչպես ինստիտուցիոնալ (անկախության), այնպես էլ կիրառելիության տեսակետից գնահատվել է Համասշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, ԵՄ ՍԻԳՄԱ ծրագրի փորձագետների կողմից, պետական կառավարման այլ ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) կողմից և տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձևավորվել է միասնական դիրքորոշում` մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգերը «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նախատեսելու անհրաժեշտության մասին։ ՊՄԳ ընթացակարգերի կազմակերպման համար միասնական կանոնների ոչ ամբողջական շրջանակը հանգեցնում է դրանց կազմակերպման և կառավարման համար տարբեր մասնագիտական կարողություններ և աշխատանքային ունակություններ ունեցող մասնագետների անհրաժեշտության: Այս կապակցությամբ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Համաշխարհային Բանկի կողմից իրականացվել է գնումների մասին օրենսդրության, ինչպես նաև պետություն-մասնավոր գործընկերության օրենսդրության և ընթացակարգերի ուսումնասիրություն, որի արդյունքում ներկայացվել է ներդրումային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ՊՄԳ մրցույթներ կազմակերպելու առկա իրավական համակարգում բացակայող  պայմանները։

Նախագծում ներառված են այն պայմանները, որոնք ենթակա են օրենքով սահմանման:
2.
Խնդիրները և նպատակները
 
Ø  Արդյունքում վերհանվել են ՊՄԳ ձևաչափով իրականացվող ծրագրերի համար կարևոր հետևյալ առանձնահատկությունները․

-        «Գնումների մասին» ՀՀ օրենքում հստակ չէ ՊՄԳ գործընթացի համար գնման առարկայի սահմանումը։

-        «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն գնման առարկայի համար պետք է բյուջեով նախատեսված կամ սահմանված լինի նախահաշվային արժեքը, ինչը ՊՄԳ ձևաչափով մրցույթ իրականացնելիս կիրառելի չէ։

-        ՊՄԳ ծրագրերի պատվիրատու կարող են լինել միայն պետական կառավարման մարմինները կամ տեղական ինքնակառավարման մարմիննրը։

-        Մեծածավալ ներդրումներ ներգրավելու տեսանկյունից ՀՀ կառավարության ծրագրով կարևորվել է պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում ենթակառուցվածքային ծրագրերում օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորությունը։ Նշված արդյունքին լավագույնս հասնելու համար նպատակահարմար է մշակել պետություն-մասնավոր գործընկերությանն առնչվող իրավական կարգավորող նորմերի միասնական շրջանակ։ Վերջինս նշանակալի դեր կունենա մասնավոր գործընկերների, այդ թվում՝ օտարերկրյա, ներդրումային ծրագրերում ակտիվության բարձրացման, վստահության ամրապնդման և փոխադարձ պարտավորությունների և ռիսկերի արդյունավետ բաշխման համար։
3.
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
 
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում:
4.
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և ան­ձինք
 
Օրենքի նախագծի փաթեթը մշակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից:
5.
Ակնկալվող արդյունքը
 
Ø  Օտարերկրյա ներդրումների ներգրավման արդյունավետության խթանում և ապահովում։

Ø  Երկարաժամկետ ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացում պայմանագրի գործողության ողջ ընթացքում։

Ø  Նոր ենթակառուցվածքների ստեղծում, գոյություն ունեցողների արդիականացում, մատուցվող հանրային ծառայությունների որակի բարելավում,  ինչպես նաև կառավարման համակարգի վերահսկելիություն։

Ø  Մրցակցության խթանում, որի արդյունքում հնարավոր կլինի ապահովել որակի և արժեքի վրա հիմնված լավագույն ընտրություն։

Ø  Հնարավոր ռիսկերի կանխատեսում (հատկորոշում) և դրանց կառավարմանը միտված գործողությունների ձեռնարկում։

Ø  Ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում։
7.
Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 

««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին 

««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 

««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման ընդունման անհրաժեշտության մասին

««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման առնչությամբ ք այլ իրավական ակտերի նախագծերի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա փոփոխություններ կատարել «Գնումների մասին» ՀՀ օրենքում։

ՑԱՆԿ

այն իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով մշակվել է ««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

ԱՀԿ պետական գնումների համաձայնագիր
ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենք
«Գնումների մասին» ՀՀ օրենք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011Թ. ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Արձակուրդ՝ մինչև աշխատանքի 6 ամիսը լրանալը, տուժանք՝ աշխատողին արձակուրդ չտրամադրելու դեպքում․ ի՞նչ է առաջարկվում նոր փոփոխություններով• ՀՀ-ն ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀԱՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Ի՞նչ անել, եթե քաղաքացին համաձայն չէ բժշկասոցիալական փորձաքննության որոշման հետ• Ո՞ւմ և ի՞նչ չափով է վճարվում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը• «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծեր• «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի թեկնածուի լեզվական գիտելիքների իմացության ստուգման կարգը և անհրաժեշտ մակարդակը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն