• Armenianeconomy.com

Շքեղության հարկն իրեն չի արդարացնում. Արմեն Ալավերդյան

Շքեղության հարկն իրեն չի արդարացնում. Արմեն Ալավերդյան2012 թ. 6 ամիսների արդյունքներով շքեղության հարկից մուտքերը չեն արդարացրել ակնկալիքները: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Ավելին, Ա. Ալավերդյանի տեղեկացմամբ, թանկարժեք մեքենաների ներկրումը նվազել է: «Պայմաններ ստեղծվեցին, որ նման տիպի մեքենաները չներմուծվեն»,- ասաց Ա. Ալավերդյանը: Նրա դիտարկմամբ՝ թանկարժեք մեքենաներ ներկրողները դիմում են խորամանկության, ներկրված մեքենան վերարտահանելով մինչեւ ռուս-վրացական սահման, հետո կրկին ներկրում: Շատերը պարզապես սպասում են, թե ԱԺ-ում օրենքը կրկին կվերանայեն, սակայն Ա. Ալավերդյանը կտրականապես հերքեց այդ տարբերակը:

Կառավարության պաշտոնյան մի հետաքրքիր դիտարկում եւս արեց՝ Երեւանը թանկարժեք մեքենաների թվով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում; «Այդ քանակի շքեղ մեքենաներ փոքր տարածքներում որեւէ այլ երկրում չկա»,- ասաց Ա. Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ 2012 թ. հունվարի 1-ից 90 հազ. դոլար եւ ավելի արժողությամբ մեքենա ներկրելիս պետք է վճարել 20 % ակցիզային հարկ:

Աղբյուրը՝ www.news.am

Լուսանկարը՝ www.news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

  • Sergey | Ответить
    08 նոյեմբերի 2012

    zarmanalu chi, ba henc petakan pashtonyanern en nermucum shqex meqenaner. Miarjamanak "hogum" em shqex meqenanaer mernucelu ev akcizayin hark chvjarelu masin

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն