• Armenianeconomy.com

Կոմունալ ծառայությունների դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը ապրիլի 22-ից համարվում է վերացած

Հաշվի առնելով, որ՝

- ՀՀ պարետի կողմից հայտարարված սահմանափակումները գործունեության մի շարք տեսակների համար վերացվել են,

- ներկայումս հանրապետությունում, անգամ բնակչության տեղաշարժի սահմանափակումների պայմաններում, անձանց համար հիմնականում ապահովված է համապատասխան վճարումներ կատարելու հնարավորությունը՝ մասնավորապես, առկա են առցանց վճարումների մի շարք համակարգեր, գործող գրեթե յուրաքանչյուր առևտրի օբյեկտում առկա է վճարահաշվարկային տերմինալ, բանկերի շատ մասնաճյուղեր գործում են բնականոն ռեժիմով, յուրաքանչյուր բնակավայրում գործում է գոնե մեկ փոստային բաժանմունք,

- ՀՀ կառավարության կողմից հաստատված համապատասխան միջոցառումներով էապես մեղմվել է սոցիալապես անապահով և խոցելի բնակիչներին մատուցված կոմունալ ծառայությունների դիմաց վճարման խնդիրը,

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բոլոր բնակիչ- բաժանորդների համար համընդհանուր ճանաչված՝ վերջիններիս կողմից էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի (ջրահեռացման ծառայությունների) դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարում է վերացած։ 

Նշվածը, սակայն, չի սահմանափակում սպառողի իրավունքը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում համապատասխան հիմնավորումների պարագայում դիմել մատակարարին կոմունալ ծառայությունների դիմաց չվճարումը պայմանագրի համաձայն ֆորս մաժորի հետևանք համարելու և մատուցվող ծառայությունը չդադարեցնելու համար։ Նշված գործընթացը կգտնվի հանձնաժողովի վերահսկողության ներքո։

Հաշվի առնելով նշվածը՝ հանձնաժողովը կոմունալ ծառայությունների անխափան և հուսալի մատակարարման նպատակով հորդորում է բոլոր բաժանորդներին կատարել վճարումները։

b24.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Սպասարկում
• Նորքի տուն-ինտերնատում բնակվող տարեցներն այսուհետ նոր օգնական կունենան․ Ռոբին ռոբոտը 12 շաբաթ կլինի խնամքի հաստատությունում• Համագործակցության հուշագիր՝ ԱՍՀՆ և «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ի միջև• Գյումրիում կբացվի ժամանակակից «Դիստրիկտ» էկո և տեխնո թաղամաս․ Վահան Քերոբյանը մասնակցել է ծրագրի մեկնարկի միջոցառմանը• 2021 թվականին 3120 անձի տրամադրվել է 6385 աջակցող միջոց. ինչպես և ուր դիմել• 424 ընտանիք 2021 թ․ ընթացքում օգտվել է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերից• Նախատեսվում է ստեղծել Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե• ՊԵԿ-Ը ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ Է ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ• Գործարարները կստանան անվճար խորհրդատվական աջակցություն հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ• Տեղեկատվություն ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիների համար
Հայտարարություններ
• Հայտարարություն․ «Ագրոտեխնիկա» ծրագրի մրցույթ՝ ՀՀ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի բնակավայրերում գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգման համար• ԴԱՍԸՆԹԱՑ` ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ• Երևանում կկայանա «Արցախի բարիքներ» ցուցահանդես-տոնավաճառը• Մանկական, հոգեբուժական և ակնաբանական փորձաքննություն անցնելու համար այսուհետ դիմել ՄՍԾ• ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ՝ ՊԵԿ-ՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՈՎ• Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություններին ծանոթացեք• ԴԱՍԸՆԹԱՑ՝ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ• Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է• ԴԱՍԸՆԹԱՑ՝ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն