• Armenianeconomy.com

2020 թվականից Հայաստանում կիրառվում են տրանսֆերային գնագոյացման կարգավորումները

Պետական եկամուտների կոմիտեն վերջին երկու տարվա ընթացքում մշակել և շարունակում է կատարելագործել միջազգային լավագույն փորձին համահունչ տրանսֆերային գնագոյացման կարգավորումների ներդրմանն ուղղված ենթաօրենսդրական բազան: Տրանսֆերային գնագոյացման գործընթացը կարգավորվում է ՀՀ հարկային օրենսգրքի 73-րդ գլխով սահմանված դրույթներով։

Մասնագետների կարծիքով՝ տրանսֆերային գնագոյացումը հարկային վարչարարության լավագույն գործիքներից է և լայն տարածում ունի աշխարհում: Ըստ ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի պետ Նաիրուհի Ավետիսյանի, նպատակը՝ երկների հարկվող բազաների պաշտպանությունն է, այսինքն շահույթը պետք է հարկվի այնտեղ, որտեղ  իրապես իրականացվում է տնտեսական գործունեությունը: Տրանսֆերային գնագոյացումը փոխկապակցված հարկ վճարողների միջև կատարվող գործարքների, այսինքն՝ վերահսկվող գործարքների պարզած ձեռքի հեռավորության  սկզբունքին համապատասխանությունը ստուգող մեխանիզմ է: Այսինքն, փոխկապակցված կողմերի միջև կատարված գործարքների պայմանները պետք է համապատասխան լինեն փոխկապակցված չհամարվող կողմերի միջև կատարվող գործարքների պայմաններին: 

ՊԵԿ նախագահի հրամանով ընդունվել է նաև վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձևը, որը բացառապես էլեկտրոնային է և արդեն հասանելի է  հարկ վճարողներին: Ըստ Հարկային օրենսգրքի 375-րդ հոդվածի, եթե փոխկապակցված հարկ վճարողների միջև իրականացվող գործարքները, այսինքն վերահսկվող գործարքները հարկային տարվա ընթացքում գերազանցում է 200 միլիոն դրամը, ապա հարկ վճարողը պարտավոր է վերահսկվող գործարքների մասով ներկայացնել ծանուցման ձև: Իսկ Հարկային օրենսգրքի 376-րդ հոդվածի համաձայն, անհրաժեշտության դեպքում, ըստ ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի գլխավոր հարկային տեսուչ Տիգրան Հարությունյանի, հարկային մարմնի պահանջով 30 աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողը պարտավոր է ներկայացնել նաև տրանսֆերային գնագոյացման  փաստաթղթավորումը:

ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման և հարկային համագործակցության բաժնի գլխավոր հարկային տեսուչ Անդրանիկ Հակոբյանի խոսքով՝ տրանսֆերային գնագոյացման տեսանկյունից հարկային հսկողություն իրականացնելիս ստուգվում է շահութահարկի, ավելացված արժեքի հարկի և մետաղական օգտակար հանածոների օգտագործման համար վճարվող ռոյալթիի հաշվարկման և վճարման համապատասխանությունը պարզած ձեռքի հեռավորության տիրույթին: 

Կարևորելով նաև հարկ վճարողների անմիջական մասնակցությունն ու դիտարկումները՝ կոմիտեն պարբերաբար նախաձեռնել է աշխատանքային հանդիպումներ: Հարկ վճարողների հետ քննարկվել են տրանսֆերային գնագոյացման կարգավորումների կիրառմամբ պայմանավորված հնարավոր խնդիրները, որոնց լուծումները հնարավորինս արտացոլվել են իրավական ակտերում:

petekamutner.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Քննարկվել են բիզնեսի համար կառուցապատման հեշտացման աշխատանքները• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011Թ. ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Արձակուրդ՝ մինչև աշխատանքի 6 ամիսը լրանալը, տուժանք՝ աշխատողին արձակուրդ չտրամադրելու դեպքում․ ի՞նչ է առաջարկվում նոր փոփոխություններով• ՀՀ-ն ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀԱՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Ի՞նչ անել, եթե քաղաքացին համաձայն չէ բժշկասոցիալական փորձաքննության որոշման հետ• Ո՞ւմ և ի՞նչ չափով է վճարվում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը• «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծեր

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն