• Armenianeconomy.com

Նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության (Մ6) ճանապարհ, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր փոխնախարարներ Քրիստինե Ղալեչյանի և Լիլիա Շուշանյանի ուղեկցությամբ այցելել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության (Մ6) ճանապարհ՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին։

Այս շրջանում հիմնանորոգման գործընթացը առանձին լոտերով ընթանում է Մ6-ի Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ ճանապարհահատվածում։

Թումանյան-«Սանահին» կայարան (9․69 կմ) հատվածում նախարարը հետևել է Սանահին կամրջի վերակառուցման մեծածավալ աշխատանքներին։ Տեխհսկողություն իրականացնող կազմակերպության ներկայուցիցչները նախարարին են ներկայացրել Սանահինի կամրջի նախագծային լուծումները:
Նախարարը Սուրեն Պապիկյանը շեշտել է հնարավորինս սեղմ ժամկետներում նախագծային աշխատանքները մանրամասն մշակելու և դետալային ուսումնասիրություն անցկացնելու անհրաժեշտությունը` հաշվի առնելով կամրջի հիմանարար նշանակությունը և երկար տարիներ ծառայելու հեռանկարը։

Ներկաներն անդրադարձել են նաև Օձունի խաչմերուկում երթևեկության պայմանների բարելավման անհրաժեշտությանը։ Փոխնախարար Ղալեչյանի խոսքով՝ հարցի կարգավորման հայեցակարգային տարբերակն ընտրված է, որին հետևելու են նախագծային աշխատանքներ։

Լոտ-2-ում («Սանահին» կայարան-Հաղպատ, 14․16 կմ), որտեղ շինարարություն է կատարում «ԱԱԲ պրոեկտ» ընկերությունը, նախարարը ծանոթացել է այս պահին ընթացող ենթակառուցվածքների բարեկարգման ընթացքին` մասնավորապես, կոյուղագծերի և ջրագծերի տեղադրմանը, մայթերի և ջրահեռացման վաքերի կառուցմանը:

Նախարար Պապիկյանը կարևորել է ասֆալտի տեղադրմանն ընդառաջ նշյալ աշխատանքների հավուր պատշաճի իրականացումը։ Նշվել է, որ Ալավերդի քաղաքի մի շարք հատվածներում կապալառու կազմակերպությունն արդեն իսկ սկսել է ասֆալտապատումը։

Սուրեն Պապիկյանն այցելել է նաև «ԱԱԲ պրոեկտ» ընկերության քարաղացի և ասֆալտ արտադրող շարժական գործարան, ուր վերամշակվում է ճանապարհից կատարված հանույթը և դարձյալ օգտագործվում ճանապարհի հիմնանորոգումը իրականացնելու համար։

Շրջայցը եզրափակվել է Լոտ-3-ում՝ Հաղպատ-Բագրատաշենի սահմանային անցակետ ճանապարհահատվածում (մոտ 27․9 կմ), ուր շինարարները կատարում են մերձճանապարհային հանույթ։ Կապալառուի՝ իտալական «Սուարդի» ընկերության ներկայացուցիչները նշել են, որ շինարարության տեխհսկողությունն իրականացնող ընկերության կողմից ասֆալտբետոնի խառնուրդի բաղադրության հաստատումը ստանալուց հետո որոշ հատվածներում կսկսեն ասֆալտապատումը։

mtad.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Ծառայություններ
• «Ճանաչիր Հայաստանը». Երևանի սրտում կներկայացվեն մարզերի զբոսաշրջության հնարավորությունները• Հայաստանը կմասնակցի Դուբայում մայիսի 16-ին կայանալիք զբոսաշրջային ցուցահանդեսին• Զբոսաշրջության ոլորտի առավել ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրում՝ ՍԷԿՏ համակարգի բարելավման միջոցով• Նախարար. Հայկական ԱԷԿ-ի տեխնիկական վերազինումը կշարունակվի• Նախարար. Հյուսիս-հարավ մայրուղու հարավային հատվածի մրցույթը կհայտարարվի այս տարվա օգոստոսին• Տրվել է Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի շինարարության մեկնարկը• Մեկնարկել են ՀՀ-ում առաջին սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքները• Վահան Քերոբյանն այս տարի զբոսաշրջության ոլորտում կանխատեսում է 319 տոկոս աճ• Սուրեն Պապիկյանը ծանոթացել է ջրանցքների վերանորոգման աշխատանքներին․ մի քանիսը շուտով կշահագործվեն

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն