• Armenianeconomy.com

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ՀՀ ԱԺ պատգամավոր Արկադի Խաչատրյանի կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման մասով բարձրացված հարցերի վերաբերյալ

ՀՀ կառավարության որոշմամբ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասներորդ միջոցառման շրջանակում նախատեսվում է օժանդակություն տրամադրել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին, ընդ որում՝ ինչպես անհատ ձեռնարկատեր կամ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող միկրոձեռնարկատերերին, այնպես էլ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին։ Օժանդակությունը նախատեսված է միկրոձեռնարկատիրության այն սուբյեկտների համար, որոնք նախորդ տարվա ընթացքում հանդիսացել են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կամ ինքնազբաղված անձ կամ  անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ։

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող միկրոձեռնարկատիրության սուբյեկտները ՀՀ հարկային օրենսգրքի համաձայն առհասարակ ՀԴՄ կիրառողներ չեն հանդիսանում։ Նրանց համար կառավարության որոշմամբ սահմանված է միանվագ ամսական նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն, որը կախված չէ նրանց շրջանառությունից։ Հետևաբար՝ այս խումբ հարկ վճարողների մոտ շրջանառությունների չհայտարարագրման հետ կապված աջակցության չափի նվազեցման ռիսկեր չկան։ 

Ինչ վերաբերում է անհատ ձեռնարկատիրոջ կամ ռեզիդենտ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին, ապա նրանց համար աջակցության չափը սահմանվել է 2020թ․ առաջին եռամսյակի իրացման շրջանառության 10% չափով, սակայն ոչ պակաս քան 10 հազար դրամը և ոչ ավելի քան ամսական նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ոչ բոլոր անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպության հանդիսացող միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն են հնարավորություն ունեցել կիրառելու ՀԴՄ-ներ, կառավարության որոշմամբ սահմանվել է, որ կոմիտեի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակեպություն ՀԴՄ ձեռք բերման հայտ ներկայացրած, սակայն կոմիտեի տեղեկատվական շտեմարանում դեռևս նոր սերնդի ՀԴՄ չակտիվացրած սուբյեկտներին լրացուցիչ տրամադրվելու է նվազագույն ամսական աշխատավարձի չափով միանվագ օժանդակություն։

petekamutner.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Քննարկվել են բիզնեսի համար կառուցապատման հեշտացման աշխատանքները• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011Թ. ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Արձակուրդ՝ մինչև աշխատանքի 6 ամիսը լրանալը, տուժանք՝ աշխատողին արձակուրդ չտրամադրելու դեպքում․ ի՞նչ է առաջարկվում նոր փոփոխություններով• ՀՀ-ն ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀԱՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Ի՞նչ անել, եթե քաղաքացին համաձայն չէ բժշկասոցիալական փորձաքննության որոշման հետ• Ո՞ւմ և ի՞նչ չափով է վճարվում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը• «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծեր

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն