• Armenianeconomy.com

Հայաստան-Վրաստան. Տնտեսական կապեր

Հայաստան-Վրաստան. Տնտեսական կապերՎրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու երեւանյան այցից հետո, հուսով ենք, հայ-վրացական տնտեսական կապերն ավելի կամրանան: Առավել եւս, որ դրանք այնքան էլ բարձր մակարդակի վրա չեն: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը 2012 թ. (11 ամիս) կազմել են մոտ 115 մլն դոլար, ինչը Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության 2.2%-ն է: Վրաստանը այն քիչ երկրներից մեկն է, որի հետ Հայաստանն ունի արտաքին առեւտրի դրական հաշվեկշիռ՝ մոտ 35 մլն դոլարի չափով;

Հատկանշական է, որ Հայաստանից Վրաստան արտահանումների կառուցվածքում առաջին տեղում շշերն են (ապակյա տարաները): Ըստ մաքսային վիճակագրության՝ 2012 թ. 9 ամիսներին Հայաստանից Վրաստան արտահանվել է մոտ 42.5 մլն հատ շիշ՝ մոտ 7.3 մլն դոլարի չափով: Երկրորդ տեղում ցեմենտն է՝ արտահանել ենք մոտ 88 հազ. տոննա ցեմենտ՝ 6.2 մլն դոլարի չափով: Ընդ որում՝ ցեմենտի արտահանումը մոտ 20%-ով աճ է արձանագրել: Եւ վերջապես երրորդ տեղում փաթեթավորման համար անհրաժեշտ իրերն են՝ մոտ 4 մլն դոլարի չափով:

Վրաստանից Հայաստան ներմուծման կառուցվածքում առաջին տեղում է փայտատաշեղային սալիկները՝ 20012 թ. 9 ամսում մոտ 4 մլն դոլարի չափով: Ընդ որում՝ այս հոդվածը մաքսային վիճակագրության մեջ առաջին անգամ նշանակալի դեր է ստանձնել 2012 թ.: Որքան էլ զարմանալի է՝ բայց մենք Վրաստանից նաեւ էլեկտրաէներգիա ենք ներմուծում, ու 2012 թ. ներմուծել ենք 85 մլն կվտ/ժամ՝ 3.4 մլն դոլարի չափով: Ընդ որում՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի ներկրումը համարյա կիսով չափ նվազել է: Հավանաբար՝ ամռան ամիսներին, երբ Վրաստանում էլեկտրաէներգիայի ավելցուկ կա հէկ-երի աշխատանքի պատճառով, Հայաստանը օգնում է լիցքաթափել վրացական էներգահամակարգը: Եւ վերջապես՝ Հայաստանը Վրաստանից ներկրում է մեծ քանակությամբ սեւ մետաղի ջարդոն, 2012 թ.՝ մոտ 2.7 մլն դոլարի չափով, թեեւ նախորդ տարվա համեմատ ջարդոնի ներկրումը մոտ 3 անգամ նվազել է:

Նշենք, որ Վրաստանը նաեւ միջնորդավորված Հայաստան է արտահանում թուրքական ապրանքներ: Հայ սպառողներին քաջ հայտնի են նաեւ Ռուսթավիի եւ Թբիլիսիի ավտոշուկաները՝ որպես էժան ավտոմեքենաներ եւ պահեստամասեր գտնելու վայրեր:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանն ընդգրկվել է ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի կազմում• Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանին• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Նուր-Սուլթանում կայացել է տնտեսական համագործակցության հարցերով հայ- ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը• Արտաշատ-Մեղրի ճանապարհ, ներդրումային ծրագրեր, նոր չվերթներ․ Իրանի նախարարը ներկայացնում է համատեղ նախագծերը• ԵԱՏՄ-ի ղեկավարներն ընդհանուր շուկայում գազի գների եւ սակագների հարցին կվերադառնան երկրորդ կիսամյակում• Վաչե Տերտերյանը ԶՖԳ ներկայացուցիչների հետ քննարկել է ջրամբարաշինության ծրագրերի իրականացումը• Նարեկ Մկրտչյանն ընդունել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով զեկուցող Պոլ Գավանին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն