• Armenianeconomy.com

Գազի գինը կթանկանա 60 դոլարով

18 հունվարի 2013 | Էներգետիկա | Цитата

Գազի գինը կթանկանա 60 դոլարովԻնչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ ազբյուրները, գազի սակագնի շուրջ կայացվել է վերջնական որոշում. ապրիլի 1-ից «Գազպրոմ»-ը Հայաստանին գազը վաճառելու է 1000 խմ-ն 240 դոլարով՝ այժմյան 180 դոլարի փոխարեն:

Ըստ մեր տեղեկությունների՝ համապատասխան պայմանագիրն արդեն պատրաստ է, մնում է պաշտոնական հրապարակումը: Ամենայն հավանականությամբ, այն կհրապարակվի արդեն նախագահական ընտրություններից հետո: Շրջանառվող լուրերի համաձայն՝ գազի սակագնի բարձրացման հետեւանքները ժամանակավորապես զսպվելու են «Հայռուսգազարդ»-ի գերշահույթների հաշվին, քանի որ ՀՀ սահմանին գազը գնում են 180 դոլարով, սակայն ՀՀ բնակչությանը վաճառում 340-ով: Իսկ արդեն նախագահական ընտրություններից մի քանի ամիս անց գազի սակագինը կբարձրանա նաեւ սպառողների համար:

ՀՀ էներգետիկայի նախարարությունը, սակայն, շարունակում է պնդել, որ գազի գնի շուրջ որեւէ հստակեցում չկա, եւ բանակցությունները դեռ ավարտված չեն, իսկ անձամբ նախարարն ամեն գնով խուսափում է լրագրողներից:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն