• Armenianeconomy.com

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու պրակտիկան՝ կիրառելով պատասխանատվության առավել գործուն ու կանխիչ մեխանիզմներ: Այն հնարավորություն կտա ավելի արագ հայտնաբերելու վարչական իրավախախտումը և բարձրացնելու հասարակության իրավագիտակցությունը շրջակա միջավայրը մաքուր պահելու հարցում:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի այսուհետ՝ Օրենսգիրք 43.1 հոդվածի 2-րդ մասում Սույն հոդվածով բառերը փոխարինել Սույն հոդվածի 1-ին մասով բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 2191 հոդվածի 2-րդ մասում՝
1) «43.1-ին հոդվածի 2-8-րդ» բառերը փոխարինել «43.1-ին հոդվածի 2-րդ, 5-6-րդ, 8-րդ մասերով» բառերով,
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Ընդ որում, սույն օրենսգրքի 43.1-ին հոդվածի 10-11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը տեղական ինքնակառավարման մարմինները քննում են 43.1-ին հոդվածի 5-6-րդ և 8-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների մասով:»:
Հոդված 3. Օրենսգրքի 224 հոդվածի 1-ին մասում՝
1) «43.1-ին հոդվածի 7-րդ մասով» բառերը փոխարինել «43.1-ին հոդվածի 3-4-րդ, 7-րդ, 10-11-րդ մասերով» բառերով,
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Ընդ որում, սույն օրենսգրքի 43.1-ին հոդվածի 10-11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը քննում է 43.1-ին հոդվածի 3-4-րդ և 7-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների մասով:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
    1. ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու համար նախատեսված պատասխանատվության միջոցը կիրառելու իրավազորությունը ոստիկանությանը վերապահելու օրենքի նախագիծ մշակելու անհրաժեշտություն է առաջացել: Չսահմանված ու չնախատեսված տեղերում և վայրերում աղբամուղներից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից կամ աղբավայրերից դուրս, ջրային համակարգում, այդ թվում՝ ոռոգման ջրանցքներում, ինչպես նաև սանիտարական պահպանման գոտիներում վարչական իրավախատումները նախատեսված են Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի այսուհետ՝ Օրենսգիրք 43.1 հոդվածի 3-րդ, 4-րդ մասերով: Ներկայումս այս հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժ նշանակելու իրավասությունը վերապահված է տեղական ինքնակառավարման մարմիններին՝ համաձայն Օրենսգրքի 2191 հոդվածի երկրորդ մասի:
    ՀՀ մարզերում և Երևան քաղաքում վերջին հինգ տարիների ընթացքում Օրենսգրքի 43.1 հոդվածի 3-4-րդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ իրականացվել է ընդհանուր առմամբ 4033 վարույթ, որի արդյունքում նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 81.559.000 ՀՀ դրամ: Մասնավորապես, Երևան քաղաքում իրականացվել է 3990 վարույթ, որի արդյունքում նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 79.789.000 ՀՀ դրամ, իսկ մարզերում իրականացվել է 43 վարույթ, որի արդյունքում նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 1.770.000 ՀՀ դրամ, ընդ որում մարզերից չորսում որևէ վարույթ չի հարուցվել:
    Վարչական իրավախախտումների նախականխումը, կանխումը, խափանումը, հասարակական կարգի և անվտանգության ապահովումը ոստիկանության՝ օրենքով սահմանված խնդիրներից է: Ոստիկանությունն իր ստորաբաժանումներն ունի ՀՀ վարչատարածքային բոլոր միավորումներում, իրականացնում է շուրջօրյա ծառայություն, ուստի առավել արդյունավետ կարող է իրականացնել 43.1 հոդվածի 3-րդ, 4-րդ մասերով (ինչպես նաև դրանց համար կրկնակիություն նախատեսող 10-11-րդ մասերով) նախատեսված վարչական իրավախատումների դեմ պայքարը: Մյուս կողմից` ոստիկանությունն իր խնդիրներն իրականացնելիս համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, այլ իրավապահ մարմինների, ինչպես նաև կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն:
    2. 43.1 հոդվածի 7-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերը՝ տրանսպորտային միջոցից աղբ նետելը առաջացնում է տուգանքի նշանակաում նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով, քննելու և վարչական տույժ նշանակելու իրավասությունը վերապահված է ՀՀ ոստիկանությանը՝ համաձայն Օրենսգրքի 224 հոդվածի 1-ին մասի: Նույն իրավասությունը Օրենսգրքի 2191 հոդվածով վերապահվում է նաև տարածքային ինքնակառավարման մարմիններին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն վարչական իրավախախտման հետ կապված գործերը քննում և պատասխանատվության միջոցը կիրառում է ՀՀ ոստիկանությունը՝ երկակի վարչարարությունից խուսափելու նպատակով առաջարկում ենք այն հանել տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունից:
    3. Օրենսգրքի 43.1 հոդվածի 2-րդ մասում 22.05.18 ՀՕ-331-Ն օրենքով կատարված փոփոխության արդյունքում տեղ է գտել վրիպակ, որի արդյունքում հոդվածի 2-րդ մասի խմբագրությունից ստացվում է, որ պատասխանատվություն է նախատեսվում հիշյալ հոդվածի բոլոր մասերով նախատեսված իրավախախտումների կրկնակի կատարման համար, այնինչ կրկնակիությունը պետք է նախատեսվեր միայն 1-ին մասով կատարված իրավախախտման համար:
    2. Առաջարկվող կարգավորման բնույթը
    Կարևորելով չսահմանված վայրերում սպառման թափոններ թափելու համար հասարակության պատասխանատվության բարձրացումը և իրավախատումների արագ հայտնաբերումը, նախատեսվում է 43.1 հոդվածի 3-4-րդ, 10-11-րդ մասերով նախատեսված վարչական իրավախատումների համար պատասխանատվության միջոցների կիրառումը վերապահել ոստիկանությանը:
    3. Ակնկալվող արդյունքը
    Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նվազեցնել չնախատեսված տեղերում և վայրերում աղբ թափելու պրակտիկան՝ կիրառելով պատասխանատվության առավել գործուն ու կանխիչ մեխանիզմներ: Այն հնարավորություն կտա ավելի արագ հայտնաբերելու վարչական իրավախախտումը և բարձրացնելու հասարակության իրավագիտակցությունը շրջակա միջավայրը մաքուր պահելու հարցում:

    e-draft.am

Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Քննարկվել են բիզնեսի համար կառուցապատման հեշտացման աշխատանքները• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011Թ. ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Արձակուրդ՝ մինչև աշխատանքի 6 ամիսը լրանալը, տուժանք՝ աշխատողին արձակուրդ չտրամադրելու դեպքում․ ի՞նչ է առաջարկվում նոր փոփոխություններով• ՀՀ-ն ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀԱՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Ի՞նչ անել, եթե քաղաքացին համաձայն չէ բժշկասոցիալական փորձաքննության որոշման հետ• Ո՞ւմ և ի՞նչ չափով է վճարվում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը• «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծեր

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն