• Armenianeconomy.com

Քննարկվել է 2012-2013 թ.թ-երի ձմռան նախապատրաստական ծրագիրը

07 նոյեմբերի 2012 | Էներգետիկա | Цитата

Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո ԱրեյանԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը անց է կացրել ընդլայնված խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել է 2012-2013 թ.թ. ձմռան նախապատրաստական աշխատանքների ծրագիրը: Խորհրդակցությանը մասնակցել են քաղաքապետարանի համապատասխան վարչությունների և մայրաքաղաքի վարչական շրջանների կոմունալ բաժինների պետերը, սան. սեկտորների և կանաչապատման ձեռնարկությունների տնօրենները, ինչպես նաև կենսապահովման ոլորտի կառույցների ղեկավարները: Կամո Արեյանը նշել է, որ ձմռան ամիսներին աշխատանքները բոլոր ուղղություններով անհրաժեշտ է կազմակերպել հնարավորին արագ ու արդյունավետ, որպեսզի բնակիչները այս կամ այն հարցի հետ առնչվող որևէ խնդրի չբախվեն: Վարչական շրջանների կոմունալ բաժինների պետերին հանձնարարվել է մեկշաբաթյա ժամկետում վերացնել մեքենամեխանիզմների հնարավոր թերությունները և դրանք բերել կազմ ու պատրաստ վիճակի`զուգահեռաբար շարունակելով աղի ու ավազի համապատասխան խմբաքանակի ներկրումն ու կուտակումը: Նշվել է, որ մայրաքաղաքի փողոցների, բակերի ու այգիների մաքրման աշխատանքներին այս տարի ևս, բացի քաղաքապետարանի և վարչական շրջանների տեխնիկական ու մարդկային ռեսուրսներից, կներգրավվեն նաև շինարարարական կազմակերպությունների ուժերը: Իսկ կանաչապատման ձեռնարկությունների աշխատակիցները ձմռանը կաջակցեն մայթերի, այգիների ու պուրակների մաքրման գործընթացին: Վարձակալական հիմունքներով կձևավորվեն նաև առանձին աշխատանքային խմբեր:

 

Ամբողջ գործընթացը կվերահսկի Երևանի քաղաքապետի որոշմամբ նախորդ տարի ձևավորված օպերատիվ շտաբը, որին հանձնարարվել է արագ արձագանքել բնակիչների հնարավոր ահազանգերին` սերտ համագործակցելով նաև «Երևան Գազ», «Երևան Ջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների դիսպետչերական ծառայությունների հետ: Վերջիններիս ղեկավարները ներկայացրել են ձմռան ամիսներին անխափան աշխատանք ապահովելու ուղղությամբ մինչ օրս ձեռնարկված և առաջիկա օրերին նախատեսվող աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Կամո Արեյանը կենսապահովման ոլորտի ձեռնարկությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է կրթադաստիարակչական կազմակերպությունների և առողջապահական ձեռնարկությունների բնականոն աշխատանքի անխափան ապահովման վրա, հատկանշելով, որ այդ ուղղությամբ բոլոր անելիքները պետք է ավարտվեն մինչև ձյան տեղումները: Վարչական շրջանների համապատասխան բաժինների ղեկավարներին հանձնարարվել է կարճ ժամկետում ավարտել շենք շինությունների ջերմամեկուսացումը, իսկ համատիրությունների միջոցով նաև կոտրված ապակիների նորերով փոխարինումը:

Աղբյուրը՝ www.yerevan.am

Լուսանկարը՝ www.yerevan.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն