• Armenianeconomy.com

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

Ապրիլի 9-ին կայացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:Հիմնական զեկուցող Տարոն Սիմոնյանի տեղեկացմամբ` առաջարկվում է կատարել երկու փոփոխություն, մասնավորապես, 1262-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ. «Քաղաքացու անձնական օրենքն այն պետության իրավունքն է, որի քաղաքացիությունն ունի տվյալ անձը: Եթե անձն ունի երկու կամ ավելի այլ պետությունների քաղաքացիություն, ապա նրա անձնական օրենքն այն պետության իրավունքն է, որի հետ այդ անձն առավել սերտ է կապված: ՀՀ երկքաղաքացու անձնական օրենքը Հայաստանի Հանրապետության իրավունքն է»:

Հարցի առնչությամբ Կառավարության դրական կարծիքը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը` նշելով, որ օրենքի նախագծի վերաբերյալ գործադիրը սկզբունքային առաջարկություններ չունի:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նույն օրենսգրքում մեկ այլ փոփոխությամբ առաջարկում է օրենսգրքի 1292-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ. «Ժառանգության նկատմամբ կիրառվում է այն պետության իրավունքը, որի քաղաքացին է ժառանգատուն, եթե կտակարարը կտակում չի ընտրել այն պետության իրավունքը, որտեղ ժառանգատուն ունեցել է վերջին բնակության վայր»:

Կառավարությունը նախագծին տվել է բացասական եզրակացություն: ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանի խոսքով` առաջարկվող իրավակարգավորումը հակասում է մեր երկրի միջազգային պարտավորություններին:

ՀՀ ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանի ներկայացմամբ քննարկվել է նաեւ խմբակցության հեղինակած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Առաջարկվում է ամրագրել, որ անչափահաս ծնողները լրիվ ծավալով գործունակություն են ձեռք բերում ամուսնական տարիքի հասնելու պահից:

Օրենքների նախագծերն ստացել են հանձնաժողովի բացասական եզրակացությունը` հիմնավորմամբ, որ փոփոխությունների անհրաժեշտությունը չկա, գործող օրենքի ձեւակերպումներն ավելի ընդունելի են:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանի ներկայացմամբ քննարկվել է ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

Հիմնական զեկուցողը նշել է, որ գործող կարգավորումներով համալիր հարկային ստուգումներն իրականացվում են հետաքննության մարմնի կամ քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա` որոշմամբ նշված հարցերի եւ ժամանակաշրջանի շրջանակներում:

Ներկայացվող փոփոխությամբ` հետաքննության մարմինը եւ քննիչը լիազորված են որոշում ընդունել կատարելու ստուգումներ, վերստուգումներ, գույքագրումներ, այլ ստուգողական գործողություններ, եթե առկա են քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ եւ բավարար տվյալներ այն մասին, որ քրեական գործով ապացուցման ենթակա մի շարք հանգամանքներ կարող են հերքվել կամ հաստատվել տվյալ ստուգմամբ, վերստուգմամբ, գույքագրմամբ կամ այլ ստուգողական գործողությամբ: Որոշումն ընդունելուց հետո անհապաղ ուղարկվում է հսկող դատախազին: Վերջինս էլ այն ստանալուց հետո` յոթ օրվա ընթացքում իրավասու է վերացնել որոշումը:

Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով` օրենսդրական փոփոխությունը կարող է իր դրական ազդեցությունն ունենալ տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց բնականոն գործունեությունն իրականացնելու տեսանկյունից, քանի որ կկրճատվեն հարկային մարմնի կողմից վերջիններիս գործունեության անհարկի միջամտությունները՝ հաշվի առնելով այն, որ այսուհետ ստուգումներ (բացի ըստ ռիսկայնության աստիճանի տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների) կիրականացվեն միայն քննիչի կողմից ստուգման անհրաժեշտությունը պատճառաբանելու եւ հիմնավորելու պարագայում:

Օրենքի նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի տեղեկացմամբ`  օրենսդրական փաթեթով առաջարկվում է Կենտրոնական դեպոզիտարիայի եւ արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձանց կողմից հաճախորդի բացած արժեթղթերի հաշիվների, ինչպես նաեւ բաժնետոմսերի եւ դրանց սեփականատերերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի դարձնել ՀՀ գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության, ԱԱԾ-ի, ՏՄՊՊՀ-ի, ՊԵԿ-ի, Ոստիկանության համար:

Փոխնախարարի խոսքով` նախատեսվում է նաեւ վերացնել քրեական հետապնդման մարմինների կողմից վերոնշյալ տեղեկատվությունը ստանալու համար դատարան դիմելու պահանջը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքների նախագծերի փաթեթին:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել  եւ դրական եզրակացություններ են ստացել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», ՀՀ կառավարության հեղինակած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթները, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացում կատարելու մասին», ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Նազելի Բաղդասարյանի հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ բացասական եզրակացություն է ստացել «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Մի շարք օրենքների նախագծերի քննարկումներ հետաձգվել են մինչեւ երկու ամիս ժամկետով:

Հաջորդիվ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի որոշման նախագիծը, ըստ որի առաջարկվում է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին»  օրենքի կատարման ընթացքի նկատմամբ վերահսկողությունը դնել խորհրդարանի վրա:

parliament.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Քննարկվել են բիզնեսի համար կառուցապատման հեշտացման աշխատանքները• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011Թ. ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Արձակուրդ՝ մինչև աշխատանքի 6 ամիսը լրանալը, տուժանք՝ աշխատողին արձակուրդ չտրամադրելու դեպքում․ ի՞նչ է առաջարկվում նոր փոփոխություններով• ՀՀ-ն ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀԱՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Ի՞նչ անել, եթե քաղաքացին համաձայն չէ բժշկասոցիալական փորձաքննության որոշման հետ• Ո՞ւմ և ի՞նչ չափով է վճարվում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը• «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծեր

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն