• Armenianeconomy.com

Կապսի ջրամբարի վերանորոգման համար կհատկացվի 18,5 միլիոն եվրո

Կապսի ջրամբարի վերանորոգման համար կհատկացվի 18,5 միլիոն եվրոՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ջրամբարաշինության ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու առաջիկա անելիքները:

ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը տեղեկություններ է ներկայացրել Կապսի, Եղվարդի, Վեդու եւ Մաստարայի ջրամբարների կառուցման նպատակով իրականացվող քայլերի եւ դոնոր կազմակերպությունների հետ բանակցությունների ընթացքի մասին:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե զեկուցվել է, որ նշված ջրամբարների կառուցման ծրագրերը գնահատվել են, եւ համապատասխան տեղեկատվությունը փոխանցվել է միջազգային դոնոր կազմակերպություններին:

Մասնավորապես Կապսի անավարտ ջրամբարի մասով նշվել է, որ բանակցություններ են ընթանում Գերմանական զարգացման բանկի (KfW) հետ: Առավել նպատակահարմար է համարվում ջրամբարի վերականգնումը 6 մլն խմ ընդհանուր ծավալով, ինչը ոռոգման խնդիրներ լուծելուց բացի, կվերացնի նաեւ վթարային վիճակում գտնվող շինարարական թունելից սպառնացող վտանգը: Այդ նպատակով նախատեսվում է հատկացնել 18,5 մլն եվրո, արդեն մեկնարկել է նախագծային կազմակերպության ընտրության գործընթացը: Եղվարդի անավարտ ջրամբարի կառուցման համար ՀՀ կառավարությունը դիմել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությանը (JICA), ներկայումս գործընթացը գտնվում է բանակցային փուլում: Վեդիի ջրամբարի կառուցման համար բանակցություններ են վարվում Զարգացման ֆրանսիական գործակալության հետ:

Փոխվարչապետը կարեւորելով ջրամբարաշինության ոլորտում գործնական քայլերի իրականացումը' պատասխանատուներին հանձնարարել է հետեւողական լինել այդ աշխատանքներում եւ պարբերաբար տեղեկություններ ներկայացնել բանակցությունների ընթացքի եւ արդյունքների մասին:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Գյուղատնտեսություն
• Հայտարարություն․ «Ագրոտեխնիկա» ծրագրի մրցույթ՝ ՀՀ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի բնակավայրերում գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգման համար• Պտուղ-բանջարեղենի, խաղողի մթերման ծավալն աճել է. Փաշինյանը ներկայացրեց գյուղոլորտի աշխատանքները• Մեկնարկել են խոշոր եղջերավոր կենդանիների՝ հանգուցավոր մաշկաբորբի դեմ պատվաստումները• Վահան Քերոբյանն Արմավիրի մարզում այցելել է «Արմավիր ֆրութ» ՍՊԸ չրագործական ընկերություն և պիստակի այգի• Կարտոֆիլ, ցորեն, գարի, վարսակ ցանողների համար գյուղապահովագրության ժամկետները երկարաձգվել են• Տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը• Էկոնոմիկայի նախարարությունը սոցիալական գործընկերության հուշագիր է ստորագրել Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության հետ• Փոխնախարար. Գյուղմթերքի տեղական արտադրողին պաշտպանելու համար առկա են բոլոր համապատասխան գործիքները• Հրազդանում բացվել է անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն