• Armenianeconomy.com

Վրաստանը և Ռուսաստանը Հայաստանի բեռների համար կապահովեն «կանաչ գոտի». վարչապետը հանդիպել է խոշոր ընկերությունների ղեկավարներին

30 մարտի 2020 | Օրենսդրություն | Цитата

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել արտահանմամբ և ներկրմամբ զբաղվող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:

Իր խոսքում, վարչապետը նշել է. «Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների, շարունակում եք աշխատել որքան հնարավոր է բնականոն ձևով: Իհարկե, այս ժամանակահատվածում մենք խնդիր ունենք կոորդինացնել մեր գործողություններն ու մաքսիմալ լավ պայմաններ ապահովել մեր երկրից արտահանումների և դեպի մեր երկիր ներկրումների համար: Ես կարող եմ ասել, որ վերջին օրերին աշխատել ենք Վրաստանի և Ռուսաստանի մեր գործընկերների հետ և երեկ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ և՛ Վրաստանը, և՛ Ռուսաստանը կապահովեն, այսպես ասած, «կանաչ գոտի» ԵԱՏՄ բեռների համար, այսինքն՝ Վրաստանի տարածքով և Վերին Լարսում առանձին գոտի կառանձնացվի, ըստ էության, Հայաստանի բեռների համար: Իհարկե, քաղաքական մակարդակում պայմանավորվածությունը՝ պայմանավորվածություն, բայց պետք է դա դեռ իրականություն դարձնել և կյանքի կոչել:

Նաև քանի որ այժմ ՌԴ-ում տարբեր սահմանափակումներ մտցնելու արագ որոշումներ են կայացվում, և դա կարող է որոշակի խուճապային տրամադրություններ առաջացնել Հայաստանում, սպառողների շրջանում մասնավորապես, շատ կարևոր է արձանագրել, որ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ, ըստ էության, սահմանափակումները, որոնց մասին կհայտարարվի, չեն վերաբերելու ԵԱՏՄ-ին կամ առնվազն Հայաստանին»:

Վարչապետն ընդգծել է, որ վերը նշված պայմանավորվածությունը հստակ է և վերջնական: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ամենօրյա ռեժիմով ստանում է ներկրումների վիճակագրությունը և ավելացրել, որ ապրանքների բավական պաշարներ երկրում ունենք: «Նաև պետք է հասկանանք, թե այս շրջանում արտահանման և ներմուծման հետ կապված խնդիրներն ինչպես ենք կոորդինացնում, որպեսզի այն պայմանավորվածությունները, որ Ռուսաստանի և Վրաստանի քաղաքական ղեկավարության հետ ունեցել ենք, բնականոն ձևով իրագործվեն»,- ասել է կառավարության ղեկավարը:

Այնուհետև տնտեսվարողները ներկայացրել են ստեղծված իրավիճակով պայմանավորված արտահանման և ներմուծման ուղղությամբ առաջացած խնդիրներն ու դժվարությունները, հանդես եկել դրանց լուծման առաջարկություններով: Իր հերթին, անհրաժեշտ պարզաբանումներ են ներկայացրել Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ու Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

Վարչապետն Էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է ներկայացնել գործարարների հետ մշտական կապի մեջ լինելու մեխանիզմ, որը թույլ կտա հնարավորինս արագ արձագանքել վերջիններիս խնդիրներին ու գտնել օպերատիվ լուծումներ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հաշվի առնելով արտարժութային և լոգիստիկ խնդիրները՝ կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների մի քանի ծրագրեր, որոնցով առաջարկվող գործիքների միջոցով կիսում է տնտեսվարողների ռիսկերը՝ տրամադրելով արտոնյալ, այդ թվում՝ զրոյական տոկոսով վարկային միջոցներ: «Մեր քաղաքական կամքն այն է, որ ինչով կարողանանք՝ տնտեսվարողներին աջակցենք»,- ընդգծել է վարչապետը՝ կարևորելով այնպիսի մեխանիզմների ներդրումը, որոնք թույլ կտան պետությանը և մասնավոր հատվածին ճգնաժամային իրավիճակներում գործել արագ և արդյունավետ:

primeminister.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Քննարկվել են բիզնեսի համար կառուցապատման հեշտացման աշխատանքները• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011Թ. ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Արձակուրդ՝ մինչև աշխատանքի 6 ամիսը լրանալը, տուժանք՝ աշխատողին արձակուրդ չտրամադրելու դեպքում․ ի՞նչ է առաջարկվում նոր փոփոխություններով• ՀՀ-ն ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀԱՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Ի՞նչ անել, եթե քաղաքացին համաձայն չէ բժշկասոցիալական փորձաքննության որոշման հետ• Ո՞ւմ և ի՞նչ չափով է վճարվում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը• «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծեր

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն