• Armenianeconomy.com

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն`

- վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով մի կողմից աջակցել ՀՀ-ում իրականացվող լայնածավալ անտառապատման և անտառավերականգնման աշխատանքներին, մյուս կողմից` ժամանակավոր աշխատանքով ապահովել ՀՀ մարզերում բնակվող գործազուրկներին,
- նվազագույն ամսական աշխատավարձի չափի փոփոխությամբ պայմանավորված` սահմանել աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման առավելագույն նոր չափեր:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 
Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 --------- ---------------- 2020  թվականի  N    - Ն

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտեր հաստատելու մասին» N 534-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունից հանել «Հայաստանի Հանրապետության լեռնային կամ բարձրլեռնային կամ սահմանամերձ գյուղական» բառերը.

2) որոշման N 16 հավելվածի`

ա.  5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

բ. 23-րդ կետում «աջակցությունը» բառը փոխարինել «աջակցության առավելագույն արժեքը 1,350.0 հազար դրամ է, որը» բառերով,

գ. 53-րդ կետում «աջակցությունը» բառը փոխարինել «աջակցության առավելագույն արժեքը 1,200.0 հազար դրամ է, որը» բառերով.

3) որոշման N 21 հավելվածի`

ա. 4-րդ կետը լրացնել նոր` 7-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

«7) անտառների վերականգնման, անտառապատման, խնամքի իրականացման աշխատանքները:»,

բ. 16-րդ կետը «հաշվին» բառից հետո լրացնել «կամ օրենքով չարգելված այլ աղբյուրներից» բառերով:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության  կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում լայնածավալ անտառապատման աշխատանքների իրականացմանն աջակցելուն`  վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ծրագրում համապատասխան լրացում կատարելու միջոցով:

Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման նպատակը գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցով հանրապետությունում սոցիալական լարվածության մեղմումն է և իրավիճակից բխող մարտահրավերներին արագ արձագանքող միջոցներով համայնքներին աջակցելը: Նախագծով առաջարկվում է վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտների ցանկը լրացնել նոր՝ անտառների վերականգնման, անտառապատման, խնամքի իրականացման աշխատանքներով, որը բխում է Հայաստանի Հանրապետությունում լայնածավալ անտառապատման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունից (նախատեսվում է 2020 թ.-ին տնկել 10 մլն ծառ):

Նախագծում առկա են նաև իրավակիրառ պրակտիկայից բխող փոփոխություններ:

Այսպես, աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման առավելագույն չափը սահմանված է մեկ մլն դրամ: Նախագծով առաջարկվում է փոխել տրամադրվող աջակցության առավելագույն շեմը` յուրաքանչյուր ենթածրագրի համար սահմանելով առանձին շեմ` պայմանավորված 2020 թ. հունվարի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձի չափի փոփոխությամբ: Մասնավորապես`

փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար տրամադրվող աջակցության առավելագույն շեմը սահմանել 1,350.0 հազ. դրամ, որի հիմքում ընկած է առավելագույն արժեքին մոտ հետևյալ հաշվարկը. (34.0 հազ. դրամ` վարձու աշխատողին տրվող գումար + 25.0 հազ. դրամ՝ տարածքի վարձակալություն + 10.0 հազ. դրամ՝ եկամտային հարկ և նպատակային սոցիալական վճար) x 12 ամիս + 500.0 հազ. դրամ՝ հիմնական միջոցի ձեռքբերում = 1,328.0 հազ. դրամ).
անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության առավելագույն շեմը սահմանել 1,200.0 հազ. դրամ, որի հիմքում ընկած է առավելագույն արժեքին մոտ հետևյալ հաշվարկը. (34.0 հազ. դրամ՝ անձին տրվող գումար + 13.6 հազ. դրամ՝ անասնաբույժին տրվող գումար) x 12 ամիս + 350.0 հազ. դրամ՝ կենդանու և ականջապիտակների ձեռքբերում + 230.0 հազ. դրամ՝ անասնակերի ձեռքբերում = 1,151.2 հազ. դրամ):
Նախագծով կատարվել է նաև տեխնիկական բնույթի փոփոխություն` կապված այն հանգամանքի հետ, որ 2019 թ. հուլիսից սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման ծրագիրը չի իրականացվում միայն ՀՀ լեռնային կամ բարձրլեռնային կամ սահմանամերձ գյուղական համայնքներում: 

Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն`

վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով մի կողմից աջակցել ՀՀ-ում իրականացվող լայնածավալ անտառապատման և անտառավերականգնման աշխատանքներին, մյուս կողմից` ժամանակավոր աշխատանքով ապահովել ՀՀ մարզերում բնակվող գործազուրկներին,
նվազագույն ամսական աշխատավարձի չափի փոփոխությամբ պայմանավորված` սահմանել աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման առավելագույն նոր չափեր:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 

Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է, որ`

վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպումը կիրականացվի նաև անտառային ոլորտում,
կհստակեցվեն աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև անասնապահությամբ զբաղվելու համար աջակցության տրամադրման առավելագույն չափերը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 17-Ի n 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի n 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011Թ. ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Արձակուրդ՝ մինչև աշխատանքի 6 ամիսը լրանալը, տուժանք՝ աշխատողին արձակուրդ չտրամադրելու դեպքում․ ի՞նչ է առաջարկվում նոր փոփոխություններով• ՀՀ-ն ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀԱՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Ի՞նչ անել, եթե քաղաքացին համաձայն չէ բժշկասոցիալական փորձաքննության որոշման հետ• Ո՞ւմ և ի՞նչ չափով է վճարվում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը• «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծեր• «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի թեկնածուի լեզվական գիտելիքների իմացության ստուգման կարգը և անհրաժեշտ մակարդակը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն