• Armenianeconomy.com

Հայաստանը ներկայացվել է Ուտրեխտի Vakantiebeurs' 2013 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում

Հայաստանը ներկայացվել է Ուտրեխտի Vakantiebeurs' 2013 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսումՀայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը 2013 թվականի հունվարի 8-13-ը տեղական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ Հայաստանը ներկայացրել է Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքում տեղի ունեցող Vakantiebeurs' 2013 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում: Հեղինակավոր այս ցուցահանդեսին այս տարի մասնակցել են զբոսաշրջային ոլորտի շուրջ 1400 ներկայացուցիչներ:

Հիմնադրամից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ հայկական տաղավարը այցելուների ու մասնակիցների կողմից աննախադեպ հետաքրքրության է արժանացել:

Նիդեռլանդները դարձել է Հայաստանի զբոսաշրջության խթանման թիրախային կարևոր ուղղություններից մեկը: Հայաստանի և Արցախի գրավիչ և բազմաբնույթ զբոսաշրջային նկարագրի ձևավորման նպատակով Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հրավերով 2012թ.-ին Հայաստան և Արցախ էր այցելել հոլանդական առաջատար BNN հեռուստաընկերության լրագրողական խումբը, որը հատուկ ֆիլմ էր պատրաստել հայկական ազգային և հոգևոր ժառանգության վերաբերյալ, որը ցուցադրվել է Նիդերլանդների Թագավորությունում ամենահեղինակավոր Channel 3 Travels հեռուստահաղորդաշարով։

Հաշվի առնելով հոլանդացի զբոսաշրջիկների' հայկական զբոսաշրջային արդյունքների նկատմամբ ձևավորված պահանջարկը և դրանով պայմանավորված զբոսաշրջային հոսքերի աճի հանգամանքը՝ հարկ է նշել, որ Ուկրաինայի միջազգային ավիաուղիների (UIA) կողմից այս տարվա գարնանից նախատեսվելիք Երևան-Ամստերդամ-Երևան Կիևի միջոցով տրանզիտային կանոնավոր (շաբաթական 4 անգամ) չվերթները կսպասարկեն զբոսաշրջային աճող հոսքերը: Նախատեսվում է, որ երկկողմանի ուղևորության տոմսի արժեքը կկազմի շուրջ 370 եվրոյին համարժեք դրամ: Զբոսաշրջային խմբերի համար կգործեն հատուկ սակագներ:

Աղբյուրը՝ armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանն ընդգրկվել է ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի կազմում• Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանին• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Նուր-Սուլթանում կայացել է տնտեսական համագործակցության հարցերով հայ- ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը• Արտաշատ-Մեղրի ճանապարհ, ներդրումային ծրագրեր, նոր չվերթներ․ Իրանի նախարարը ներկայացնում է համատեղ նախագծերը• ԵԱՏՄ-ի ղեկավարներն ընդհանուր շուկայում գազի գների եւ սակագների հարցին կվերադառնան երկրորդ կիսամյակում• Վաչե Տերտերյանը ԶՖԳ ներկայացուցիչների հետ քննարկել է ջրամբարաշինության ծրագրերի իրականացումը• Նարեկ Մկրտչյանն ընդունել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով զեկուցող Պոլ Գավանին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն