• Armenianeconomy.com

Քննարկվել են շրջակա միջավայրին առնչվող մի շարք խնդիրներ

Մարտի 9-ին տեղի է ունեցել Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստը։

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն անդրադարձել է մետաղական հանքավայրերի բնապահպանական ռիսկերին, ներկայացրել գլխավորած կառույցի՝ այս ոլորտում իրականացրած եւ իրականացվելիք միջոցառումները, խոսել նախատեսվող օրենսդրական բարեփոխումների փաթեթի մասին։ Նրա հավաստմամբ՝ բնագավառում «աղտոտիր, ապա վճարիր» սկզբունքից անցում է կատարվելու «կանխարգելիր աղտոտումը» սկզբունքին, ինչը հնարավորություն կտա վերականգնելու շրջակա միջավայրը, պահպանել օդի, ջրի, հողի մաքրությունը։ Ներդրվելու է մշտադիտարկման համակարգ։ Յուրաքանչյուր հանքարդյունահանող կազմակերպություն եռամսյակը մեկ կներկայացնի շրջակա միջավայրի վերաբերյալ դիտարկումներ։ Ջրային օրենսգրքում նախատեսվող փոփոխությամբ կստեղծվի ջրային ընդունող մարմին, որը կուսումնասիրի ջրի աղտոտվածության աստիճանը։ Ուսումնասիրություններ կիրականացվեն բոլոր պոչամբարներում։ Ըստ վտանգավորության աստիճանի` հարկեր կսահմանվեն թափոնների համար։ Առաջիկայում կսկսեն գործել գերժամանակակից շարժական լաբորատորիաներ, որոնք տեղում դիտարկումներ կանեն եւ անմիջապես կներկայացնեն շրջակա միջավայրի վրա հանքարդյունահանման ազդեցությունը։ Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ հիմնովին բարփոխվելու է ոլորտի օրենսդրական դաշտը, քննարկման փուլում են մի շարք նախագծեր, որոնք մոտ ապագայում կներկայացվեն խորհրդարան:

Քննիչ հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը գործընկերների անունից պատրաստակամություն է հայտնել աջակցելու գործադիր իշխանությանը ժամանակի պահանջներին համապատասխանող օրենսդրական դաշտ ունենալու գործում։

Հիմնական զեկուցողին ուղղված հարցերն առնչվել են հանքավայրերի շահագործմանը, պոչամբարների, թափոնների  ճակատագրին, Ամուլսարի ոսկու արդյունահանմանն ու բազմաթիվ այլ խնդիրների։ Հարցերից մեկին ի պատասխան՝ Էրիկ Գրիգորյանը նշել է, որ փոքր ու միջին հանքարդյունաբերությունը տեղ չունի Հայաստանում: Ըստ նրա՝ ՀՀ քաղաքացիները պետք է ապրեն մաքուր շրջակա միջավայրում։

Բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանն անդրադարձել է բնապահպանական եւ բնօգտագործման հիմնախնդիրներին, Ամուլսարի շահագործմանը, որոշակի օրենսդրական դրույթների նպատակահարմարությանը։

parliament.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Քննարկվել են բիզնեսի համար կառուցապատման հեշտացման աշխատանքները• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011Թ. ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Արձակուրդ՝ մինչև աշխատանքի 6 ամիսը լրանալը, տուժանք՝ աշխատողին արձակուրդ չտրամադրելու դեպքում․ ի՞նչ է առաջարկվում նոր փոփոխություններով• ՀՀ-ն ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀԱՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Ի՞նչ անել, եթե քաղաքացին համաձայն չէ բժշկասոցիալական փորձաքննության որոշման հետ• Ո՞ւմ և ի՞նչ չափով է վճարվում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը• «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծեր
Շրջակա միջավայր
• Ավարտված դրամաշնորհային ծրագրերի ամփոփում• Շրջակա միջավայրի նախարարությունն ահազանգում է հումանիտար և բնապահպանական վտանգի մասին• ՊԱՐԶ ԼՃԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԸ ԲԱՐՁՐԱՑՎԵԼ Է ԳՐԵԹԵ 6 ԱՆԳԱՄ• Հայաստանում մեկնարկում է սիրողական որսաշրջանը• 10 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ՝ ԱՆՏԱՌՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ• «Կարմիր կատարի» լիճը պաշտպանված կլինի պետության կողմից• Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային շրջայցը• Շրջակա միջավայրի նախարարի կարգադրությամբ ամենասեղմ ժամկետում կկասեցվի Սևանի «Սպիտակ Շորժա» (White Shorja) հանգստի գոտու գործունեությունը և կապամոնտաժվեն ապօրինի տաղավարները• Սևանի ափամերձ հատվածներում կապամոնտաժվի 1724 միավոր շենք-շինություն

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն