• Armenianeconomy.com

Հայրենադարները կկարողանան վերադառնալ Հայաստան` առանց ներմուծվող գույքի համար հարկ վճարելու. քննարկում խորհրդարանում

Հայաստանում առաջարկում են ընդլայնել հայրենադարձների համար մաքսային արտոնությունների շրջանակը` պարզեցնելով առկա ընթացակարգերը: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստին «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց օրինագծի հեղինակ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Նկատենք, որ, գործող օրենսդրության համաձայն, մշտական ​​բնակության համար հայրենիք վերադարձած հայրենադարձները կարող են օգտվել մաքսային արտոնություններից, եթե վերջին 5 տարում Հայաստանում չեն ապրել: Այս դրույթը, փաստորեն, կիրառելի է այն քաղաքացիների համար, ովքեր ոչ միայն վերջին 5 տարում Հայաստանում չեն եղել, այլ նաեւ նրանց համար, ովքեր ՀՀ քաղաքացիություն եւ գրանցում չունեն Հայաստանի տարածքում: Այսինքն, եթե 10 տարի առաջ Հայաստանից արտագաղթած անձը չի վաճառել իր բնակարանը եւ շարունակում է գրանցում ունենալ Հայաստանի տարածքում ցանկացած հասցեում, ապա նա չի կարող օգտվել այդ արտոնությունից:

Իսկ օրինագծում նշվում է, որ եթե համապատասխան լիազոր մարմինը` անձնագրերի եւ վիզաների վարչությունը իսկապես պարզի, որ այդ անձը վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 915 օր իսկապես չի եղել Հայաստանում, ապա նրան վկայագիր կտրվի առ այն, որ տվյալ անձը մշտական բնակության վայր չունի ՀՀ տարածքում:

Ապա քաղաքացին կարող է դիմել մաքսային ծառայություն` իրեն տրված վկայականի հիման վրա եւ 18 ամսվա ընթացքում կարող է առանց որեւէ հարկ վճարելու երկիր բերել իր անձնական ունեցվածքը, ինչպես նաեւ` ընտանիքի յուրաքանչյուր անդամի անունով գրանցված մեկ տրանսպորտային միջոց: Սակայն այս ամենը նա կարող է ներմուծել այն երկրից, որից պատրաստվում է տեղափոխվել Հայաստան` մշտական բնակության նպատակով:

Միեւնույն ժամանակ, տրանսպորտային միջոցը պետք է գրանցված լինի այդ անձի անունով ժամանումից առնվազն 6 ամիս առաջ: Համաձայն մեկ այլ օրենսդրական փոփոխության` այն քաղաքացիները, որոնք մեկ տարի բացակայել են Հայաստանից եւ ունեն ՀՀ քաղաքացիություն, հայրենիք վերադառնալուն պես կարող են ընդհանուր առմամբ մինչև 5000 եվրոյի անձնական ունեցվածքը բերել երկիր` առանց տրանսպորտային միջոցի:

Իսկ այն դեպքերում, եթե անձը երբեւէ ՀՀ քաղաքացի չի եղել եւ չի գրանցվել հանրապետության տարածքում, նրան հնարավորություն կտրվի ցանկացած պահի վերադառնալ հայրենիք, դիմել անձնագիր ստանալու համար եւ հետագա 18 ամսվա ընթացքում իր հետ գույք բերել: Նշենք, որ բավականին երկար քննարկումներից հետո օրինագիծը հավանության է արժանացել խորհրդարանական հանձնաժողովի կողմից:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Քննարկվել են բիզնեսի համար կառուցապատման հեշտացման աշխատանքները• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011Թ. ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Արձակուրդ՝ մինչև աշխատանքի 6 ամիսը լրանալը, տուժանք՝ աշխատողին արձակուրդ չտրամադրելու դեպքում․ ի՞նչ է առաջարկվում նոր փոփոխություններով• ՀՀ-ն ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀԱՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Ի՞նչ անել, եթե քաղաքացին համաձայն չէ բժշկասոցիալական փորձաքննության որոշման հետ• Ո՞ւմ և ի՞նչ չափով է վճարվում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը• «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծեր

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն