• Armenianeconomy.com

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի աշխատանքները մինչև 2036 թվականը

ՀԱԷԿ-ի շահագործումը երկարաձգելը ՀՀ-ում էներգետիկայի զարգացման առաջնահերթություններից է:

Այս մասին «Հայաստանում ատոմային բնագավառի զարգացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ատոմային էներգետիկայի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Նունե Ալեքսանյանը:

«Եթե 2026 թ. հետո ուսումնասիրությունների արդյունքում հաստատվի ատոմակայանի անվտանգ շահագործումը, կառավարությունը նախատեսում է ևս տասը տարով երկարացնել շահագործումը՝ մինչև 2036 թվականը»,-նշեց ՏԿԵՆ ատոմային էներգետիկայի բաժնի ղեկավարի պաշտոնակատարը:

Ալեքսանյանն ընդգծեց, որ ատոմակայանի շահագործումը երկարաձգելը կառավարության առաջնահերթություններից է, մինչդեռ կառավարության նպատակներից է նոր բլոկի կառուցումը:

«Գործող ատոմակայանի շահագործման ժամկետը հնարավորինս երկարաձգելու տարբերակը համարվում է համակարգի նվազագույն ծախսերով զարգացման գրավականը, իսկ նոր բլոկի կառուցումը կառավարության նպատակներից է: Նկատի ունենալով հանգամանքը, որ ՀՀ-ն չունի բնական գազի և նավթի պաշարներ, էներգետիկ անվտանգության և անկախության անհրաժեշտ մակարդակը պահելու և ամրապնդելու համար նոր կայան ունենալը անհրաժեշտություն ենք համարում»,- ասաց Ալեքսանյանը և հավելեց, որ այժմ մշակման փուլում է Հայաստանում էներգետիկայի զարգացման մինչև 2040 թվականի ռազմավարությունը:

Նրա խոսքով՝ նոր կայանը հնարավորություն կտա պետության կարիքների բավարարման համար մատչելի գներով հուսալի և անվտանգ էներգամատակարարում իրականացնել:

b24.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• Քննարկվել են բիզնեսի համար կառուցապատման հեշտացման աշխատանքները• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011Թ. ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Արձակուրդ՝ մինչև աշխատանքի 6 ամիսը լրանալը, տուժանք՝ աշխատողին արձակուրդ չտրամադրելու դեպքում․ ի՞նչ է առաջարկվում նոր փոփոխություններով• ՀՀ-ն ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀԱՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Ի՞նչ անել, եթե քաղաքացին համաձայն չէ բժշկասոցիալական փորձաքննության որոշման հետ• Ո՞ւմ և ի՞նչ չափով է վճարվում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը• «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծեր

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն