• Armenianeconomy.com

Հարկերից խուսափողները քրեական պատասխանատվության կենթարկվեն. Արմեն Ալավերդյան

ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն ԱլավերդյանՀաջորդ տարի կխստացվեն հարկերից խուսափողների նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցները: Այդ մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ՀՀ Ազգային Ժողովում բյուջետային քննարկումների ընթացքում հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:

Նրա խոսքով՝ վարչական լծակները, իրազեկումը, բացատրական աշխատանքները բավարար չեն հարկերի վճարումից խուսափելը կանխելու համար: «Անցում ենք կատարում ավելի խիստ, զգայուն միջոցների, ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվության ենթարկելը»,- ասաց Ա. Ալավերդյանը եւ հավելեց, որ հազարավոր տնտեսվարող սուբյեկտներ իրենց հարկային պարտավորությունները ժամանակին չեն կատարում:

Ըստ Ա. Ալավերդյանի՝ ստվերային տնտեսության հիմքը փաստաթղթաշրջանառության բացակայությունն է, ինչը համատարած բնույթ է կրում: Նա չբացառեց, որ ԱԺ-ին օրինագիծ կներկայացվի փաստաթղթաշրջանառության բացակայության դեպքում պատժամիջոցները խստացնելու համար:

Ա. Ալավերդյանը նաեւ ներկայացրեց հաշվարկներ, ըստ որի՝ 1000 խոշոր հարկատուներին բաժին է ընկնում վճարված հարկերի 74%-ը: Կառավարության պաշտոնյան բացառեց, որ հարկային վարչարարության բեռն ընկնելու է փոքր եւ միջին բիզնեսի վրա: «Դա ֆիզիկապես ու տեսականորեն էլ հնարավոր չէ, քանի որ փոքր բիզնեսը ավելացված արժեքի հարկ վճարող չէ»,- պարզաբանեց Ա. Ալավերդյանը:

Աղբյուրը՝ www.news.am

Լուսանկարը՝ www.news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն