• Armenianeconomy.com

Ֆինանսների նախարարության ջանքերով Հայաստանը հանվել է ԵՄ-ի հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների «Մոխրագույն ցուցակից»

24 փետրվարի 2020 | Տնտեսություն | Цитата

Եվրամիության Տնտեսական և ֆինանսական հարցերով խորհուրդը որոշել է հանել Հայաստանին Հարկային հարցերով Եվրոպական միության հետ հարկային հարցերով չհամագործակցող երկրների (The EU list of non-cooperative jurisdictions for tax purposes) «Մոխրագույն ցուցակից»: Որոշումը կայացվել է փետրվարի 18-ին ԵՄ ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ:

««Մոխրագույն ցուցակում» հայտնվելը երկրի հեղինակության հետ կապված ռիսկեր էր առաջացնում, Հայաստանը համարվում էր հարկային առումներով Եվրոպական միության հետ չհամագործակցող երկիր: Այդ երկրների ցանկից հանելը հեղինակության առումով լավ ազդակ է լինելու, որովհետև ԵՄ գործընկերները Հայաստանին դիտարկելու են հարկային առումներով համագործակցող երկիր», -ասում է Ֆինանսների նախարարության եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ Օրի Ալավերդյանը:

Հիշեցնենք, որ դեռևս 2017 թվականին Հայաստանը «Մոխրագույն ցուցակում» չհայտնվելու և դրանից բխող մի շարք ռիսկերից խուսափելու նպատակով ստանձնել էր երեք պարտավորություն:

Օրի Ալավերդյանի փոխանցմամբ, ՀՀ ֆինանսների նախարարության ջանքերով Հայաստանը կատարել է ստանձնած բոլոր պարտավորությունները:

Մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունը վերանայել է ՀՀ հարկային օրենսգիրքը՝ սահմանափակելով արտահանման ծրագրեր իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար շահութահարկով հարկման առումով սահմանված արտոնյալ կարգավորումները, ինչպես նաև 2019 թվականի փետրվարին պաշտոնապես անդամակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) BEPS ծրագրի ներառական հարթակին և դրանով իսկ ստանձնել է ՀՀ հարկային օրենսդրության մեջ նշված ծրագրի 4 նվազագույն ստանդարտները տեղայնացնելու պարտավորություն:

«Սա ընթացքի մեջ է, ՏՀԶԿ քարտուղարության մասնագետների հետ այս պահին աշխատում ենք: Դա երկար գործընթաց է, բայց բոլոր դեպքերում ստանդարտները կտեղայնացվեն», -ասում է Օրի Ալավերդյանը:

Բացի այդ, նրա խոսքով, 2018 թվականի հունվարի 24-ին ստորագրվել ու 2019 թվականի դեկտեմբերի 13-ին վավերացվել է «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» ՏՀԶԿ և Եվրոպայի Խորհրդի համատեղ կոնվենցիան:

minfin.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսություն
• ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի հարկային պարտավորություններից խուսափելու դեպք• Վահան Քերոբյանն ընդունել է պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին• ՏՄՊՊՀ-ն մեկնարկում է տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող առանձին հարցերի վերաբերյալ հրապարակումների շարք• Պետությունը բիզնեսին ժամկետանց պարտք չունի. աշխատատեղերի թիվն ավելացել է ավելի քան 85 հազարով• Մենաշնորհներ և բիզնեսում «փայ մտնելու» խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան• 2021թ. ապրիլի հարկային եկամուտները կազմել են 180 մլրդ դրամ, ինչը մեկ ամսվա կտրվածքով պատմական ռեկորդ է Հայաստանի համար• Օրենսդրական փոփոխություններով կառավարությունն ակնկալում է բարելավել դիրքերը ՀԲ «Գործարարություն 2022» զեկույցում• Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդներ ենք սահմանում. Նիկոլ Փաշինյան• Առաջին անգամ մշակվել է կոշտ թափոնների կառավարման մոդելավորման ծրագրային համակարգ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն