• Armenianeconomy.com

Տիգրան Խաչատրյան. հանրային սննդի և գիշերակացի ծառայությունները 2019թ. ընթացքում աճեցին ավելի քան 27%-ով

23 փետրվարի 2020 | Տնտեսություն | Цитата

Տնտեսական աճի 7,6 տոկոս ցուցանիշը բավարարում է Հայաստանի կառավարության սպասելիքները: Այս մասին նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ներկայացնելով այն ոլորտները, որոնք մեծ չափով նպաստել են ՀՆԱ աճին:

- Պարոն Խաչատրյան, 2019թ. համար արձանագրված 7,6 տոկոս տնտեսական աճը ամենաբարձրն է ոչ միայն ԵԱՏՄ, այլև եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ: Ինչ քայլերի շնորհիվ հնարավոր դարձավ նման ցուցանիշի արձանագրումը:

- Մի քանի կարևոր արձանագրում դրա հետ կապված. նախ, շատ ուրախալի է, որ արդյունաբերության ճյուղը, որը մշտապես մեր ուշադրության և քննարկումների կենտրոնում էր տարվա ընթացքում, մեծ չափով է նպաստել Համախառն ներքին արդյունքի աճին՝ 10,2 տոկոսով։ Որ էլ ավելի կարևոր է, մշակող արդյունաբերությունը այս տարի աճել է՝ արձանագրելով ՀՆԱ-ի կառուցվածքում 2008 թվականից ի վեր ամենաբարձր կշիռը՝ 12,1 տոկոս: Սա շատ կարևոր ձեռքբերում է․ մշակող արդյունաբերությունը դարձավ Հայաստանի տնտեսական աճի հիմնական առաջատարը։ Կառավարության տնտեսական քաղաքականության գերակայություններից է, որ մշակող արդյունաբերությունը լինի մրցունակ, ժամանակակից աշխարհի պահանջներին համապատասխան և որակյալ աշխատատեղեր ստեղծող։ Ես կարծում եմ, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք ընթանում այդ առումով։ Դա վկայող մեկ այլ ցուցանիշ է նաև ապրանքների և ծառայությունների 10,3 տոկոսով արտահանման աճը, որը ևս դարձավ աճ ապահովող հիմնական շարժիչներից մեկը:

- 7,6 տոկոս աճի ցուցանիշը համապատասխանում է արդյոք ձեր կանխատեսումներին:

- Դա բավարարում է այն սպասումներին, որը կառավարությունն ուներ տարվա նկատմամբ։ Եվս մեկ կարևոր պարզաբանում ներկայացնեմ ՀՆԱ աճի 7,6 տոկոս ցուցանիշի առնչությամբ․ այս տարի կառավարությունը կայացրել էր մի շատ կարևոր որոշում՝ կազմակերպություններին վերադարձնելով նախորդ տարիներից կուտակված ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդները։ Եթե այդ ավելացված արժեքի հարկի գումարները վերադարձված չլինեին, ՀՆԱ-ի աճը 2019 թվականի համար կլիներ առնվազն 0,4 - 0,5 տոկոսային կետով ավելի բարձր։ 7,6 տոկոսի փոխարեն կկազմեր 8 կամ 8,1 տոկոս, այսինքն՝ համահունչ այն կանխատեսումներին, որոնք հնչեցվել էին մեր կողմից վերջերս։

- Կա՞ն այլ ոլորտներ, որտեղ աճը ակնհայտ է։

- Կնշեմ զբոսաշրջությանն առնչվող մի ցուցանիշ՝ հանրային սննդի և գիշերակացի ծառայությունները, որոնք տարվա ընթացքում աճեցին ավելի քան 27 տոկոսով։ Արդեն արձանագրել էինք, որ 2019 զբոսաշրջությունն աճել է 14,7 տոկոսով։ Մեկ այլ հատկանշական փոփոխություն տնտեսական աճի առանձնահատկությունների առնչությամբ  ֆինանսական ոլորտի և ապահովագրական ծառայությունների ցուցանիշն է. աճում է տնտեսական միջնորդության դերը, և մենք գտնում ենք, որ դա այն հիմքն է, որ պետք է ամրանա և նպաստի հետագա աճի կայունությանը։

- Երբ կարող ենք արձանագրել, որ աճը նաև որակական բնույթ է կրում:

-Որակական պետք է անվանենք այն զարգացումը, որը հեռանկարում կայուն է, իսկ տնտեսության հեռանկարի տեսանկյունից կայուն զարգացում սպասում ենք այն դեպքում, երբ մասնավոր հատվածի բոլոր կազմակերպությունները, անկախ գործունեության բնագավառից, լինեն մրցունակ աշխարհում, որն էլ չափվում է նրանց արտադրողականությամբ: Յուրաքանչյուրն իր տեղում պետք է գիտենա, որ կարող է անել ավելին՝ աշխատաժամանակը, ձեռքի տակ եղած ռեսուրսները տնօրինել ավելի արդյունավետ, լինել ավելի արտադրողական, միավոր ժամանակում ապահովել ավելի մեծ արդյունք և այսպիսով բարձրացնել թե' իր բարեկեցությունը, թե' իր գործունեության տնտեսական արդյունքները:

- 2020 թվականի համար ի՞նչ կանխատեսումներ կարող ենք անել:

-Մենք  ունենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հստակ առաջադրանքը, որ յուրաքանչյուրս մեր ոլորտում անենք առավելագույնը,  որպեսզի 2020 թվականը լինի ոչ պակաս արդյունավետ տարի, քան 2019 թվականն էր: Կողմնորոշիչ առնվազն 8 տոկոս տնտեսական աճն այն ցուցանիշն է, որը մենք պետք է ունենանք հանրագումարում, եթե ավելի մանրամասն, ապա տնտեսության առանձին ոլորտները պետք է ավելի մասնակից լինեն այդ տնտեսական աճին: Ուզում եմ առանձնահատուկ նշել, որ գյուղատնտեսության ոլորտում, որտեղ մենք 2019 թվականին ունեցել ենք 4 տոկոս անկում, այս տարի աճ ենք ակնկալում․ նաև՝ այն բոլոր ծրագրերի շնորհիվ, որոնք կառավարության ակտիվ աջակցությամբ իրականացվում են ինքնազբաղված ֆերմերային տնտեսությունների համար:

- Շնորհակալություն զրույցի համար:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսություն
• ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի հարկային պարտավորություններից խուսափելու դեպք• Վահան Քերոբյանն ընդունել է պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին• ՏՄՊՊՀ-ն մեկնարկում է տնտեսական մրցակցության պաշտպանությանն առնչվող առանձին հարցերի վերաբերյալ հրապարակումների շարք• Պետությունը բիզնեսին ժամկետանց պարտք չունի. աշխատատեղերի թիվն ավելացել է ավելի քան 85 հազարով• Մենաշնորհներ և բիզնեսում «փայ մտնելու» խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան• 2021թ. ապրիլի հարկային եկամուտները կազմել են 180 մլրդ դրամ, ինչը մեկ ամսվա կտրվածքով պատմական ռեկորդ է Հայաստանի համար• Օրենսդրական փոփոխություններով կառավարությունն ակնկալում է բարելավել դիրքերը ՀԲ «Գործարարություն 2022» զեկույցում• Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդներ ենք սահմանում. Նիկոլ Փաշինյան• Առաջին անգամ մշակվել է կոշտ թափոնների կառավարման մոդելավորման ծրագրային համակարգ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն