• Armenianeconomy.com

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին

23 փետրվարի 2020 | Օրենսդրություն, Նախագծեր | Цитата

«Նոտարական վավերացում չպահանջող անշարժ գույքին առնչվող պայմանագրերի օրինակելի ձևերի ընդլայնում, ինչպես նաև ներկայացվող որոշ պարտադիր պայմանների (ֆիզիկական անձ հանդիսացող կողմը չի կարող հանդես գալ լիազորագրի հիման վրա) վերացում» միջոցառման կատարմամբ, որի արդյունքում ակնկալվում է Հայաստանի գործարար միջավայրի դիրքի բարելավում և ավելի լայն զանգվածին նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի կնքումից օգտվելու հնարավորության ընձեռում:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 1851-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝
որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին ենթակետով՝
«1.1) սույն որոշման 1-ին կետով հաստատված պայմանագրերի «Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնում կարող են լրացվել միայն համապատասխան պայմանագրում նշված գրանցման վկայականի «Լրացուցիչ նշումներ և տեղեկություններ» բաժնում գրառված տեղեկությունները.»:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
   Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության           2019 թվականի ապրիլի 25-ի N 560-Լ որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված «Նոտարական վավերացում չպահանջող անշարժ գույքին առնչվող պայմանագրերի օրինակելի ձևերի ընդլայնում, ինչպես նաև ներկայացվող որոշ պարտադիր պայմանների (ֆիզիկական անձ հանդիսացող կողմը չի կարող հանդես գալ լիազորագրի հիման վրա) վերացում» միջոցառման կատարմամբ, որի արդյունքում ակնկալվում է Հայաստանի գործարար միջավայրի դիրքի բարելավում և ավելի լայն զանգվածին նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի կնքումից օգտվելու հնարավորության ընձեռում:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
   ՀՀ Ազգային ժողովի կողմից 2011 թվականի հունիսի 23-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքով (ՀՕ-248-Ն) ներդրվեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված անշարժ գույքի գործարքների (բացառությամբ միակողմ գործարքների) պարտադիր նոտարական վավերացման պահանջի վերացման ու պարտադիր նոտարական վավերացումը վերացված մասով` ստորագրությունների իսկության ճանաչմամբ գործարքների կնքման ինստիտուտը, որը էապես պարզեցրեց անշարժ գույքի գործարքների կնքման ընթացակարգերը, կրճատվեցին այդ ընթացակարգերի ժամկետներն ու ծախսատարությունը: Արդյունքում՝ անշարժ գույքի գործարքներ կատարող անձինք գործարքը կնքելու նպատակով այցելում են միայն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմնի ցանկացած սպասարկման գրասենյակ (անկախ գույքի գտնվելու վայրից), որտեղ հնարավորություն ունեն առանց վավերացման համար վճարումներ կատարելու ստորագրել պայմանագիրը և նույն վայրում միաժամանակ այն հանձնել գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման: Արդյունքում՝ անշարժ գույքի գործարքները հնարավոր է լինում կնքել ընդամենը մեկ մարմին ներկայանալով, ընդ որում, նույն մարմնում իրականացնելով նաև գործարքից ծագող իրավունքների պետական գրանցումը և իրավունքը ձեռք բերած անձին ավարտական փաստաթղթի տրամադրումը:

   Նոտարական վավերացման պահանջը չի տարածվում միայն այն պայմանագրերի վրա, որոնք շարադրված են ՀՀ կառավարության հաստատած օրինակելի պայմանագրերի պայմաններին համապատասխան, դրանք հաստատվել են ՀՀ կառավարության                            2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ: Նշված որոշմամբ անշարժ գույքի վերաբերյալ կնքվող ոչ բոլոր պայմանագրերն են ընդգրկվում, ինչի արդյունքում դրանք հասանելի չեն հասարակության ավելի լայն զանգվածներին:

  Կարգավորման նպատակը և բնույթը
   Ներկայումս Հայաստանի գործարար միջավայրի դիրքի բարելավման նպատակով Կադաստրի կոմիտեի առջև խնդիր է դրվել ընդլայնել նոտարական վավերացում չպահանջող անշարժ գույքին առնչվող պայմանագրերի օրինակելի ձևերը, որի պահանջներից ելնելով էլ՝ մշակվել է անշարժ գույքի բաժնեմասի նվիրատվության պայմանագրի օրինակելի ձևը:  Նշված պայմանագրի օրինակելի ձևի մշակումը պայմանավորված է հասարակությունում լայն կիրառելիություն ունենալու հանգամանքով:

   Փոփոխություններ են կատարվել անշարժ գույքի օտարման պայմանագրերում, որտեղ որպես պայմանագրի առարկա՝ դիտարկվում են նաև այն շինությունները, որոնք գտնվում են վարձակալության իրավունքով տրամադրված հողամասում:

   Բացի այդ կատարվել են մի շարք տեխնիկական բնույթի փոփոխություններ՝ դրանք համապատասխանեցնելով գործող օրենսդրության պահանջներին:

Ակնկալվող արդյունքը
   Նշված որոշման ընդունումը հնարավորություն կտա հասարակության ավելի լայն զանգվածին օգտվելու նոտարական վավերացում չպահանջող այդ պայմանագրերի կնքումից և ապահովելու գործարար միջավայրում Հայաստանի դիրքի բարելավումը:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011Թ. ՄԱՐՏԻ 24-Ի ԹԻՎ 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Արձակուրդ՝ մինչև աշխատանքի 6 ամիսը լրանալը, տուժանք՝ աշխատողին արձակուրդ չտրամադրելու դեպքում․ ի՞նչ է առաջարկվում նոր փոփոխություններով• ՀՀ-ն ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀԱՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Ի՞նչ անել, եթե քաղաքացին համաձայն չէ բժշկասոցիալական փորձաքննության որոշման հետ• Ո՞ւմ և ի՞նչ չափով է վճարվում մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը• «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1845-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ• «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծեր• «Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի թեկնածուի լեզվական գիտելիքների իմացության ստուգման կարգը և անհրաժեշտ մակարդակը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն