• Armenianeconomy.com

Նախարարությունը հայտարարում է «Գաղափարից մինչև Բիզնես» դրամաշնորհային մրցույթ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է «Գաղափարից մինչև Բիզնես» դրամաշնորհային մրցույթ։

Դրամաշնորհը նպատակ ունի աջակցելու տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված բեկումնային գաղափարների կյանքի կոչմանը, նոր լուծումների բացահայտմանը, նորարարության զարգացմանը և առևտրայնացման գործընթացներին՝ խթանելով համագործակցությունը հետազոտական խմբերի և կենտրոնների միջև։
Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում է 2.500.000 ՀՀ դրամ։

Բացի հաղթող թիմերին տրամադրվող ուղղակի ֆինանսավորումից, գործունեության ծավալման ընթացքում նրանք կստանան նաև մասնագիտական խորհրդատվություն։ Ներկայացվող ծրագրի առավելագույն տևողությունը 12 ամիս է:

Մրցույթին կարող են մասնակցել՝
-Արհեստական բանականության, տվյալագիտության, կիբեռանվտանգության, ռոբոտաշինության, նանոտեխնոլոգիաների և այլ ոլորտում գործունեություն ծավալող խմբերը, ընկերությունները և կազմակեպությունները:
-Խմբերի, ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարները պետք է լինեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիներ:
-Առկայության դեպքում՝ անհրաժեշտ է ներկայացնել նախկինում ստացած դրամաշնորհների ցանկը:
-Եզրափակիչ փուլ անցած թիմերը պետք է անձամբ մասնակցեն մրցանակաբաշխության արարողությանը: Թիմին պետք է ներկայացնի թիմի ղեկավարը: Մրցանակը կհանձնվի միայն թիմի ղեկավարին:
-Յուրաքանչյուր թիմ կարող է մասնակցել մրցույթին միայն մեկ ծրագրով։
-Մրցույթում հաղթած խմբերը պարտավորվում են մեկ ամսվա ընթացքում գրանցվել որպես իրավաբանական անձ (ՍՊԸ, ՓԲԸ):

Հայտերը, որոնք ընդունվում են մինչև 2020թ․ հունվարի 13-ը, անհրաժեշտ է լրացնել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/P854LuGAg7gURerZ6:

Առավել մանրամասն տեղեկատվության համար անհրաժեշտ է անցնել այս հղումով:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

hti.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեղեկատվական տեխնոլոգիաներ
• Մեկնարկում է տեխնոլոգիական մասնագիտություններով դասընթացների գրանցման գործընթացը• Հայաստանում BANA-կողմից հիմնադրվում է SAP Startup Factory• ՊԵԿ-ն իր էլեկտրոնային համակարգերի համար նախատեսում է ստեղծել բջջային հավելվածներ• Հայկ Չոբանյանն այցելել է FAST հիմնադրամ• Հայկ Չոբանյան․ «Այստեղ ենք՝ մեր երազանքներն ու նպատակները ձևակերպելու, ու վաղվանից ի վեր դրանք կյանքի կոչելու համար»• Կկայանա «Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն» խորագրով ֆորումը• ԵԱՏՄ անդամ երկրներում մեկնարկել է ձեռնարկատիրության աջակցության նոր ծրագիր• Հայկ Չոբանյան․ «Պետք է փոխել մոտեցումները և նոր արագությամբ շարժվել առաջ»• Այց «Ինժեներական քաղաք»․ վերականգնվելու է Հայաստանի երբեմնի արդյունաբերական երկիր լինելու հեռանկարը
Հայտարարություններ
• Հայտարարություն․ «Ագրոտեխնիկա» ծրագրի մրցույթ՝ ՀՀ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի բնակավայրերում գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգման համար• ԴԱՍԸՆԹԱՑ` ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ• Երևանում կկայանա «Արցախի բարիքներ» ցուցահանդես-տոնավաճառը• Մանկական, հոգեբուժական և ակնաբանական փորձաքննություն անցնելու համար այսուհետ դիմել ՄՍԾ• ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ՝ ՊԵԿ-ՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՈՎ• Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություններին ծանոթացեք• ԴԱՍԸՆԹԱՑ՝ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ• Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է• ԴԱՍԸՆԹԱՑ՝ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն