• Armenianeconomy.com

Քննարկվել են վարկային համաձայնագրերը վավերացնելու մասին օրենքների նախագծեր

06 դեկտեմբերի 2019 | Օրենսդրություն, Աշխատանքային | Цитата

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 6-ի արտահերթ նիստում Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել են Հայաստանի Հանրապետության եւ  Ասիական զարգացման, Վերականգնման վարկերի, ինչպես նաեւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկերի միջեւ ստորագրված վարկային համաձայնագրերը վավերացնելու մասին օրենքների նախագծերը:

Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը մանրամասն ներկայացրել է նախագծերը եւ պատասխանել հանձնաժողովականների հարցերին:

Հայաստանի  եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2019թ. նոյեմբերի 14-ին ստորագրվել է «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 36,506,000 եվրո գումարի չափով: Ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել ՀՀ հարկաբյուջետային կայունությունը, ինչպես նաեւ զարգացնել ֆինանսական եւ կապիտալի շուկաները:

2019թ. նոյեմբերի 11-ին է ստորագրվել Հայաստանի եւ Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջեւ «Քաղաքականության վրա հիմնված վարկ - Շրջակա միջավայրի պահպանություն - BMZ 3010 00 579, վարկ N 29426ե վարկային համաձայնագիրը, որով կտրամադրվի բյուջետային աջակցության վարկ` 40 մլն եվրո գումարի չափով:

Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2019թ. նոյեմբերի 18-ին ստորագրված «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագրով նախատեսվում է տրամադրել բյուջետային աջակցության վարկ` 9,1 եվրո գումարի չափով: Ծրագրը ներառում է նախադպրոցական եւ բարձրագույն կրթության ու գիտության իրավական շրջանակի ընդլայնում, առողջապահական ծառայությունների, նախադպրոցական հաստատությունների հասանելիության բարելավում:

Հայաստանի ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ կնքված «Հարկաբյուջետային, տնտեսական եւ պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագրով տրամադրվելու է բյուջետային աջակցության վարկ՝ 45.8 մլն եվրո գումարի չափով: Ծրագրի հիմնական նպատակներն են մրցակցության, առեւտրի եւ որակի կանոնակարգերի, գործընթացների եւ կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատության եւ քաղաքացիական ծառայության գործունեության ամրապնդումը, հարկային համապատասխանության եւ կապիտալ ծախսերի արդյունավետության բարձրացումը:

ՀՀ ֆինանսների նախարար  Ատոմ Ջանջուղազյանն ընդգծել է, որ վարկային միջոցներն ուղղվելու են «2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը եւ դրանց ժամանակին ստացումը կարեւոր նշանակություն ունի պետական բյուջով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:

Հարակից զեկուցող Համազասպ Դանիելյանը եւս կարեւորել է քննարկված չորս օրինագծերը՝  առաջարկելով կողմ քվեարկել:

Քննարկված օրենքների նախագծերը հանձնաժողովի կողմից ստացել են դրական եզրակացություն եւ ընդգրկված են  2019 թվականի դեկտեմբերի 12-ին գումարվող արտահերթ նստաշրջանի օրակարգում:
 

06.12.2019
Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանան եւ Կոնգրեսի պատգամավոր, նախագահության քարտուղար Խուան Ռամոն Լաուն  դեկտեմբերի 6-ին  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Կոնգրեսականները ծաղիկներ են դրել Հա...

06.12.2019
Արձանագրություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանի լիազորությունները վաղաժամկետ դադարած համարելու մասին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է արձանագրություն, որում ասվում է. «Հիմք ընդունելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ  էդգար  Շաթիրյանի  հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի պահանջո...

06.12.2019
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 9:00-ին կայանալիք նիստի ուղիղ հեռարձակումն այստեղ: ...

parliament.am

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• ՊԵԿ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ• Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց• «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին• Ի՞նչպես դառնալ խնամատար ընտանիք․ ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դիմել• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 134-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 483-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին• Սպիտակ ձեռնափայտ՝ տեսողական խնդիրներ ունեցող անձանց ազատ կողմնորոշման ու անվտանգ տեղաշարժման համար․ տրամադրման գործընթացը շարունակվում է• Փոփոխություններ՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացում (Երևան, Գյումրի, Վանաձոր)

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն