• Armenianeconomy.com

Քննարկվել են ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումները

Նոյեմբերի 29-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը:

 ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Շաքե Իսայանի, Արման Աբովյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով, որով առաջարկվում է սահմանել զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, բռնության, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ  ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի  հասցնելը  մեկ այլ զինծառայողի կողմից՝ պատժվում է  ազատազրկմամբ՝  երեքից ութ  տարի ժամկետով: Մի խումբ անձանց կողմից, պետի (հրամանատարի) կողմից ստորադասի (ենթակայի) նկատմամբ, միեւնույն անձի նկատմամբ՝ պարբերաբար, մարտական հերթապահության կամ մարտական ծառայության կրելու ընթացքում ինքնասպանության դրդելը պատժվում է ազատազրկմամբ՝  հինգից տասը տարի ժամկետով, իսկ սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով:

Հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ՀՀ զինված ուժերում տարիներ շարունակ խաղաղ պայմաններում արձանագրվող ինքնասպանությունների դեպքերը խոսում են ոչ պատշաճ կանոնադրական հարաբերությունների մասին: Նրա կարծիքով՝ մենք գործ ունենք Զինված ուժերում կարգապահության, կանոնադրական հարաբերությունների հետ կապված լուրջ խնդիրների հետ եւ այս հարցերը բարձրացվում են որպես հանրային պահանջ՝ Զինված ուժերում զինծառայողին ինքնասպանության հասցնելու հանցագործություն կատարողներին ենթարկելու  ավելի խիստ պատժի:

Կառավարությունը նախագծին տվել է դրական եզրակացություն եւ ներկայացրել մի շարք առաջարկներ, որոնք ընդունելի են եղել հիմնական զեկուցող կողմից:

Նշվել է, որ նախագծի վերաբերյալ եղել են աշխատանքային քննարկումներ:

Պատգամավորներն իրենց ելույթներում կարեւորել են նախագծի անհրաժեշտությունը եւ կատարել տեխնիկական բնույթի առաջարկներ:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն. առաջարկվել է այն ընդգրկել ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Սերգեյ Ատոմյանի հեղինակած «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենքների փաթեթով առաջարկվում է քրեական կամ վարչական պատասխանատվության միջոցներ չկիրառել փախստականների, ինչպես նաեւ այն ապաստան հայցողների նկատմամբ, ովքեր ՀՀ տարածք են մուտք գործել առանց թույլտվության, անձամբ, առանց ձգձգման, ներկայացել են Հայաստանի իրավասու մարմիններին եւ մատնանշել իրենց ապօրինի մուտքի կամ գտնվելու հիմնավոր պատճառը:

Հիմնական զեկուցող Նիկոլայ Բաղդասարյանի տեղեկացմամբ՝  Կառավարության ներկայացված առաջարկներն ընդունվել են:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը, ներկայացնելով Կառավարության դրական եզրակացությունը, նշել է, որ ՄԱԿ-ի ներկայացուցիչների կարծիքով՝ նախագիծը, ըստ էության, որեւէ խնդիր չի լուծում:

Հարակից զեկուցող Վլադիմիր Վարդանյանը եւս նշել է, որ հանդիպել է ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ եւ տեղեկացրել, որ նման փոփոխության կարիք չկա: Նա առաջարկել է բացասական եզրակացություն տալ նախագծին:

Օրինագիծը 4 կողմ, 3 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ստացել է հանձնաժողովի բացասական եզրակացությունը:

ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Վահե Ղալումյանի հեղինակած «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է գործող օրենքի 4-րդ հոդվածը լրացնել նոր 1.1-ին եւ 1.2-րդ մասերով եւ սահմանել, որ  համայնքի բնակչության նախաձեռնությամբ տեղական հանրաքվեի կարող է դրվել համայնքի միավորման կամ բաժանման հարցը: Ըստ Վարազդատ Կարապետյանի՝ նախագիծը միտված է հանրաքվեի միջոցով բնակիչների կարծիքը լսելի դարձնելուն:

Օրենքի նախագիծն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Պատգամավորները դրական եզրակացություն են տվել նաեւ երկրորդ ընթերցմամբ քննարկված՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Աբովյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծին:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքները կշարունակվեն դեկտեմբերի 2-ին՝ ժամը 9:30-ին:

parliament.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• ՊԵԿ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ• Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց• «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին• Ի՞նչպես դառնալ խնամատար ընտանիք․ ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դիմել• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 134-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին»• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի N 483-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին• Սպիտակ ձեռնափայտ՝ տեսողական խնդիրներ ունեցող անձանց ազատ կողմնորոշման ու անվտանգ տեղաշարժման համար․ տրամադրման գործընթացը շարունակվում է• Փոփոխություններ՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացում (Երևան, Գյումրի, Վանաձոր)

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն