• Armenianeconomy.com

Սերգո Կարապետյան. 2012թ. արտահանվել է 31 հազար տոննա գյուղմթերք

Սերգո Կարապետյան. 2012թ. արտահանվել է 31 հազար տոննա գյուղմթերքՀայաստանի գյուղատնտեսության ոլորտում դրական տեղաշարժերը' արտադրության ծավալների ավելացումը, դրականորեն են անդրադարձել հանրապետության արտաքին ապրանքաշրջանառության ծավալների վրա: Այդ մասին դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

«2012 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է, ընդհանուր վերցրած, 31.0 հազ. տոննա պտուղ, խաղող, բանջարբոստանային մշակաբույսեր և կարտոֆիլ, որը գերազանցում է 2011 թվականի մակարդակը 87.0 %-ով:

Գյուղատնտեսության ոլորտում 2012 թվականին ստեղծված իրավիճակն արդյունք է ինչպես գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողների քրտնաջան աշխատանքի, այնպես էլ ոլորտում իրականացված մի շարք առաջնահերթ ծրագրերի, այդ ծրագրերից կարելի է առանձնացնել հետևյալները»,- նշել է նախարարը:

«Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին ծրագիրը»: Վերջինս իրականացվել է «Հայաստանի Հանրապետության 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի» շրջանակներում:

Ծրագրերի իրականացումը հնարավորություն ստեղծեց աշնանացանի տարածքները հանրապետությունում 2012 թվականին հասցնել ավելի քան 100.0 հազ. հա-ի, նախորդ տարվա 95.9 հազ. հա-ի դիմաց:

«Անասնապահության զարգացման համար կարևոր է համարվում արտերկրից տոհմային բարձր և մթերատու հատկանիշներ ունեցող երինջների ներկրման և վերարտադրության ապահովման միջոցով գյուղատնտեսական կենդանիների հոտի կառուցվածքի բարելավման ծրագիրը: 2012 թվականին եվրոպական երկրներից ներկրվել է 210 գլուխ տոհմային երինջ: Գլխաքանակը, տարաժամկետ վճարման պայմանով, 4 տարի մարման ժամկետով, հատկացվել է գյուղացիական տնտեսություններին: Եկող տարվա առաջին եռամսյակում կներկրվի ևս 475 գլուխ: Ներկրված կենդանիների կաթնատվությունը 2-3 անգամ գերազանցում է հանրապետության կովերի միջին կաթնատվությանը»,- արձանագրել է նախարարը:

Նրա խոսքով, ընթացիկ տարում վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 59.2 հազ. տոննա պտուղ-բանջարեղեն: Միայն պտղի մթերման ծավալները կազմել է 25.5 հազ. տոննա, որը գերազանցում է նախորդ տարվա մակարդակը 1.8 անգամ:

Ավելի քան 40 ընկերություններ իրականացրել են խաղողի մթերում: Ընդհանուր առմամբ մթերվել է 156.6 հազ. տոննա խաղող, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծավալը 21.5 տոկոսով: Խաղողի մթերումների միջին գինը 1 կգ-ի համար կազմել 142.1 դրամ, նախորդ տարվա 131.9 դրամի դիմաց:

Գրանցվել է մթերումների դիմաց կատարվող վճարումների բարձր մակարդակ: Մթերված գյուղատնտեսական մթերքների արժեքը կազմում է 26.8 մլրդ դրամ, որի դիմաց ս.թ. դեկտեմբերի 25-ի դրությամբ վճարվել է 26.56 մլրդ դրամ, այսինքն վճարումների մակարդակը կազմել է 99.1 %: Մնացած գումարը' 0.9 % կվճարվի մինչև դեկտեմբերի վերջը»,- ասել է Կարապետյանը' որպես ձեռքբերում նշելով նաեւ մայրաքաղաքի երկու վարչական շրջանում գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված գյուղատնտեսական մթերքների երեք տոնավաճառները:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Գյուղատնտեսություն
• Հայտարարություն․ «Ագրոտեխնիկա» ծրագրի մրցույթ՝ ՀՀ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի բնակավայրերում գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգման համար• Պտուղ-բանջարեղենի, խաղողի մթերման ծավալն աճել է. Փաշինյանը ներկայացրեց գյուղոլորտի աշխատանքները• Մեկնարկել են խոշոր եղջերավոր կենդանիների՝ հանգուցավոր մաշկաբորբի դեմ պատվաստումները• Վահան Քերոբյանն Արմավիրի մարզում այցելել է «Արմավիր ֆրութ» ՍՊԸ չրագործական ընկերություն և պիստակի այգի• Կարտոֆիլ, ցորեն, գարի, վարսակ ցանողների համար գյուղապահովագրության ժամկետները երկարաձգվել են• Տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը• Էկոնոմիկայի նախարարությունը սոցիալական գործընկերության հուշագիր է ստորագրել Ագրոարդյունաբերական համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության հետ• Փոխնախարար. Գյուղմթերքի տեղական արտադրողին պաշտպանելու համար առկա են բոլոր համապատասխան գործիքները• Հրազդանում բացվել է անասնաբուժական և գյուղատնտեսական սպասարկման կենտրոն
Միջազգային համագործակցություն
• Հայաստանն ու Իրանը պլանավորում են օպերատիվ կապ ստեղծել Մեղրիի և Նորդուզ անցակետերի միջև• Հայաստանն ընդգրկվել է ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի կազմում• Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանին• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Նուր-Սուլթանում կայացել է տնտեսական համագործակցության հարցերով հայ- ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը• Արտաշատ-Մեղրի ճանապարհ, ներդրումային ծրագրեր, նոր չվերթներ․ Իրանի նախարարը ներկայացնում է համատեղ նախագծերը• ԵԱՏՄ-ի ղեկավարներն ընդհանուր շուկայում գազի գների եւ սակագների հարցին կվերադառնան երկրորդ կիսամյակում• Վաչե Տերտերյանը ԶՖԳ ներկայացուցիչների հետ քննարկել է ջրամբարաշինության ծրագրերի իրականացումը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն