• Armenianeconomy.com

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն.
Հ ա յ տ ա ր ա ր ու թյ ու ն

31 հոկտեմբերի 2019 | Հայտարարություններ | Цитата

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից գործող հասարակական խորհրդի /այսուհետ՝ խորհուրդ/ անդամների լրացման նպատակով, հայտարարում է հավակնորդների դիմումների և փաստաթղթերի ընդունման գործընթացի մեկնարկը՝ 30.10.2019 թ.:

Խորհրդի հավակնորդ անդամներին  ներկայացվող պահանջներն են.
1. Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել
1)Հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության /այսուհետ՝ նախարարություն/ գործունեության հիմնական ուղղություններին:
2) Համապատասխան ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի փորձագիտական աշխատանքների իրականացմանը, ունեն ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն) և որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը:

Խորհրդի հավակնորդ անդամները գրավոր կերպով նախարարություն են ներկայացնում.
1) Դիմում՝ խորհրդի կազմում ընդգրկվելու համար
2) Տեղեկատվություն և /կամ/ փաստաթղթեր սույն հայտարարության 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի պահանջների համապատասխանությունը հիմնավորելու համար:

Փաստաթղթերը ներկայացվում են նախարարություն ամեն օր՝ մինչև 30.11 2019թ. ներառյալ (բացառությամբ շաբաթ և կիրակի) ժամը 9:15-17:30, Երևան 0010, Հանրապետության Հրապարակ, կառավարական տուն N 3 հասցեորվ (հեռ.` (010) 511 385): Նշված ժամկետից հետո ներկայացված փաստաթղթերը չեն ընդունվում:
Խորհրդի աշխատակարգը հրապարակված է նախարարության պաշտոնական կայքէջում:

mtad.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Հայտարարություններ
• Հայտարարություն․ «Ագրոտեխնիկա» ծրագրի մրցույթ՝ ՀՀ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի բնակավայրերում գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգման համար• ԴԱՍԸՆԹԱՑ` ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ• Երևանում կկայանա «Արցախի բարիքներ» ցուցահանդես-տոնավաճառը• Մանկական, հոգեբուժական և ակնաբանական փորձաքննություն անցնելու համար այսուհետ դիմել ՄՍԾ• ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ՝ ՊԵԿ-ՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԵՌԱՆԿԱՐՈՎ• Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություններին ծանոթացեք• ԴԱՍԸՆԹԱՑ՝ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ• Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է• ԴԱՍԸՆԹԱՑ՝ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն