• Armenianeconomy.com

Հայկական տաղավարը պատմության մեջ ամենամեծ՝ Պեկին ԷՔՍՊՈ-2019 ցուցահանդեսում նվաճել է ոսկե մրցանակը

Հայաստանը ազգային տաղավարով ներկայացել է ապրիլի 28-ից հոկտեմբերի 7-ը Պեկինում անցկացված Այգեգործական համաշխարհային Պեկին ԷՔՍՊՈ-2019 ցուցահանդեսին, որտեղ 162 օր անընդմեջ լայնորեն և բազմակողմանի ներկայացվել են հայկական այգեգործությունը և գյուղատնտեսությունը, գինեգործությունը, հայկական մշակույթը և պատմությունը, բազմիցս ցուցադրվել են Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները ներկայացնող տարբեր տեսանյութեր:

Ցուցահանդեսի անցկացման 6 ամսվա ընթացքում հայկական տաղավարի այցելուներին ներկայացվել են հայկական արտադրության, միջազգային շուկաներում մրցունակ տարբեր ապրանքատեսակներ՝ այդ թվում խաղողի և նռան գինիներ, կոնյակ, մրգային պահածոներ, շոկոլադ, տարատեսակ հայկական քաղցրավենիքներ, հայկական թարմ ծիրան և տարատեսակ մրգային չրեր: Միջին հաշվարկով՝ Հայաստանի տաղավարի այցելուների քանակը կազմել է օրական 25-ից 30 հազար մարդ, իսկ այցելությունների ամենաբարձր թիվը գրանցվել է մայիսի 2-ին՝ 120 հազար մարդ:

Սեպտեմբերի 22-ին, Պեկինի Այգեգործական համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝  Հայաստանի Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ: Միջոցառմանը ներկա են եղել Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը, Պեկին ԷՔՍՊՈ-2019-ի Բյուրոյի նախագահի տեղակալ Ճաո Լյանբանը, ՉԺՀ-ում Հայաստանի և այլ դեսպանությունների դիվանագետներ, ցուցահանդեսի կազմկոմիտեի, ինչպես նաև գործող միջազգային տաղավարների տնօրեններ և ներկայացուցիչներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Պեկին ԷՔՍՊՈ-2019 հայկական տաղավարի տնօրեն Կարեն Խաչատրյանը, ապա ներկաներին իրենց ուղերձներով դիմել են Հայաստանի դեսպան Սերգեյ Մանասարյանը և Բյուրոյի նախագահի տեղակալ Ճաո Լյանբանը: Երկուստեք նշվել է, որ Հայաստանի ներկայացվածությունը Պեկինի այգեգործական համաշխարհային ցուցահանդեսին երկկողմ հարաբերություններում տնտեսական բաղադրիչի ուժեղացմանն ուղղված քայլերի հերթական վկայությունն է: Ցուցահանդեսը Հայաստանը ճանաչելու նպաստավոր հնարավորություն է ստեղծել չինական շահագրգիռ ընկերությունների, ինչպես նաև ցուցահանդեսի մեծաքանակ այցելուների համար: Միջոցառմանը համերգով հանդես է եկել նաև Երևանից ժամանած հայ երաժիշտների «Նյուանս» ջազ-ֆոլկ նվագախումբը:

Հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել Պեկին ԷՔՍՊՈ-2019-ի հանդիսավոր փակման արարողությունը, որի ընթացքում փակման խոսքով հանդես է եկել ՉԺՀ Պետխորհրդի վարչապետ Լի Կեցիանը:

Ցուցահանդեսի փակման կապակցությամբ անցկացվել է Պեկինի համաշխարհային պարտեզների մրցանակաբաշխությունը, որտեղ «Հայկական տաղավարը» նվաճել է Պեկինի համաշխարհային ցուցահանդեսի ոսկե մրցանակը:

«Live Green, Live Better» թեմայով ցուցահանդեսը իր տեսակով և ընդհանուր զբաղեցրած 503 հա մակերեսով ամենամեծն է եղել պատմության մեջ, որին մասնակցել են 110 երկրներ և միջազգային կազմակերպություններ։ Մոտ կես տարի տևած Պեկին ԷՔՍՊՈ-2019 ցուցահանդեսի այցելուների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 9.3 միլիոն մարդ: Ցուցահանդեսի բացման արարողությանը ելույթ է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

ՀԱԳՄ լուրեր
• Մեր երկրի կապի ոլորտում փորձ է արվում ներդնել շարժական կապի լայնաշերտ 5G տեխնոլոգիաները • Հայտարարություն․ «Ագրոտեխնիկա» ծրագրի մրցույթ՝ ՀՀ Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի բնակավայրերում գյուղատնտեսական տեխնիկայի վերանորոգման համար• Դատավարական օրենսգրքերում առաջարկվող փոփոխություններն արժանացան հանձնաժողովի հավանությանը• ԴԱՍԸՆԹԱՑ` ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ• Դրական եզրակացություն՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին• Լրացում՝ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում• Զբոսաշրջիկները վերադառնում են. տուրիստական ընկերությունները ՀՀ-ում այդ ոլորտում առաջընթաց են նկատում• «Խոսրովի անտառ» պետական արգելոցում տրվեց Էկոտուրիզմի նոր ծրագրի մեկնարկը՝ զբոսաշրջային հատուկ երթուղիներով• Կանխատեսելի հարկային միջավայր՝ կառուցապատողների համար

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն