• Armenianeconomy.com

Էկոնոմիկայի նախարարությունը բանակցում է Իրանի հետ 52 անուն ապրանքների համար էմբարգոն հանելու մասին

Էկոնոմիկայի նախարարությունը բանակցում է Իրանի հետ 52 անուն ապրանքների համար էմբարգոն հանելու մասինՀայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գործադրում է բոլոր անհրաժեշտ ջանքերը, ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական, որպեսզի իրանական 52 անուն ապրանքատեսակների համար սահմանված էմբարգոն չտարածվի Հայաստանի վրա: Այդ մասին դեկտեմբերի 26-ին Երևանում ամփոփիչ մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Սակայն, նրա խոսքով, դա բավական բարդ է անել, քանի որ, եթե երկիրը կիրառում է ինչ-որ ռեժիմ, ապա դա վերաբերվում է բոլոր գործընկերներին: «Շատ բարդ է առանձնահատուկ վերաբերմունք ստանալ առանձին երկրի համար»,- ասել է նա:

Միաժամանակ, ինչպես հաղորդել է նախարարը, աշխատանքներ են տարվում մասնավոր բիզնեսի հետ այդ արտադրանքի ներկրման այլընտրանքային աղբյուրներ որոնելու համար, մասնավորապես, ԵՄ և ԱՊՀ երկրներից:

Նոյեմբերի սկզբին Իրանի Իսլամական Հանրապետությունը դադարեցրել է 52 անվանում ապրանքատեսակների արտահանումը արտերկիր, որի պատճառով շուրջ երկու շաբաթ ընդհատվել է պոլիմերային հումքի (պոլիէթիլեն, պոլիպրոպիլեն, պոլիստիրոլ) ներկրումը Հայաստան, ինչը խիստ բացասաբար է անդրադարձել հատկապես սննդարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների վրա։

Նա նաև հաղորդել է, որ հանդիպում է անցկացրել հայ ձեռնարկատերերի հետ և նրանք հաղորդել են, որ արդեն գտել են անհրաժեշտ հումքի այլ մատակարարների: «Դա առավել ճիշտ մոտեցում է' ունենալ պահեստային այլընտրանքներ, չնայած նրան, որ կարող են լինել որոշ գնային փոփոխություններ, բայց չեմ կարծում, որ դա զգալիորեն կանդրադառնա գնային քաղաքականության վրա»,- հավելել է Դավթյանը:

Աղբյուրը՝ www.panarmenian.net


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Արդյունաբերություն
• Առևտրաարդյունաբերական պալատը զեկույց է կազմել բիզնես ոլորտում առնչվող խնդիրների վերաբերյալ• Հայաստանը՝ լավ տեղ կրեատիվ մարդկանց համար. ամփոփվել են հայկական տեքստիլի զարգացման ծրագրի արդյունքները• «Լիդիանը» վերաբացում է Գորայքի լաբորատորիան. ընկերությունը դիմելու է լաբորատորիայի միջազգային սերտիֆիկացման համար• Վարչապետն ընդունել է տեքստիլի ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչներին• Կառավարությունը արտոնություններ տրամադրեց մի քանի ներդրումային ծրագրերի• USAID Armenia. Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել հանքարդյունաբերության ոլորտում• Վարչապետն այցելել է Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս• 2020թ. հունվար-ապրիլին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 28.6%-ով• Էկոնոմնախի ՀԳՌԿՄ2 ծրագրի շրջանակում 30 վերամշակողների կտրամադրվեն դրամաշնորհներ
Միջազգային համագործակցություն
• Հայաստանն ու Իրանը պլանավորում են օպերատիվ կապ ստեղծել Մեղրիի և Նորդուզ անցակետերի միջև• Հայաստանն ընդգրկվել է ՄԱԿ ԶՀԿ գործադիր խորհրդի կազմում• Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանին• Վահան Քերոբյանը չինական ընկերություններին հրավիրել է մասնակցել Հայաստանում նախատեսվող նոր նախագծերի• Հայկ Չոբանյանը Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է համագործակցության մի շարք հնարավորություններ• Նուր-Սուլթանում կայացել է տնտեսական համագործակցության հարցերով հայ- ղազախական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը• Արտաշատ-Մեղրի ճանապարհ, ներդրումային ծրագրեր, նոր չվերթներ․ Իրանի նախարարը ներկայացնում է համատեղ նախագծերը• ԵԱՏՄ-ի ղեկավարներն ընդհանուր շուկայում գազի գների եւ սակագների հարցին կվերադառնան երկրորդ կիսամյակում• Վաչե Տերտերյանը ԶՖԳ ներկայացուցիչների հետ քննարկել է ջրամբարաշինության ծրագրերի իրականացումը

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն