• Armenianeconomy.com

ՊԵԿ-ը գործարկել է ապրանքների հայտարարագրերի գրանցման էլեկտրոնային համակարգը

Ապրանքների հայտարարագրումն ապրիլի 1-ից իրականացվում է էլեկտրոնային եղանակով: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով ներդրված համակարգի շնորհիվ կատարվում է էլեկտրոնային մաքսային հսկողություն՝ էլեկտրոնային ստորագրության առկայությամբ, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Էլեկտրոնային հայտարարագրի ավտոմատ գրանցումից հետո «կանաչ ուղու» ընտրության դեպքում, հայտարարատուն կարող է անմիջապես ժամանակավոր պահպանման պահեստից ստանալ ապրանքները. մաքսային հայտարարագրի և դրանում առկա տեղեկությունները հիմնավորող փաստաթղթերի թղթային տարբերակները ներկայացնելու կամ վճարումներ կատարելու համար մաքսատուն այցելելու անհրաժեշտություն այլևս չկա: 

«Բիզնես-մաքսային մարմին շփումը պարզեցնելու միտված այս նախաձեռնությամբ կրճատվում է մաքսային գործողությունների ժամանակը, նվազագույնի հասնում մաքսավոր-տնտեսվարող շփումը և մաքսատուն-վարչություն ներկայանալու անհրաժեշտութունը», - նշել է ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ Աղասի Աղայանը՝ հավելելով, որ հայտարարագրի լրացումից մինչև գնահատում և վճարում՝ մաքսային բոլոր գործառնությունները կատարվում են առանց մաքսային մարմինների պաշտոնատար անձանց մասնակցության:

Էլեկտրոնային հայտարարագրման ներդրման օրվանից մինչև այսօր Արարատյան մաքսատուն-վարչությունում ներկայացվել և բաց է թողնվել մոտ 1000 էլեկտրոնային հայտարարագիր: Աղասի Աղայանը տեղեկացրել է, որ ՊԵԿ մաքսային ծառայողները շարունակում են օգնել արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներին՝ ապրանքի հայտարարագիր ներկայացնելիս, մինչև նրանք ամբողջությամբ կտիրապետեն էլեկտրոնային հարթակում հայտարարագրումն ինքնուրույն կատարելու գործընթացին:

arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-ի N 898-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Մինչև 3 հա հողատարածքները կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 256-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Կառավարության որոշմամբ պարզեցվելու և թվայնացվելու է հիփոթեքային վարկի սպասարկման եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացը• Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող Covid-19 կանոնակարգումը հավասարապես ազդելու է նաև պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վրա• Ովքե՞ր կարող են խնամվել շուրջօրյա խնամքի հաստատություններում և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ• «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի N2168-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
Տնտեսություն
• ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանի շնորհավորական ուղերձը Միության ստեղծման 25-ամյակի առթիվ• Աշխատաժողով Ծաղկաձորում• Շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի ուղղությամբ քննարկումները• Հայաստան–ԵՄ համաձայնագիրը հավանության է արժանացել Եվրախորհրդարանի կոմիտեի կողմից• ՎՏԲ-Հայաստան Բանկն իջեցրել է ապառիկ վարկերի տոկոսադրույքները և բարելավել է վարկերի տրամադրման պայմանները• ՊԵԿ-ի կայքում հասանելի է ներմուծված ապրանքների, այդ թվում ավտոմեքենաների մաքսային արժեքի մասին տեղեկատվությունը• ՍԱՊԾ-ն կանխել է վտանգավոր պաղպաղակի իրացումը• Հայաստանում դեղորայքն ու բուժսպասարկումը, հնարավոր է, էժանանան. Հակոբ Հակոբյան• Դրամային փոխանցումները Ռուսաստանից Հայաստան աճել են, սակայն հեռանկարները մշուշոտ են

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն